Գլխավոր տեղեկություն
Номер
N 171-Ա/1
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (04.11.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.12.01/28(237)
Принят
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Дата принятия
03.11.2006
Подписан
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Дата подписания
03.11.2006
Дата вступления в силу
04.11.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

3 նոյեմբերի 2006 թ.
ք. Երևան

N 171-Ա/1

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 184-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, «ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրության 1-ին բաժնի 7-րդ կետի «բ» ենթակետը.

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային օրենսգրքի 184-րդ հոդվածի, «Աշխատանքի վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի կիրարկման վերաբերյալ պաշտոնական պարզաբանումը՝ համաձայն հավելվածի։

2. Իրավաբանական վարչության պետին՝ պաշտոնական պարզաբանումը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պաշտոնական հրապարակման:

Ա. Վարդանյան

Հավելված

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 184-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, «ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 184-րդ հոդվածի համաձայն.

«Արտաժամյա աշխատանքի և գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար սահմանվում է հավելում՝ ժամային դրույքաչափի մեկուկես անգամից ոչ պակաս չափով։

Կողմերի համաձայնությամբ արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար վճարվում է ոչ պակաս, քան աշխատողի համար սահմանված ժամային դրույքաչափը»։

«Աշխատանքի վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. «Գիշերային և արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար սահմանվում է հավելում՝ ժամային դրույքաչափի կրկնակի չափով»։

Օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ, «Աշխատանքի վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանող դրույթների ճշգրիտ կիրառումն ապահովելու և տարաբնույթ ընկալումներից խուսափելու նպատակով, հաշվի առնելով սոցիալական գործընկերների հետ ձեռք բերված փոխադարձ համաձայնությունը` ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով՝ պաշտոնապես պարզաբանում եմ.

Օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն, արտաժամյա աշխատանքի և գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար աշխատողին յուրաքանչյուր մեկ ժամի համար վճարվող տարիֆային դրույքաչափից (պաշտոնային դրույքաչափից) բացի վճարվում է նաև հավելում՝ տարիֆային դույքաչափի (պաշտոնային դրույքաչափի) մեկուկեսապատիկից (150 տոկոսից) ոչ պակաս չափով։

Ընդ որում, արտաժամյա աշխատանքի համար Օրենսգրքի 184-րդ հոդվածի առաջին պարբերությամբ սահմանված դրույթը գործում է, եթե կողմերի համաձայնությամբ վճարման այլ չափ նախատեսված չէ, բայց ոչ պակաս, քան աշխատողի համար սահմանված ժամային դրույքաչափը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան