Գլխավոր տեղեկություն
Номер
N 218-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (23.08.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.09.17/24(264) Հատուկ բաժին
Принят
Արդարադատության նախարար
Дата принятия
22.08.2007
Подписан
Արդարադատության նախարար
Дата подписания
22.08.2007
Дата вступления в силу
23.08.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

22 օգոստոսի 2007 թ.
ք. Երևան

N 218-Ա հրամանից

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԿԱՌԱՎԱՐԻՉ ՎԱՀԱԳՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻՆ 15.03.2002 Թ. ՏՐՎԱԾ ԹԻՎ 01 Ա N 00089 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածներով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և 8-րդ մասով ու հիմք ընդունելով անվճարունակ կազմակերպությունների անվճարունակության գործերով կառավարիչների գործունեության լիցենզավորման հանձնաժողովի 21.08.2007 թ. եզրակացությունը.

 

Հրամայում եմ՝

 

1. 2007 թվականի օգոստոսի 21-ից ուժը կորցրած ճանաչել Վահագն Մամիկոնյանին 15.03.2002 թ. տրված թիվ 01Ա N 00089 անվճարունակության գործերով կառավարչի գործունեության իրականացման լիցենզիան:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Մ. Մարտիրոսյանին՝ ապահովել լիցենզիայի գործողության դադարեցման մասին տեղեկության գրանցումը համապատասխան գրանցամատյանում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտեր հրապարակող մարմին:

Գ. Դանիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան