«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 մարտի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 11007141
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
28 փետրվարի 2007 թ. |
N 115-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 740-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. ՀՀ կրթության և գիտության նախարարի 2006 թ. սեպտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության ասպիրանտուրայի ընդունելության կարգը հաստատելու մասին» N 740-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումը.
Հրամանով հաստատված կարգի 3.4 կետում «IREX կազմակերպությունը» բառերից հետո լրացնել «և Հայաստանի Ամերիկյան համալսարանը» բառերը:
2. Գիտության և հետբուհական կրթության վարչությանը (պետ` Կ. Հայրապետյան), օրենսդրության և իրավաբանական վարչությանը (պետ` Մ. Գրիգորյան) սույն հրամանը 3-օրյա ժամկետում ներկայացնել պետական գրանցման` ՀՀ արդարադատության նախարարություն:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ պրն Ա. Ավետիսյանին:
Նախարար` |
L. Մկրտչյան |