Գլխավոր տեղեկություն
Номер
N 534-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.12.2006-19.05.2021)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.12.01/28(237) Հոդ.422
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
17.05.2006
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
17.05.2006
Дата вступления в силу
11.12.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 նոյեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10006388

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

17 մայիսի 2006 թ.
ք. Երևան

N 534-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԼՈՂԱՎԱԶԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ ԵՎ ՋՐԻ ՈՐԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2-III-2.2.4 ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության 2002 թ. օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության N 1316-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության կետ 7-ի «ե» ենթակետի, վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի և կանխարգելման նպատակով, ելնելով բնակչության առողջության  պահպանման շահերից և լողավազանների կառուցվածքին, շահագործմանը և ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանելու նպատակով.

 

Հրամայում եմ՝

 

Հաստատել «Լողավազանների կառուցվածքին, շահագործմանը և ջրի որակին ներկայացվող հիգիենիկ  պահանջներ» N 2-III-2.2.4 սանիտարահամաճարակային կանոնները և նորմերը (հավելված): 

Նախարար Ն. Դավիդյան


Հավելված 1

Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարության
2006 թ. մայիսի 17-ի N 534-Ն հրամանով

ԼՈՂԱՎԱԶԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ ԵՎ ՋՐԻ ՈՐԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ N 2-III-2.2.4

I. Ընդհանուր դրույթներ եվ կիրառման ոլորտը

1.1 Սույն պետական սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի (այսուհետ` սանիտարական կանոններ) պահանջները տարածվում են ինչպես նոր կառուցվող, վերակառուցվող, այնպես էլ գործող սպորտային և առողջարարական նշանակության լողավազանների, այդ թվում` բացօթյա լողավազանների, դպրոցական և նախադպրոցական կազմակերպությունների, առողջարարական հիմնարկների, բաղնիքային համալիրների (սաունաների) կազմում գործող լողավազանների վրա: Լողավազանների կազմում ընդգրկված սենքերին (հանդերձարան, ցնցուղարան, ավազան, սանհանգույց և այլն) ներկայացվող հիգիենիկ պահանջները տարածվում են նաև այլ հասարակական շինությունների կազմում (բաղնիքներ, սաունաներ, սպորտային դահլիճներ և այլն) շահագործվող համանման սենքերի, այդ թվում` և սաունաների հովացնող ավազանների վրա:

1.2 Սույն սանիտարական կանոնները նախատեսված են իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար, որոնք իրականացնում են լողավազանների, բաղնիքային համալիրների (սաունաների) նախագծում, շինարարություն, վերակառուցում և շահագործում:

1.3 Սանիտարական կանոնները չեն տարածվում բժշկական նշանակության ավազանների վրա, որտեղ իրականացվում են բուժական միջամտություններ կամ պահանջվում է հատուկ հանքային կազմով ջուր:

1.4 Սույն սանիտարական կանոնների պահանջների իրականացումը ապահովում է ջրով փոխանցվող բակտերիալ, վիրուսային, սնկային և մակաբուծային հիվանդությունների նկատմամբ համաճարակային անվտանգությունը և կանխում է մարդու օրգանիզմի վրա ջրի քիմիական բաղադրության վնասակար ազդեցության հնարավորությունը:

II. Լողավազանների նախագծմանը ԵՎ կառուցմանը ներկայացվող պահանջներ

 

2.1 Լողավազանների, բաղնիքների ավազանների թույլատրելի միանվագ ծանրաբեռնվածությունը հաշվարկվում է հաշվի առնելով 1 մարդուն անհրաժեշտ ջրի հայելու հավելված 1.1-ում բերված նորմատիվ պահանջները:

2.2 Լողավազանի, բաղնիքի հիմնական սենքերի ներքին հատակագծումը պետք է համապատասխանի հոսքայնության հիգիենիկ սկզբունքին` ապահովելով լողացողների շարժման հետևյալ ուղղությունը. նախասրահ, վերնահագուստի հանդերձարան, զգեստարան, ցնցուղարան, ավազան:

2.3 Նախասրահի, վերնահագուստի հանդերձարանի և զգեստարանի մակերեսները պետք է համապատասխանեն հավելված 1.2-ում բերված նորմերին:

2.4 Ցնցուղարանները պետք է տեղակայվեն զգեստարանից դեպի ավազան տանող ուղու անցումային մասում, 3 հոգու համար` 1 ցնցուղի հաշվարկից ելնելով:

2.5 Եթե առկա է անմիջական մուտք ցնցուղարանից դեպի ավազան, ապա նախքան ավազանը պետք է տեղակայվի հոսող, վարակազերծված ջրով ոտքերի լվացման ավազան:

2.6 Լողավազանների, բաղնիքների զգեստարաններին կից նախատեսվող սանհանգույցների և նրանցում տեղադրված սարքավորումների քանակը բերված է աղյուսակ 1.3-ում:

2.7 Ավազանի ջրի վերին աղտոտված շերտի հեռացման համար ավազանի պատերին նախատեսվում են ջրահեռացման ջրհորդաններ:

2.8 Լողավազանի, բաղնիքի սենքերի և ավազանի պատերի, հատակի կառուցվածքային և երեսպատման նյութերը պետք է լինեն չքայքայվող, ջրադիմացկուն, մակերեսները լինեն հարթ, հեշտությամբ լվացվող և ախտահանվող, իսկ օգտագործվող ռեագենտները, ախտահանիչ նյութերը պետք է լինեն սահմանված կարգով գրանցված և թույլատրված (այդ թվում` և հավելված 1.7-ի ցանկում նշված վարակազերծող միջոցները):

2.9 Սպորտային և առողջարարական լողավազանների սենքերի ցանկում նախատեսվում է բժշկի աշխատասենյակ, լաբորատորիայի սենքեր` մանրէաբանական և սանիտարաքիմիական հետազոտությունների համար: Արտադրական լաբորատորիայի բացակայության դեպքում հետազոտությունները կարող են կատարվել պայմանագրային կարգով` համապատասխան հետազոտություններ կատարելու իրավունք ունեցող այլ կազմակերպությունների լաբորատորիաների կողմից:

2.10 Լողավազանները պետք է ապահովված լինեն ավազանի ջրափոխանակության համակարգով (հետշրջանառության, հոսքային, ջրի պարբերաբար փոխումով):

2.11. Ավազանի ջրի մաքրման, վարակազերծման և բաշխման կառույցները կարող են տեղակայվել հիմնական կամ առանձին շինությունում:

2.12 Օզոնատորային սարքավորումը պետք է ունենա դեգազատոր (օզոնաօդային խառնուրդից օզոնի հեռացման համար), ինչպես նաև խառնման խուց` ջրի և օզոնի կոնտակտի համար:

2.13 Ախտահանիչ և կոագուլացնող նյութերի, լուծույթների պատրաստման և պահպանման սենքերի վերևում չի թույլատրվում տեղակայել սանհանգույցներ և ցնցուղարաններ:

2.14 Ավազան ջուր մատակարարող համակարգը պետք է ապահովի ջրի հավասարաչափ բաշխումը ավազանի ամբողջ ծավալով` ախտահանիչ նյութերի կոնցենտրացիան և ջրի ջերմաստիճանի կայունությունը պահպանելու համար:

III. Լուսավորությանը, օդափոխանակությանը, ջեռուցմանը, միկրոկլիմային ԵՎ աղմուկին ներկայացվող հիգիենիկ պահանջներ

3.1 Լողավազանի ավազանի, դահլիճի, քլորացման և օզոնացման սենքերի, բաղնիքների սենքերի համար անհրաժեշտ է նախատեսել ինքնուրույն ներհոս և արտաձիգ օդափոխիչ համակարգեր: Քլորացման և օզոնացման սենքերի կառավարման վահանակը տեղակայվում է նշված սենքերից դուրս:

3.2 Լողավազանների, բաղնիքների սենքերի ջեռուցումը և օդափոխությունը պետք է իրականացվի ՀՀՇՆ IV-12.02.01-2000 «Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում» շինարարական նորմերի պահանջներին համապատասխան: Ջեռուցման, օդափոխության և օդի լավորակման համակարգերը պետք է ապահովեն սենքերի օդային միջավայրին և միկրոկլիմային ներկայացվող հիգիենիկ պահանջների պահպանումը (հավելված 1.4):

Բաց լողավազաններում ջրի ջերմաստիճանն ամռանը պետք է պահպանվի 270C, ձմռանը` 280C, իսկ լողալ սովորողների համար` 290C:

3.3 Լողավազանի, բաղնիքի սենքերի լուսավորությունը պետք է ապահովվի ՀՀ ՇՆ II-8.03-96 «Արհեստական և բնական լուսավորում» շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:

3.4 Սենքերում, կառուցապատման տարածքներում աղմուկի մակարդակը պետք է համապատասխանի «Աղմուկն աշխատատեղերում բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» N 2-III-11.3 սանիտարական նորմերի պահանջներին:

3.5 Օդափոխության սարքավորումները տեղադրվում են աղմուկը և ցնցումը նվազեցնող սարքավորումներով ապահովված օդափոխիչ խցիկներում:

IV. Ջրամատակարարմանը ԵՎ ջրահեռացմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ

4.1 Լողավազանների, բաղնիքների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցվածքը պետք է ապահովվի N 2.04.01-85 «Շենքերի ներքին ջրամատակարարում և կոյուղի», N 2.04.02-84 «Ջրամատակարարում. Արտաքին ցանցեր և կառույցներ» և N 2.04.03-85 «Կոյուղի. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» ՍՆԻՊ-ների, ինչպես նաև սույն սանիտարական կանոնների պահանջներին համապատասխան:

4.2 Ջրի պահուստային տարողություններին և ավազանին մատակարարվող ջրի որակի նկատմամբ սահմանվում է հսկողություն` համաձայն «Խմելու ջուր. Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ. Որակի հսկողություն» N 2-III-Ա2-1 սանիտարական նորմերի և կանոնների պահանջների:

4.3 Շահագործման ընթացքում ավազանի ջրի որակը պետք է համապատասխանի հավելված 1.5-ում նշված ցուցանիշներին և նորմերին:

4.4 Եթե ընդհանուր մնացորդային քլորի խտությունը 0.8-1.2 մգ/լ է, ապա թույլատրվում է, որ ազատ մնացորդային քլորի կոնցենտրացիան լինի 0.3 մգ/լ-ից պակաս:

1-6 տարեկան երեխաների համար նախատեսված լողավազանում ազատ մնացորդային քլորի կոնցենտրացիան թույլատրվում է 0.1-0.3 մգ/լ, 100 մլ ջրում կոլիֆագեր չհայտնաբերելու պայմանով:

Ջուրը քլորով (գիշերը) և օզոնով (ցերեկը) հաջորդական ախտահանման ժամանակ, քլորի մնացորդային կոնցենտրացիան պետք է լինի ոչ պակաս 0.4 մգ/լ, իսկ օզոնինը` ոչ պակաս, քան 0.1 մգ/լ:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման և քլորացման միաժամանակյա օգտագործման դեպքում ընդհանուր մնացորդային քլորի կոնցենտրացիան կարող է իջեցվել մինչև 0.3 մգ/լ:

Ջրի ախտահանումը կերակրի աղը էլեկտրոլիզի ենթարկելու միջոցով, ստացված նատրիում հիպոքլորիդով իրականացնելու դեպքում, թույլատրվում է քլորիդների կոնցենտրացիայի ավելացում մինչև 700 մգ/լ:

V. Լողավազանների, բաղնիքների շահագործման ռեժիմին ներկայացվող հիգիենիկ պահանջներ

5.1 Սույն կանոնների պահանջներին համապատասխան (հավելված 1.5)` ավազանների ջրի որակ ապահովելու համար անհրաժեշտ է ավազանի ջրի թարմացում ջրափոխանակության միջոցով:

5.2 Ավազանը պետք է լցվի մինչև արտահոսքի ջրհորդանի եզրը:

5.3 Ավազանի ջրի վարակազերծումը պարտադիր է:

5.3.1. Որպես ջրի վարակազերծման հիմնական մեթոդներ կարող են օգտագործվել քլորացումը, բրոմացումը, օզոնացումը, ինչպես նաև ուլտրամանուշակագույն ճառագայթումը 16 մՋ/սմ2-ից ոչ պակաս չափաքանակից, անկախ սարքավորման տեսակից:

5.3.2. Վարակազերծման հուսալիության բարձրացման համար նպատակահարմար է քիմիական մեթոդները համակցել ուլտրամանուշակագույն ճառագայթման հետ:

5.3.3. Վարակազերծման այլ մեթոդների օգտագործման դեպքում, դրանց հուսալիությունը և անվտանգությունը պետք է հիմնավորվի տեխնոլոգիական և հիգիենիկ հետազոտություններով:

5.3.4. Ջրի վարակազերծող ռեագենտը տրվում է հոսքային համակարգի դեպքում՝ ջուր մատակարարող խողովակի մեջ, հետշրջանառության դեպքում` նախքան ֆիլտրերը, օզոնով և ՈՒՄ-ճառագայթման դեպքում՝ ֆիլտրերից հետո: Վարակազերծող ռեագենտի աշխատանքային չափաքանակը որոշվում է փորձնական ճանապարհով՝ դրա կոնցենտրացիայի (հավելված 1.7) մշտական ապահովման հաշվարկի հիման վրա:

5.6 Լողավազանների, բաղնիքների սենքերի և ավազանի մաքրմանը, ախտահանմանը ներկայացվող պահանջներ.

5.6.1. Սենքերի ամենօրյա մաքրումը և ախտահանումը պետք է իրականացվի աշխատանքային օրվա ընթացքում և վերջում: Ախտահանման պարտադիր ենթակա են սանհանգույցները, ցնցուղարանը, զգեստարանը, հանդերձարանը, ավազանի սենքերը, շրջանցման ուղիները, նստարանները, դռների բռնակները:

 5.6.2. Ավազանի ջուրը դատարկելուց և մեխանիկական մաքրումից հետո ավազանի ախտահանումը կատարվում է 100 մգ/լ կոնցենտրացիայով ակտիվ քլոր պարունակող լուծույթով կրկնակի ոռոգման միջոցով, 0,6-0,8 լ/մ2 քանակությամբ քլոր պարունակող ախտահանիչ լուծույթի հաշվարկով:

Ախտահանիչ լուծույթի ողողումը և հեռացումը կատարվում է տաք ջրով՝ մշակումից 1 ժամ հետո: Ավազանի ջրում կապտաթարախային ցուպիկի հայտնաբերման դեպքում ավազանը մշակվում է 10%-անոց բորաթթվի լուծույթով՝ 2 ժամ տևողությամբ:

5.7 Լողորդների շնչառական գոտու օդում պարունակվող ազատ քլորի կոնցենտրացիան չպետք է գերազանցի 0,1 մգ/մ3, օզոնի կոնցենտրացիան՝ 0,16 մգ/մ3:

5.8 Ավազանի (հատկապես բաց լողավազանների) պատերի մամռապատման, ծաղկման դեմ պայքարելու և մաքրումը հեշտացնելու համար ավազանի ջրին կարելի է պարբերաբար ավելացնել պղնձարջասպի (պղնձի սուլֆատի) լուծույթ` 1,0-5,0մգ/լ կոնցենտրացիայով կամ այլ թույլատրված ռեագենտներ` հաշվի առնելով սույն կանոնների 2.8 կետը:

5.9 Լողավազանի, բաղնիքի աշխատակազմը (մարզիչներ, լողի հրահանգիչներ,պրոցեդուրաներ իրականացնող աշխատակիցներ, բաղնիսպաններ, քիսաչիներ) ենթարկվում են առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության` համաձայն ՀՀ կառավարության 2003թ. մարտի 27-ի «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր բժշկական զննության և բժշկական զննության ծավալի ու հաճախականությունների ցանկը և անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի ու բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկի ձևերը հաստատելու մասին»
թիվ 347-Ն որոշմամբ հաստատված կարգի:

5.10 Տվյալ բնակավայրում հավելված 1.6-ում նշված որևէ հիվանդության համաճարակային անբարենպաստ իրավիճակի առկայության դեպքում ՊՀՀ տեսչության տարածքային մարմինը նախազգուշացնում է լողավազանի ղեկավարությանը, որ տվյալ վարակիչ հիվանդության նկատմամբ համապատասխան հետազոտություններ չանցած և բուժկանխարգելիչ հաստատության կողմից առողջության մասին տեղեկանք չներկայացրած անձանց չթույլատրեն լողավազանից օգտվել: Անկախ համաճարակային իրավիճակից` լողավազան հաճախող  նախադպրոցական և ցածր դպրոցական հասակի երեխաները պարտադիր պետք է հետազոտված լինեն էնտերոբիոզի նկատմամբ` եռամսյակը 1 անգամ հաճախականությամբ:

Անկախ համաճարակային իրավիճակից լողավազանի բուժշխատողի կողմից իրականացվում է ամենօրյա արտաքին զննություններ, միկոզի և այլ մաշկային վարակիչ հիվանդությունների ախտանիշներով անձանց լողավազանից օգտվելը չթույլատրելու համար:

5.11. Չի թույլատրվում լողավազանի (ինչպես նաև բաղնիքի) ցնցուղարան, ավազանի դահլիճ մտնել հագուստով, կոշիկներով, իսկ ավազան` առանց ցնցուղ ընդունելու:

5.12 Լողավազաններում, բաղնիքներում պետք է հաճախորդներին տրվեն միայն միանվագ օգտագործման հողաթափեր և անհատական օգտագործման, փաթեթավորված հիգիենիկ պարագաներ (օճառ, սպունգ, սպիտակեղեն և այլն): Տրվող սրբիչները, սպիտակեղենը պետք է լվացվեն կենտրոնացված լվացքատանը կամ պայմանագրային կարգով:

5.13 Հանդերձարանները պետք է ապահովված լինեն հագուստի անհատական պահարաններով, մեկ հերթափոխում թույլատրված հաճախորդների քանակությանը համապատասխան:

VI. Լողավազանների, բաղնիքների շահագործման ընթացքում իրականացվող արտադրական լաբորատոր հսկողություն

6.1 Լողավազանների շահագործման ընթացքում արտադրական հսկողություն է իրականացվում խմելու և ավազանի ջրի որակի, միկրոկլիմայի չափորոշիչների, օդափոխության էֆեկտիվության, ավազանի շնչառական գոտու օդի բաղադրության, լուսավորության, աղմուկի, ընթացիկ ախտահանման աշխատանքների որակի որոշման նպատակով` համաձայն արտադրական լաբորատոր-գործիքային հսկողության ծրագրի:

6.2 Բաղնիքներում արտադրական հսկողություն է իրականացվում խմելու և ավազանի ջրի որակի, միկրոկլիմայի չափորոշիչների, օդափոխության էֆեկտիվության, ընթացիկ ախտահանման աշխատանքների որակի որոշման նպատակով` համաձայն արտադրական լաբորատոր-գործիքային հսկողության ծրագրի:

6.3 Ավազանների (լողավազանների և սաունաների) ջրի որակի նկատմամբ արտադրական լաբորատոր հսկողությունը ներառում է ներքոհիշյալ ցուցանիշների որոշումը, նմուշառման հետևյալ հաճախականությամբ.

-հիմնական մանրէաբանական ցուցանիշներ (կոլիֆորմ մանրէներ, ջերմատոլերանտ կոլիֆորմ մանրէներ, կոլիֆագեր և ոսկեգույն ստաֆիլակոկեր), ինչպես նաև ամոնիակի ազոտ, քլորիդներ և ջրի որակի բարելավման նպատակով օգտագործվող ռեագենտների մնացորդային քանակներ՝ 10 օրը 1 անգամ,

-մակաբուծաբանական ցուցանիշներ` ամիսը 1 անգամ,

-զգայորոշման ցուցանիշներ (պղտորություն, գունավորում, հոտ), օրը 1 անգամ,

-վարակազերծող ռեագենտների (քլոր, բրոմ, օզոն) մնացորդային քանակություններ, 4 ժամը 1 անգամ:

6.4 Ավազանի ջրի հետազոտման համար նմուշառումը կատարվում է ավազանի ոչ պակաս, քան 2 կետում, ջրավազանի ծանծաղ և խոր մասերում ջրի հայելու մակերեսից 25-30 սմ խորության վրա, ինչպես նաև ֆիլտրերից առաջ և հետո (հետշրջանառության համակարգի առկայության դեպքում) և ավազան մտնող ջրից:

6.5 Հաշվի առնելով ջրի քլորացման ժամանակ հալոգեն օրգանական (հալոֆորմ) միացությունների, իսկ օզոնացման ժամանակ՝ կարբոնիլային միացությունների (ալդեհիդներ) առաջանալու հնարավորությունը, անհրաժեշտ է ոչ պակաս, քան ամիսը 1 անգամ որոշել քլորոֆորմի (քլորացման դեպքում), կամ ֆորմալդեհիդի (օզոնացման դեպքում) մակարդակները։ Այն դեպքում, երբ նշված միացությունների քանակը մշտապես գերազանցում է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, անհրաժեշտ է օգտագործել ջրի վարակազերծման այլընտրանքային եղանակներ (ուլտրամանուշակագույն ճառագայթում կամ այլ)։

6.6 Լողավազանների, բաղնիքների սենքերի միկրոկլիմայի արտադրական հսկողությունը պետք է ապահովվի 4 ժամը 1 անգամ, իսկ լողորդների շնչառական գոտու օդում 5.7 կետում նշված նյութերի կոնցենտրացիաների, աղմուկի, ներհոս-արտաձիգ օդափոխանակության համակարգի էֆեկտիվության որոշման արտադրական հսկողությունը` տարին 1 անգամ հաճախականությամբ:

6.7 Ընթացիկ ախտահանման աշխատանքների որակի արտադրական հսկողության (կոլիֆորմ մանրէների, ախտածին միաբջիջների ցիստերի, հելմինթների ձվերի և թրթուրների հայտնաբերման նպատակով) մանրէաբանական և մակաբուծաբանական հետազոտությունների համար լվացուկները վերցվում են լողավազանի, բաղնիքի ավազանի բազրիքի, զգեստարանների նստարանների, ցնցուղարանի հատակի, պատերի, զգեստարանի, սանհանգույցի և ցնցուղարանի դռների բռնակների և այլ ախտահանվող մակերեսներից` ամիսը 1 անգամ հաճախականությամբ:

6.8 Արտադրական լաբորատոր հսկողության ժամանակ ավազանի ջրի և լվացուկների հետազոտության արդյունքում շեղումների արձանագրման դեպքում անհրաժեշտ է տեղյակ պահել Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմիններին:

 6.9 Միաժամանակ անմիջապես ձեռնարկվում են միջոցառումներ` ֆիլտրերի մաքրում, վարակազերծող ռեագենտի մնացորդային քանակի ավելացում, սենքերի ու գույքի հիմնական մաքրում և ախտահանում, տրվող թարմ ջրի ծավալի ավելացում և այլն:

6.10 Միջոցառումները ձեռնարկելուց հետո կատարվում են ջրի մանրէաբանական հետազոտություններ` ընդգրկելով լրացուցիչ ցուցանիշները (հավելված 1.5) և ընթացիկ ախտահանման աշխատանքների որակի հսկողության նպատակով վերցրած լվացուկների կրկնակի հետազոտություն:

6.11 Լրացուցիչ մանրէաբանական և մակաբուծաբանական հետազոտությունների արդյունքում շեղումների արձանագրման դեպքում լողավազանի, բաղնիքի շահագործումը պետք է ժամանակավորապես դադարեցվի։ Անհրաժեշտ է ավազանի ջուրը դատարկել, ավազանը և սենքերը ենթարկել հիմնական մաքրման և ախտահանման, ջրի և լվացուկների հետագա մանրէաբանական և մակաբուծաբանական հետազոտությամբ:

6.12 Ավազանի ջրում մակաբուծային հիվանդությունների հարուցիչներ հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է սպասարկող անձնակազմին և մշտական հաճախորդներին հետազոտել հելմինթների ձվիկների և աղիքային միաբջիջների ցիստերի նկատմամբ։

6.13 Ավազանի շահագործումը (աշխատանքների վերսկսումը) իրականացվում է լաբորատոր հետազոտությունների արդյունքները սույն կանոնների պահանջներին համապատասխանության դեպքում:
 

Հավելված 1.1.


Լողավազանների, բաղնիքների ավազանների թույլատրելի միանվագ ծանրաբեռնվածությունը


Լողավազանների տեսակը 1 մարդուն անհրաժեշտ ջրի հայելու նորմատիվ  մակերեսը, մ2
Սպորտային լողավազաններ 8-10
Այլ տեսակի լողավազաններ
Մեծահասակների լողավազաններ 5,0-8,0
Երեխաների լողավազաններ 4,0- 5,0
Բաղնիքների և սաունաների հովացնող ավազաններ 2,0


Հավելված 1.2.


Օժանդակ սենքերի մակերեսներին ներկայացվող հիգիենիկ պահանջներ


Սենք Պարապողների թիվը հերթափոխում Մակերես
Նախասրահ

1
(մինչև 40 պարապողի դեպքում)

1
(40-ից ավելի պարապողի դեպքում)

0.5 մ2, բայց ոչ պակաս,
քան 10 մ2

0.5 մ2, բայց ոչ պակաս,
քան 20 մ2

Վերնահագուստի հան-
դերձարան (պարապող-
ների և հանդիսատեսի)
1 0.1մ2, բայց ոչ պակաս,
քան 10 մ2
Զգեստարան 1 2.1 - 2.5 մ2
  1
(երեխաների համար)
2.9 մ2


Հավելված 1.3.


Լողավազանների, բաղնիքների զգեստարաններին կից սանհանգույցներին ներկայացվող պահանջներ

 

Սանհանգույցներ Սարքավորումներ
Տղամարդկանց 1 զուգարանակոնք և 1 պիսուար 45 հոգու համար
Կանանց 1 զուգարանակոնք 1 հերթափոխում 30 հոգու համար


 

Հավելված 1.4.


Փակ լողավազանների առանձին սենքերի միկրոկլիմայի ցուցանիշներին ներկայացվող հիգիենիկ պահանջներ


Սենքի նշանակություն

Ջրի ջերմ-
աստիճան 0C

Օդի ջերմ-
աստիճան 0C

Հարաբերական
խոնավություն
%

1 ժամում օդափոխանակության
չափանիշներ

Օդի շարժման
արագություն
մ/վրկ

ներհոս

արտաձիգ

Մեծերի ավազան

24-26

-

-

-

-

-

Երեխաների ավազան

30

-

-

-

-

-

Լողավազանի ավազանի դահլիճներ

-

ջրի ջերմ-
աստիճանից
1-20 բարձր

ոչ ավելի 60%

1 պարապողին ոչ պակաս 80մ3/ժամ և
1 հանդիսատեսին ոչ պակաս 20մ3/ժամ

ոչ ավելի 0.5

Պարապմունքների նախապատրաստական դահլիճներ

-

18

չի նորմավորվում

1 պարապողին ոչ պակաս 80մ3/ժամ

ոչ ավելի 0.2

Զգեստարաններ

-

25

չի նորմավորվում

1 ժամում օդափոխանակության
բազմապատիկություն

չի նորմավորվում

հաշվեկշռով հաշ-
ված ցնցուղներ

2
(լողարաններից)

Ցնցուղարաններ

-

25

չի նորմավորվում

5

10

չի նորմավորվում

Մերսման սենքեր

-

22

չի նորմավորվում

4

5

չի նորմավորվում

Սաունայի խցիկ

-

ոչ ավելի 120

չի նորմավորվում

-

5
(պարբերական
գործունեության
մարդկանց
բացակայության
պայմաններում)

չի նորմավորվում

Ջրի հետազոտության լաբորատորիա

-

18

չի նորմավորվում

2

3

չի նորմավորվում


Հավելված 1.5.


Լողավազանների ավազանների ջրի որակի ցուցանիշներ ԵՎ նորմեր


Ցուցանիշներ Նորմեր
Ֆիզիկաքիմիական ցուցանիշներ
Պղտորություն, մգ/լ, ոչ ավելի 2
Գունավորում, աստիճաններով, ոչ ավելի 20
Հոտ, բալերով, ոչ ավելի 3
Ամոնիակային ազոտ 0,05 մգ/լ ոչ ավելի
Քլորիդներ ոչ ավելի, քան 550 մգ/լ
Մնացորդային քլոր - ազատ 0.5-0,7 մգ/լ
Մնացորդային բրոմ 0.8-1.5 մգ/լ
Մնացորդային օզոն ոչ պակաս 0.1 մգ/լ
Ֆորմալդեհիդ` օզոնացման դեպքում ոչ ավելի, քան 0,05 մգ/լ
Քլորոֆորմ` քլորացման դեպքում ոչ ավելի, քան 0,1 մգ/լ
Հիմնական մանրէաբանական և մակաբուծաբանական ցուցանիշներ
Ընդհանուր կոլիֆորմ մանրէներ 100 մլ-ում 1
Ջերմատոլերանտ կոլիֆորմ մանրէներ 100 մլ-ում չպետք է հայտնաբերվեն
Կոլիֆագեր 100 մլ-ում չպետք է հայտնաբերվեն
Ոսկեգույն ստաֆիլակոկեր 100 մլ-ում չպետք է հայտնաբերվեն
Ախտածին միաբջիջների ցիստեր 50 մլ-ում չպետք է հայտնաբերվեն
Հելմինթների ձվեր և թրթուրներ 50 մլ-ում չպետք է հայտնաբերվեն
Մանրէաբանական լրացուցիչ ցուցանիշներ
Վարակիչ հիվանդությունների հարուցիչներ 1000 մլ-ում չպետք է հայտնաբերվեն
Կապտաթարախածին ցուպիկներ 50 մլ-ում չպետք է հայտնաբերվեն

 

Հավելված 1.6.


Լողավազանների ջրով փոխանցվող վարակիչ հիվանդություններ


Հիվանդություններ Ջրային գործոնի հետ կապի աստիճան
1. Ադենավիրուսային ֆարինգո - կոնյունկտիվալ տենդ + + +
2. Վիրուսային հեպատիտ A +++
3. Էպիդերմոֆիթիա (լողորդների քոս) + + +
4. Կոկսակի վարակ + +
5. Դիզենտերիա + +
6. Օտիտներ, սինուսիդներ, տոնզիլիտներ, կոնյունկտիվիտներ + +
7. Մաշկի տուբերկուլոզ + +
8. Մաշկի սնկային հիվանդություններ + +
9. Լեգիոնելլոզ + +
10. Ամեոբային մենինգոէնցեֆալիտ +
11. Պոլիոմիելիտ +
12. Տրախոմա +
13. Կոնտագիոզ մոլյուսկ. +
14. Սուսանակային վուլվովագինիտ +
15. Ասկարիդոզ +
16. Տրիխոցեֆալոզ +
17. Էնտերոբիոզ +
18. Լյամբլիոզ ++
19. Սուր սալմոնելոզային գաստրոէնտերիտներ +


Ջրային գործոնի հետ կապը՝ + + + - բարձր, + + - էական, + - հնարավոր է
 

Հավելված 1.7.


Վարակազերծող միջոցներ ԵՎ ախտահանիչ պատրաստուկներ

 

1. Լողավազանների ջրի վարակազերծման համար

 

 գազային քլոր

 քլորակիր

 կալցիումի հիպոքլորիդի երկհիմնային աղ

 դիքլորիզոցիանուրային թթվի նատրիումական աղ

 տեխնիկական A մակնիշի նատրիումի հիպոքլորիդ

 լիթիումի հիպոքլորիդ

 դիքլորանտին

 դիբրոմանտին

 ակվատաբս

 

2. Սենքերի և գույքի կանխարգելիչ ախտահանման (ջրային լուծույթներ) համար

 

 քլորակրի պարզեցված լուծույթ (0,2-0,3%)

 քլորամին (0,5%)

 նիրտան (3,0%)

 տեխնիկական A և B մակնիշի նատրիումի հիպոքլորիդ (0,1-0,2%)

 համակցություն. քլորդեզին (0,5%) և սուլֆոքլորանտին (0,2%)

 քլորդեզին (5,0%)

 

3. Ավազանի ջուրը դատարկելուց հետո ախտահանման համար

 

 քլորակիր (պարզեցված լուծույթ 1%)

 քլորդեզին (5%)

 նիրտան (3,0%)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.05.2021, N 35-Ն 19.05.2021, N 534-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան