ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
27 հունիսի 2007 թվականի N 1103-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԳԱԲԵՍ» ՍՊԸ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.
Հրամայում եմ`
1. Ուժը կորցրած ճանաչել 2005 թվականի հունիսի 9-ին «Գաբես» ՍՊԸ-ին տրված դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) թիվ Կ - XX- 000681 լիցենզիան:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.
2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.
2.3. «Գաբես» ՍՊԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Հ. Քուշկյան |