«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 սեպտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 05005369
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ |
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ |
19 օգոստոսի 2005 թ. |
29 հուլիսի 2005 թ. |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը` որոշում ենք.
1. Հաստատել «Ինկասացիոն կազմակերպությունների կողմից այլ արժեքների ընդունման և հանձնման կարգը և պայմանները»` համաձայն հավելված 1-ի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ` |
ՀՀ կենտրոնական |
|
Տ. Սարգսյան |
|
2005 թ. օգոստոսի 8 |
Հավելված 1 | |
Հաստատված է |
Հաստատված է |
|
|
Կ Ա Ր Գ ԵՎ Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր
ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՀԱՆՁՆՄԱՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն իրավական ակտով սահմանվում է ինկասացիոն կազմակերպությունների կողմից այլ արժեքների ընդունման և հանձնման կարգը և պայմանները, այդ արժեքների ընդունման և հանձնման ժամանակ կողմերի գործունեության իրավական կարգավորումը, ինկասացիոն կազմակերպությունների աշխատակիցների (այսուհետև` ինկասատոր) պատասխանատվությամբ պահպանված այլ արժեքների հանձնման հետ կապված իրավահարաբերությունները:
Գ Լ ՈՒ Խ 2
ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Ինկասացիոն կազմակերպության կողմից այլ արժեքների ընդունումն ու հանձնումը իրականացվում է պատվիրատուի, բանկի կամ վարկային կազմակերպության և ինկասացիոն կազմակերպության միջև կնքված պայմանագրի հիման վրա և սույն կարգի համաձայն:
2. Արժեթղթերը կամ վճարահաշվարկային փաստաթղթերը ինկասացիոն կազմակերպության միջոցով փոխադրելու համար բանկում կամ վարկային կազմակերպությունում լրացվում է առաքվող արժեքների ցուցակ (ձև 1): Ցուցակը արժեթղթերի կամ վճարահաշվարկային փաստաթղթերի հետ միասին նախապես դրվում է պայուսակի (պարկի կամ հատուկ փակ արկղի) մեջ և կնքվում բանկի կամ վարկային կազմակերպության կնիքով: Պայուսակը (պարկը կամ հատուկ փակ արկղը) ինկասատորին է հանձնվում փակ և կնքված վիճակում:
3. Բանկում կամ վարկային կազմակերպությունում արժեթղթերով կամ վճարահաշվարկային փաստաթղթերով պայուսակը (պարկը կամ հատուկ փակ արկղը) ինկասատորից ընդունվում է փակ և կնքված վիճակում` ստուգելով պայուսակի և կնիքի անվնաս լինելն ու ամբողջականությունը:
Պայուսակի (պարկի կամ հատուկ փակ արկղի) կամ դրանց կնիքների վնասված լինելու, կամ արժեթղթերի կամ վճարահաշվարկային փաստաթղթերի և առաքվող արժեքների ցուցակի անհամապատասխանության դեպքում կազմվում է ակտ` թվարկված դեպքից յուրաքանչյուրի համար առանձին, որը ստորագրվում է արժեքներն ընդունող բանկի կամ վարկային կազմակերպության պատասխանատու անձանց և ինկասատորների կողմից:
Այլ արժեքների փոխադրման ընթացքում հայտնաբերված անհամապատասխանության դեպքում կողմերի հարաբերությունները կարգավորվում են պատվիրատուի, բանկի կամ վարկային կազմակերպության և ինկասացիոն կազմակերպության միջև կնքված պայմանագրով, իսկ դրանով կարգավորված չլինելու դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Ինկասացիոն կազմակերպության կողմից հաճախորդներից այլ արժեքների ընդունումը և հանձնումը իրականացվում է բանկի կամ վարկային կազմակերպության, հաճախորդի և ինկասացիոն կազմակերպության միջև կնքված եռակողմ պայմանագրի հիման վրա, սույն կարգի 2.3 կետերի դրույթներին համապատասխան:
5. Ինկասացիոն կազմակերպության միջոցով բանկի կամ վարկային կազմակերպության այլ գույքի ընդունումն ու հանձնումը (բացառությամբ ի պահ ընդունած կամ գրավ վերցված թանկարժեք մետաղների, քարերի, ոսկերչական իրերի, սարքավորումների, դրանց պահեստամասերի) իրականացվում է սովորական բեռների ընդունման և հանձնման համար սահմանված ձևով:
Ի պահ ընդունած կամ գրավ վերցված թանկարժեք մետաղների, քարերի, ոսկերչական իրերի, սարքավորումների, դրանց պահեստամասերի ընդունումն ու հանձնումը իրականացվում են սույն կարգի 2-3 կետերի դրույթներին համապատասխան:
Գ Լ ՈՒ Խ 3
ԻՆԿԱՍԱՏՈՐՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՅԼ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ
6. Բանկում կամ վարկային կազմակերպությունում, կամ հաճախորդի մոտ սահմանված աշխատանքային օրվա ավարտից հետո ինկասացիոն կազմակերպության կողմից ընդունված այլ արժեքները կարող են պահպանվել ինկասատորների պատասխանատվությամբ:
7. Ինկասատորների պատասխանատվությամբ պահպանված այլ արժեքները հաջորդ աշխատանքային օրը հանձնվում են բանկին կամ վարկային կազմակերպությանը կամ հաճախորդին` սույն կարգով սահմանված կարգով:
Ձև 1
Առաքվող արժեքների ցուցակ
___ ______________ 20 թ.
Առաքող կազմակերպությունը |
______________________________ |
Ստացող կազմակերպությունը |
______________________________ |
Ինկասացիոն կազմակերպությունը |
______________________________ |
Առաքում ենք արժեքներ (նշել արժեքները, ելնելով դրանց բնութագրող չափանիշներից)
__________________________________________________ |
միջոցով: |
Պարկը կնքված է թիվ ____ կնիքով
Արժեքների ընդունման-հանձնման համար
պատասխանատու աշխատակից (ներ)`
Ինկասատոր (ներ)`
Դրոշմակնիքի տեղը`
Ս Տ Ա Ց Ա Գ Ի Ր
___ ________ 20 թ. ցուցակում նշված արժեքները (նշել արժեքները ըստ տեսակների), որոնք առաքվել են ինկասատորի (անունը, ազգանունը) միջոցով, ստացանք:
Արժեքների ընդունումը կատարվել է` ստուգելով __________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
Արժեքների ընդունման-հանձնման համար
պատասխանատու աշխատակից (ներ)`
Արժեքները հանձնեցին
Ինկասատոր (ներ)`
