ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
30 հոկտեմբերի 2006 թ. ք. Երևան |
N 1230-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ա/Ձ Քնարիկ Մարտիրոսյանի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը՝ հրամայում եմ՝
1. Ուժը կորցրած ճանաչել Ա/Ձ Քնարիկ Մարտիրոսյանին 2003 թվականի հունիսի 6-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000081 լիցենզիան։
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝
2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.
2.3. Ա/Ձ Քնարիկ Մարտիրոսյանի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին։
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին։
Նախարար՝ | Ն. Դավիդյան |