Գլխավոր տեղեկություն
Номер
N 464-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (17.03.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.04.02/10(250)
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
16.03.2007
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
16.03.2007
Дата вступления в силу
17.03.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

16 մարտի 2007 թվականի N 464-Ա
ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«Մարտունու բժշկական ուսումնարան» ՊՈԱԿ-ի լիցենզիան «Մարտունու բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի անվամբ վերաձԵՎակերպելու մասին 
 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները, 32-րդ հոդվածի 1-ին մասը և ՀՀ կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի N 2074-Ն որոշումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. «Մարտունու բժշկական ուսումնարան» ՊՈԱԿ-ին 2004 թվականի հոկտեմբերի 14-ին բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման գործունեության թիվ Կ-XX-000028 լիցենզիան վերաձևակերպել «Մարտունու բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի անունով:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.

2.1. Ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի և անվանափոխության վերաբերյալ կատարված փոփոխությունների մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:

3.  Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Նախարար`

Ն. Դավիդյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան