ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2000 թվականի դեկտեմբերի 13-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածում «գանձույթ» բառը փոխարինել «վճար» բառով:
Հոդված 2. Օրենքի 2, 3, 6 հոդվածներից, 11 հոդվածի 13-րդ և 19-րդ կետերից, 16 հոդվածի 34-րդ կետի «բ» ենթակետից, 19 հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետից, 19 հոդվածի 9-րդ կետից, 20 հոդվածի 26-րդ և 27-րդ կետերից, 28-րդ կետի «բ» ենթակետից և 28 հոդվածից հանել «ձեռնարկություններ» և «իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններ» բառերը:
Հոդված 3. Օրենքի 5 հոդվածից հանել «կամ դրանց պատճենները» բառերը:
Հոդված 4. Օրենքի 7 հոդվածի «թ» ենթակետում «սարքերի» բառը փոխարինել «մոդելների» բառով, «պաշտպանության» բառը՝ «պահպանության» բառով:
Հոդված 5. Օրենքի 8 հոդվածի վերջին մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենքի 9 հոդվածի 4-րդ կետի «բ», «գ», «դ» ենթակետերը և 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7. Օրենքի 14 հոդվածում՝
ա) 4-րդ կետի ձախ մասը «քաղաքացիություն չունեցող անձանց» բառերից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «(բացառությամբ փախստականների) հաշվառելու կամ փաստացի բնակության վայրի մասին Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում նշումներ կատարելու համար».
բ ) 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
գ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ կետ՝
«12. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրին կից ռուսերեն ներդիր տալու համար |
բազային տուրքի չափով»: |
Հոդված 8. Օրենքի 16 հոդվածում՝
ա) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 46-րդ և 47-րդ կետեր՝
«46. Հիմնարկների հաշվառման համար |
բազային տուրքի տասնապատիկի չափով |
47. Հատուկ արտոնագիր ունեցող փաստաբաններին վճռաբեկ դատարանում գրանցելու համար |
բազային տուրքի 250-պատիկի չափով». |
բ) 19-րդ և 31-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
գ) 32-րդ կետից հանել «գրանցելու, » բառը.
դ) 35-րդ կետում՝
- «ա» և «գ» ենթակետերը յուրաքանչյուր «դեղաձևի» բառից հետո լրացնել «կամ դեղաչափի» բառերով.
- «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«զ) բուսապատրաստուկներ, այլ բնական ծագում ունեցող պատրաստուկներ |
բազային տուրքի տասնապատիկի չափով». |
ե) «ը» ենթակետում «ին վիվո» (in vivo)» բառերը փոխարինել «ին վիտրո» (in vitro)» բառերով.
զ) 36-րդ կետի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«36. գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու համար՝ ».
է) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 40-րդ կետ՝
«40. Մտավոր սեփականության օբյեկտի գրանցման և այդ ապրանքների ցանկացած մաքսային ռեժիմով բացթողումը կասեցնելու մասին դիմումը վերադաս մաքսային մարմնի կողմից ընդունելու համարուղղ. | բազային տուրքի 20-պատիկի չափով:»: |
Հոդված 9. Օրենքի 17 հոդվածում՝
- «ա» ենթակետում «40» թիվը փոխարինել «50» թվով.
- «բ» ենթակետում «40» թիվը փոխարինել «51» թվով.
- «գ» ենթակետում «100 և ավելի տարվա» բառերը փոխարինել «100 տարվանից ավելի» բառերով.
- «դ» ենթակետը «բայց» բառից հետո լրացնել «ոչ պակաս բազային տուրքի չափից և» բառերով.
- «ե» ենթակետից հանել «կամ ժամանակավոր արտահանելու» բառերը.
- ավելացնել հետևյալ բովանդակությամբ «զ» ենթակետ՝
«զ) մշակութային արժեքներն արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի վկայագրի կրկնօրինակը տալու համար՝ բազային տուրքի եռապատիկի չափով:»:
Հոդված 10. Օրենքի 18 հոդվածում՝
ա) վերնագրում և տեքստում «պաշտպանության» բառը փոխարինել «պահպանության» բառով.
բ) վերնագրից և առաջին մասից հանել «(արդյունաբերական սեփականության օբյեկտների)» բառերը.
գ) հոդվածում «գանգատ», «գանգատարկման խորհուրդ» բառերը փոխարինել համապատասխանաբար՝ «բողոք» և «բողոքարկման խորհուրդ» բառերով.
դ) 1-ին կետում՝
- առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. գյուտերի իրավական պահպանության գծով՝ ».
- «ը» ենթակետից հանել «հայտի» բառը.
- «թ» և «ժ» ենթակետերը «արտոնագիր» բառից հետո լրացնել «(հիմնական)» բառով.
- ավելացնել հետևյալ բովանդակությամբ «իա» ենթակետ՝
«իա) հայտատուի նախաձեռնությամբ գյուտի հայտի
նյութերում լրացումներ, ճշգրտումներ և
ուղղումներ կատարելու համար |
10». |
ե) 1-ին և 2-րդ կետերի «ա» ենթակետերը «հայտ ներկայացնելու» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ միջազգային հայտն ազգային փուլ փոխադրելու» բառերով.
զ) 1-ին կետի «ժէ», 2-րդ կետի «ժգ» և 3-րդ կետի «ժա» ենթակետերում բազային տուրքի նկատմամբ դրույքաչափի «2» գործակիցները փոխարինել «10» գործակիցներով.
է) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժէ» ենթակետով՝
«ժէ) հայտատուի նախաձեռնությամբ օգտակար մոդելի հայտի նյութերում
լրացումներ, ճշգրտումներ և ուղղումներ կատարելու համար |
10». |
ը) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժե» ենթակետով՝
«ժե) հայտատուի նախաձեռնությամբ արդյունաբերական նմուշի հայտի
նյութերում լրացումներ, ճշգրտումներ և ուղղումներ կատարելու համար |
10». |
թ) 4-րդ կետի «է» ենթակետում «կոլեկտիվ նշանի համար» բառերը փոխարինել «կոլեկտիվ նշանի դեպքում» բառերով, «ժդ» ենթակետում բազային տուրքի նկատմամբ դրույքաչափի «2» գործակիցը փոխարինել «30» գործակցով, իսկ «ժզ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ժզ) Հայաստանի Հանրապետությունում գրանցված և գրանցման
ներկայացված ապրանքային նշանների տվյալների
հիմնապաշարում որոնում անցկացնելու համար՝
ապրանքների և ծառայությունների միջազգային
դասակարգման համապատասխան յուրաքանչյուր դասով
ներկայացված նշանին նույնական կամ նման նշանների |
20 |
մեկ սեփականատիրոջը և (կամ) հայտատուին պատկանող նշանների |
20». |
ժ) 4-րդ կետի «դ» և 5-րդ կետի «գ» ենթակետերում «նյութերի ստուգումից» բառերը փոխարինել «նախնական» բառով.
ժա) 6-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ա) ֆիրմային անվանման գրանցման հայտ ներկայացնելու,
փորձաքննություն անցկացնելու և վկայական տալու համար |
5 |
անվանափոխության դեպքում, երբ գրանցման ներկայացված
ֆիրմային անվանման մեջ պահպանված է «Ֆիրմային անվանումների
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան
նախկինում գրանցված ֆիրմային անվանման տարբերակող
նշանակության անունը |
1». |
ժբ) 8-րդ կետում՝
- «զ» ենթակետը «որակավորման» բառից հետո լրացնել «քննություն ընդունելու» բառերով.
- «է» ենթակետը «գրանցման» բառից հետո լրացնել «կամ գրանցման մեջ փոփոխություն կատարելու» բառերով.
- ավելացնել հետևյալ բովանդակությամբ «ը» ենթակետ՝
«ը) արդյունաբերական սեփականության օբյեկտների մասին
պաշտոնական հրապարակումներում հայտատուի մեղքով տեղ
գտած ակնհայտ սխալներն ուղղելու մասին նրա կողմից դիմում
ներկայացնելու համար (յուրաքանչյուր սխալի համար) |
2.5»: |
Հոդված 11. Օրենքի 19 հոդվածում՝
ա) 1-ին կետի «գ» ենթակետում «տասնապատիկի» բառը փոխարինել «24-պատիկի» բառով.
բ) 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 71-րդ, 72-րդ, 73-րդ, 74-րդ, 75-րդ և 76-րդ կետերով՝
«71. էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնելու համար
ա) իրավաբանական անձանցից |
բազային տուրքի 50-պատիկի չափով |
բ) ֆիզիկական անձանցից |
բազային տուրքի հնգապատիկի չափով |
72. մաքսային պահեստներում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեության համար, այդ թվում՝ |
|
ա) բաց տիպի մաքսային պահեստների համար |
բազային տուրքի 1000-պատիկի չափով |
բ) փակ տիպի մաքսային պահեստների համար |
բազային տուրքի 200-պատիկի չափով |
գ) մասնագիտացված տիպի մաքսային պահեստների համար |
բազային տուրքի 200-պատիկի չափով |
73. ազատ մաքսային պահեստներում ապրանքների պահպանության գործունեության համար |
բազային տուրքի 2000-պատիկի չափով |
74. անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման գործունեության համար |
բազային տուրքի 500-պատիկի չափով |
75. մաքսային միջնորդական (բրոքերային) գործունեության համար |
բազային տուրքի 200-պատիկի չափով |
76. մաքսային փոխադրման գործունեության համար |
բազային տուրքի 1000-պատիկի չափով:». |
գ) 8-րդ և 9-րդ կետերում «7» թիվը փոխարինել «76» թվով.
դ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետ՝
«11. լիցենզիայի մեկից ավելի յուրաքանչյուր հաջորդ ներդիրի կամ կորցրած ներդիրի կրկնօրինակը տալու համար |
բազային տուրքի |
Հոդված 12. Օրենքի 20 հոդվածում՝
ա) 8-րդ կետը «լիցենզավորման» բառից հետո լրացնել «և արտոնագրային հավատարմատարների որակավորման» բառերով.
բ) 28-րդ կետի «բ» ենթակետից հանել «այլ» բառը.
գ) 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«31. «Հայ», «Հայաստան», «հայկական» բառերը և դրանց թարգմանությունները ֆիրմային անվանման տարբերակող նշանակության անվան մեջ օգտագործելու թույլտվության համար` տարեկան |
բազային տուրքի 600-պատիկի չափով». |
դ) 33-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«33. պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` սույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների մատուցումը հաստատող փաստաթղթի (վկայականի) փոխանակման, վերաձևակերպման կամ կորցրած վկայականի կրկնօրինակ տալու համար (բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի) |
տվյալ փաստաթուղթը (վկայականը) տալու համար դրույքաչափի կրկնապատիկը, սակայն ոչ ավելի բազային տուրքի տասնապատիկից». |
ե) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 36-րդ, 37-րդ և 38-րդ կետեր՝
«36. միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների պետական հավատարմագրման անցկացման կամ հավատարմագրման վկայական տալու համար |
բազային տուրքի 40-պատիկի չափով |
37. միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններին տրված պետական հավատարմագրման վկայականում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու համար |
բազային տուրքի 20-պատիկի չափով |
38. միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններին պետական հավատարմագրման կորցրած վկայականի կրկնօրինակ տալու համար |
բազային տուրքի 80-պատիկի չափով»: |
Հոդված 13. Օրենքի 22 հոդվածում՝
- «զ», «ը» և «ժա» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
- ավելացնել հետևյալ բովանդակությամբ «ժե», «ժզ», «ժէ», «ժը» և «ժթ» ենթակետեր՝
«ժե) դիմողները՝ քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ դիմումներով.
ժզ) փախստականի կարգավիճակ հայցողները՝ փախստականի կարգավիճակ ստանալու մասին դիմումի մերժումը բողոքարկելու վերաբերյալ հայցերով և բողոքներով.
ժէ) փախստականի կարգավիճակ ունեցող անձինք՝ իրենց խախտված բնակարանային իրավունքները վերականգնելու վերաբերյալ հայցերով և բողոքներով.
ժը) հոգեբուժական հաստատությունները՝ քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցային հարկադիր բուժման ենթարկելու վերաբերյալ դիմումներով.
ժթ) դատական ակտերի հարկադիր կատարողները՝ կողմերի հաշտության համաձայնության հիման վրա դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի վերանայման վերաբերյալ դիմումներով:»:
Հոդված 14. Օրենքի 27 հոդվածում՝
- «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ա) արտահանվող մշակութային արժեքների հեղինակը կամ այլ իրավատերը, իսկ հեղինակի մահվանից հետո, նրա մահվան հաջորդ տարվա հունվարի 1-ից՝ հաշված 50 տարվա ընթացքում, նրա ժառանգները կամ իրավահաջորդը.».
- «բ» ենթակետը «գծով» բառից հետո լրացնել «՝ համապատասխան հիմնավորող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում» բառերով.
- «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«գ) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ հեղինակի խնամակալը կամ հոգաբարձուն.».
- «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«դ) պետության և (կամ) համայնքների սեփականությունը հանդիսացող թանգարանները, արխիվները, գրադարանները, մշակութային արժեքների այլ պահոցներն իրենց հավաքածուներում (ֆոնդերում) մշտապես պահպանվող մշակութային արժեքները ժամանակավոր արտահանելիս օրենքով սահմանված համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում.».
- «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ե) երաժշտական համույթները, երաժիշտ կատարողները հյուրախաղերի կամ ուսումնառության մեկնելիս հայրենական կամ արտասահմանյան վարպետների ձեռքով պատրաստված ժամանակավոր արտահանվող երաժշտական գործիքների և նվագարանների համար՝ օրենքով սահմանված համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում.».
- ուժը կորցրած ճանաչել «զ» ենթակետը.
- հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Այն անձինք, ովքեր պետությանը նվիրաբերել են մշակութային արժեքներ, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված են կամ ենթակա են գրանցման պետական պահպանական ցուցակներում կամ գրանցամատյաններում՝ նվիրաբերված յուրաքանչյուր մշակութային արժեքի դիմաց մեկ անգամ օգտվում են արտահանման իրավունքի վկայագիր տալու համար պետական տուրքի 50 տոկոս զեղչի իրավունքից:»:
Հոդված 15. Օրենքի 28 հոդվածում՝
- վերնագրից հանել «(արդյունաբերական սեփականության օբյեկտների)» բառերը, իսկ «պաշտպանության» բառը փոխարինել «պահպանության» բառով.
- հոդվածի երկրորդ և երրորդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Արտոնագրատիրոջ կողմից արդյունաբերական սեփականության օբյեկտի օգտագործման իրավունքը ցանկացած այլ անձի տալու պատրաստակամության մասին հայտարարության հրապարակումից հետո տրված յուրաքանչյուր լիցենզիայի համար դրան հաջորդող տարվանից արտոնագիրն ուժի մեջ պահելու պետական տուրքը նվազեցվում է 10 տոկոսով, բայց 50 տոկոսից ոչ ավելի:
Ֆիզիկական անձինք, մինչև 25 աշխատող ունեցող իրավաբանական անձինք գյուտի նախնական արտոնագիր, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի արտոնագիր ստանալու և այն գործողության մեջ պահելու հետ կապված սույն օրենքի 18 հոդվածի 1-ին կետի «ա»-«ե», «ժա»-«ժդ», «ժզ» (նախնական արտոնագրի զիջման պայմանագրում փոփոխություն կատարելու մասով) և «ժէ»-«ի» ենթակետերով, 2-րդ կետի «ա»-«ե», «է»-«ժ», «ժբ» (արտոնագրի զիջման պայմանագրում փոփոխություն կատարելու մասով) և «ժգ»-«ժզ» ենթակետերով, 3-րդ կետի «ա»-«դ», «զ»-«ը», «ժ» (արտոնագրի զիջման պայմանագրում փոփոխություն կատարելու մասով) և «ժա»- «ժդ» ենթակետերով նախատեսված տուրքերը, ինչպես նաև ապրանքային և սպասարկման նշանների (բացառությամբ կոլեկտիվ նշանի) գրանցման և վկայական ստանալու հետ կապված՝ սույն օրենքի 18 հոդվածի 4-րդ կետի «ա»-«ը», «ժ», «ժա», «ժգ» (զիջման պայմանագրում փոփոխություն կատարելու մասով), «ժդ» և «ժէ»-«ժթ» ենթակետերով սահմանված տուրքերը վճարում են 75 տոկոս զեղչով, իսկ 25-ից 100 աշխատող ունեցող իրավաբանական անձինք՝ 50 տոկոս զեղչով:»:
Հոդված 16. Օրենքի 31 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» ենթակետով՝
«ե) պետական տուրքի վճարման գծով այլ արտոնությունները սահմանվում են օրենքով:»:
Հոդված 17. Օրենքի 32 հոդվածում՝
- երրորդ մասում «գանձվում է» բառը փոխարինել «հաշվարկվում է» բառով.
- չորրորդ մասում «պետական տուրքի այլ տեսակներ» բառերը փոխարինել «պետական տուրքի այն տեսակները» բառերով:
Հոդված 18. Օրենքի 33 հոդվածում՝
- վերնագրից հանել «(արդյունաբերական սեփականության օբյեկտների)» բառերը, իսկ «պաշտպանության» բառը փոխարինել «պահպանության» բառով.
- առաջին մասում «Արդյունաբերական սեփականության օբյեկտների, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների» բառերը փոխարինել «Արդյունաբերական սեփականության օբյեկտի, ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիայի» բառերով.
- չորրորդ և հինգերորդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Արդյունաբերական սեփականության օբյեկտների իրավական պահպանության հետ կապված տարեկան պետական տուրքերը վճարվում են արտոնագրի գործողության լրիվ տարվա համար: Տարեկան պետական տուրքի առաջին վճարումը կատարվում է մինչև արտոնագրի գործողության երկրորդ տարվա սկիզբը կամ արտոնագիր տալու համար սահմանված պետական տուրքի հետ մեկտեղ:
Սույն օրենքի 18 հոդվածի 1-ին և 2-րդ կետերի «ե» ենթակետերով սահմանված պետական տուրքերը ենթակա են վճարման արտոնագիր տալու համար սահմանված պետական տուրքի հետ մեկտեղ:
Եթե արտոնագիր տալու համար պետական տուրքը վճարվել է սահմանված ժամկետի ավարտից հետո՝ վեց ամսվա ընթացքում՝ սույն հոդվածի երրորդ մասի համաձայն՝ 50 տոկոսով ավելացված դրույքաչափով, ապա դրա հետ մեկտեղ վճարման ենթակա այլ պետական տուրքերի դրույքաչափերը չեն փոխվում:
Արտոնագրի գործողության յուրաքանչյուր հաջորդ տարվա համար պետական տուրքը վճարվում է գործողության ընթացիկ տարվա ընթացքում: Տարեկան պետական տուրքը կարող է վճարվել նաև սահմանված ժամկետի ավարտից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Այս դեպքում պետական տուրքի չափն ավելացվում է 50 տոկոսով:
Նշանի գրանցման գործողության, ինչպես նաև ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայականի գործողության ժամկետը երկարաձգելու համար պետական տուրքը վճարվում է դրանց գործողության տասներորդ տարվա ընթացքում: Պետական տուրքը կարող է վճարվել նաև այդ ժամկետի ավարտից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Այս դեպքում տուրքի չափն ավելացվում է 50 տոկոսով:
Մինչև արտոնագիր տալու օրը չվճարված տարեկան պետական տուրքը վճարվում է արտոնագիրը փաստացի տալու օրվանից ոչ ուշ:
Սույն հոդվածի երկրորդ, երրորդ, չորրորդ, վեցերորդ և յոթերորդ մասերով սահմանված ժամկետներում վճարված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը պետական տուրք գանձող մարմին է ներկայացվում ոչ ուշ, քան տվյալ ժամկետի ավարտից հետո՝ 10 օրվա ընթացքում: Նշված ժամկետում վճարումը հաստատող փաստաթուղթը չներկայացնելու դեպքում տվյալ պետական տուրքը համարվում է չվճարված, և համապատասխան գործողությունը չի կատարվում, կամ ծառայությունը չի մատուցվում:».
- հանել հոդվածի վեցերորդ մասը:
Հոդված 19. Օրենքի 35 հոդվածի առաջին և երրորդ մասերում «1 տոկոսի» բառակապակցությունը փոխարինել «0.5 տոկոսի» բառակապակցությամբ:
Հոդված 20. Օրենքի 38 հոդվածում՝
- «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«է) մինչև համապատասխան գործողությունների կատարման կամ ծառայությունների մատուցման ավարտման պահը, պետական տուրքը վճարողի կողմից համապատասխան ծառայություններ ստանալուց կամ գործողություններ կատարելուց հրաժարվելու դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ պետական տուրք գանձող մարմնի կողմից, սահմանված կարգով, արդեն սկսվել է տևական բնույթ կրող համապատասխան գործողության կատարումը կամ ծառայության մատուցումը.».
- «ժ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ժ) արդյունաբերական սեփականության օբյեկտների գրանցման հայտերով փորձաքննության կայացրած որոշումների դեմ գանգատարկողի օգտին գանգատարկման խորհրդի կամ դատարանի որոշում ընդունելու դեպքում տվյալ մարմիններին գանգատ ներկայացնելու համար վճարված պետական տուրքը.».
- հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ մասով՝
«Սույն օրենքի 18 հոդվածով նախատեսված և վերադարձման ենթակա պետական տուրքի գումարները վճարողի կողմից, պետական տուրք գանձող մարմնի սահմանած կարգով, կարող են օգտագործվել նույն մարմնի կողմից այլ գործողություն կատարելու կամ ծառայություն մատուցելու համար, եթե վերադարձման ենթակա պետական տուրքի գումարները վճարված են այն հաշվին, որին վճարվում են տվյալ գործողության կատարման կամ ծառայության մատուցման համար սահմանված պետական տուրքի գումարները:»:
Հոդված 21. Օրենքի 44 հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 22. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Սույն օրենքի 13 հոդվածի առաջին պարբերությունն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ |
|