«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 նոյեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 33106381
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
3 նոյեմբերի 2006 թ. ք. Երևան |
N 166-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-Ի NN 155-Ն, 156-Ն, 157-Ն ԵՎ 158-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշման պահանջներով,
Հրամայում եմ՝
1. ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի 2005 թվականի սեպտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի համակարգում ընդգրկված պետական ոչ առևտրային կազմակերպության (պետական հիմնարկի) գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցութային հանձնաժողովի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 155-Ն հրամանի վերնագրից, 1-ին կետից և հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի համակարգում ընդգրկված պետական ոչ առևտրային կազմակերպության (պետական հիմնարկի) գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցութային հանձնաժողովի ձևավորման» կարգի վերնագրից, 1-ին, 2-րդ և 20-րդ կետերից հանել «(պետական հիմնարկի)» բառերը:
2. ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի 2005 թվականի սեպտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի համակարգում ընդգրկված պետական ոչ առևտրային կազմակերպության (պետական հիմնարկի) գործադիր մարմնի ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 156-Ն հրամանի վերնագրից, 1-ին կետից և հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի համակարգում ընդգրկված պետական ոչ առևտրային կազմակերպության (պետական հիմնարկի) գործադիր մարմնի ատեստավորման հանձնաժողովի ձևավորման» կարգի վերնագրից, 1-ին, 2-րդ և 20-րդ կետերից հանել «(պետական հիմնարկի)» բառերը:
3. ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի 2005 թվականի սեպտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի համակարգում ընդգրկված պետական ոչ առևտրային կազմակերպության (պետական հիմնարկի) գործադիր մարմնի ատեստավորման անցկացման ընթացակարգը հաստատելու մասին» N 157-Ն հրամանի վերնագրից, 1-ին կետից և հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի համակարգում ընդգրկված պետական ոչ առևտրային կազմակերպության (պետական հիմնարկի) գործադիր մարմնի ատեստավորման անցկացման» ընթացակարգի վերնագրից, 1-ին կետից և 53-րդ կետի «ա» ենթակետից հանել «(պետական հիմնարկի)» բառերը:
4. ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի 2005 թվականի սեպտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի համակարգում ընդգրկված պետական ոչ առևտրային կազմակերպության (պետական հիմնարկի) գործադիր մարմնի մրցույթի անցկացման ընթացակարգը հաստատելու մասին» N 158-Ն հրամանի վերնագրից, 1-ին կետից և հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի համակարգում ընդգրկված պետական ոչ առևտրային կազմակերպության (պետական հիմնարկի) գործադիր մարմնի մրցույթի անցկացման» ընթացակարգի վերնագրից ու 1-ին կետից հանել «(պետական հիմնարկի)» բառերը:
5. ՀՀ ջրտնտպետկոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ս. Մաճկալյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
Կոմիտեի նախագահ` | Ա. Անդրեասյան |