ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
13 հուլիսի 2007 թ. |
N 158-Ա հրամանից |
Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԿԱՌԱՎԱՐԻՉ ԽԱՉԻԿ ԼԵՎՈՆՅԱՆԻՆ 04.04.2002 Թ. ՏՐՎԱԾ ԹԻՎ 01ԱN00099 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածներով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և 8-րդ մասով ու հիմք ընդունելով անվճարունակ կազմակերպությունների անվճարունակության գործերով կառավարիչների գործունեության լիցենզավորման հանձնաժողովի 12.07.2007 թ. եզրակացությունը.
Հրամայում եմ`
1. 2007 թվականի հուլիսի 12-ից ուժը կորցրած ճանաչել Խաչիկ Լևոնյանին 04.04.2002 թ. տրված թիվ 01ԱN00099 անվճարունակության գործերով կառավարչի գործունեության իրականացման լիցենզիան:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Մ. Մարտիրոսյանին` ապահովել լիցենզիայի գործողության դադարեցման մասին տեղեկության գրանցումը համապատասխան գրանցամատյանում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտեր հրապարակող մարմին:
Գ. Դանիելյան |
ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Հ/հ |
Ազգանունը, անունը |
Լիցենզիայի համարը |
Լիցենզիայի գործողության |
1 |
Լևոնյան Խաչիկ |
01Ա N 00099 |
12.07.2007 թ. |
2 |
Ջանջուղազյան Աշոտ |
01Ա N 00166 |
12.07.2007 թ. |