ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
25 հոկտեմբերի 2007 թ. |
N 249-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՋՈՒԼԱՐԹ» ԵՎ «ՎԱՅՔ-ՎԵՏԵՐԻՆԱՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 11-ի N 126-Ն որոշման դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության լիցենզավորող հանձնաժողովի 2007 թվականի հոկտեմբերի 19-ի N 8 եզրակացությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «Ջուլարթ» և «Վայք-Վետերինար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին տալ անասնաբուժասանիտարական փորձաքննության գործունեություն իրականացնելու լիցենզիա:
2. Աշխատակազմի լիցենզավորման վարչության պետ Տ. Գասպարյանին՝
ա) ապահովել սույն հրամանի 1-ին կետում նշված ընկերություններին լիցենզիաների տրամադրումը,
բ) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան՝ եռօրյա ժամկետում սույն հրամանը ուղարկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ հրապարակման:
3. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Լ. Ռուխկյանին:
Նախարար |
Դ. Լոքյան |
Ց Ա Ն Կ
Անասնաբուժասանիտարական փորձաքննության բնագավառում լիցենզավորված անձանց
Հ/հ |
Ֆիզի- |
Հարկ վճարողի հաշ- |
Գտնվելու վայրը |
Լիցեն- |
Լիցենզիա տալու ամսա- |
Գործո- |
Գործո- |
Գրանց- |
Գործու- |
Բնակու- |
Գործո- |
Տեղեկու- |
Այլ տե- | |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 | |
Նոր տրամադրվող լիցենզիաներ | ||||||||||||||
1 |
«Ջուլարթ» ՍՊԸ |
8413397 |
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Սայադյան 33 |
N000013 |
25.10.2007թ. |
Մսի և կենդանիների սպանդից գոյացած մյուս մթերքների, կաթի, ձկան և ջրային կենդանիների ու մեղրի անասնաբու-ժասանիտա-րական փորձա-քննություն |
Ան- |
|
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Կոլոտ Հայրապետ-1 |
--- |
--- |
--- |
--- | |
2 |
«Վայք-Վետերինար» ՍՊԸ |
9103056 |
ՀՀ ք. Վայք, Ջերմուկի խճ. 2 |
N000014 |
25.10.2007թ. |
Մսի և կենդանիների սպանդից գոյացած մյուս մթերքների, կաթի, ձկան և ջրային կենդանիների և մեղրի անաս-նաբուժասա-նիտարական փորձաքննու-թյուն |
Ան- |
|
ՀՀ ք. Եղեգնաձոր, Օրբելի նրբ. տուն N 8 |
--- |
--- |
--- |
--- |