«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 մարտի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 11007105
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
26 հունվարի 2007 թ. |
N 29-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ, ԽՄԲԵՐԻ ԽՏՈՒԹՅՈՒՆԸ, ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետի, 11-րդ հոդվածի 2-րդ կետի և 30-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներով` ՀՀ պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների հաստիքների, խմբերի խտության, նորմատիվների կարգավորման նպատակով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել ՀՀ պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը, խմբերի խտությունը, նորմատիվները (համաձայն 1, 2 հավելվածների)։
2. ՀՀ պետական և համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններում գոյություն ունեցող հաստիքացուցակը, խմբերի խտությունը, նորմատիվները համապատասխանեցնել սույն օրինակելի հաստիքացուցակին:
3. Սահմանել, որ ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունների կամ նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների համար սույն հաստիքացուցակը, խմբերի խտությունը և նորմատիվները ունեն կողմնորոշիչ ֆունկցիա:
4. ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչությանը (պետ` Ն. Հովհաննիսյան), օրենսդրության և իրավաբանական վարչությանը (Մ. Գրիգորյան)՝ 10-օրյա ժամկետում, սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
5. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Բ. Եսայանին:
Նախարար` |
L. Մկրտչյան |
Հավելված 1 |
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿ
N |
Պաշտոնի անվանումը |
Հաստիքային միավորների քանակը՝ կախված խմբերի թվից | ||||||||||
2 խումբ |
3 խումբ |
4 խումբ |
5 խումբ |
6 խումբ |
7 խումբ |
8 խումբ |
9 խումբ |
10 խումբ |
11 խումբ |
12 խումբ | ||
1. |
Տնօրեն |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
2. |
Մեթոդիստ ուս.գծով |
- |
- |
0,5 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1,25 |
1,25 |
1,25 |
3. |
Բուժքույր |
0,5 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1,5 |
1,5 |
1,5 |
1,5 |
1,5 |
4. |
Գլխ. հաշվապահ |
0,5 |
0,5 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
5. |
Հաշվետար-գանձապահ |
0,5 |
0,5 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
6. |
Տնտեսվար |
0,5 |
0,5 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
7. |
Պահեստապետ |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
1 |
1 |
1 |
8. |
Գործավար |
0,5 |
0,5 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
9. |
Շեֆ խոհարար |
- |
- |
- |
- |
- |
- |
-- |
- |
1 |
1 |
1 |
10. |
Խոհարար |
1 |
1 |
1 |
1 |
1 |
2 |
2 |
2 |
1 |
1 |
2 |
11. |
Խոհարարի օգնական |
0,5 |
0,5 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
12. |
Օժանդակ բանվոր |
0,5 |
0,5 |
0,5 |
0,5 |
1 |
1 |
1 |
1 |
2 |
2 |
2 |
13. |
Շենքերի, սարքավորումների |
- |
- |
0,5 |
0,5 |
0,5 |
0,5 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
14. |
Դերձակ |
- |
0,5 |
0,5 |
0,5 |
0,5 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
15. |
Լվացարար (շուրջօրյա |
0,75 |
1 |
1 |
1,5 |
2 |
2,25 |
2,5 |
2,5 |
2,5 |
3 |
3 |
16. |
Լվացարար (շուրջօրյա հաճախում |
0,75 |
1 |
1 |
1,25 |
1,75 |
1,75 |
2 |
2 |
2,5 |
2,5 |
2,5 |
17. |
Հավաքարար |
- |
- |
- |
0,5 |
0,5 |
0,5 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
18. Ինքնուրույն կենտրոնական ջեռուցում (ջրի, գազի, գոլորշու) ունեցող մանկապարտեզներում ջեռուցման սեզոնում սահմանվում է հնոցապանի հաստիք, յուրաքանչյուր հերթափոխի համար մեկ դրույքի հաշվով: Հնոցապանների ընդհանուր թվից մեկ միավոր սահմանվում է ամբողջ տարվա համար:
19. Կենտրոնացված ջերմամատակարարման (ՋԷԿ) դեպքում ջերմային կետ կամ էլևատոր ունեցող մանկապարտեզներում սահմանվում է փականագործ-էլեկտրամոնտյորի մեկ հաստիք, իսկ բոյլերի և պոմպի դեպքում, երբ պահանջվում է շուրջօրյա հերթապահություն, սահմանվում է փականագործ-էլեկտրամոնտյորի հաստիք, յուրաքանչյուր հերթափոխի համար մեկ միավորի հաշվով:
20. Սառնարանային սարքավորում, էլեկտրասալիկ և այլ էլեկտրական ջեռուցման սարքավորումների առկայության դեպքում, 4 և ավելի խումբ ունեցող մանկապարտեզներում (եթե հաստիքներում չի նախատեսված փականագործ-էլեկտրամոնտյորի հաստիք) սահմանվում է 0,5 միավոր փականագործ-էլեկտրամոնտյորի հաստիք:
21. Ինքնուրույն շենք և երկու ու ավելի խումբ ունեցող մանկապարտեզներում սահմանվում է դռնապանի հաստիք՝ դռնապանի հաստիքը սահմանվում է մաքրման ենթակա 1000-2000մ2 տարածության համար 1 միավոր:
22. Մրգի այգի կամ դեկորատիվ տնկիներ ունեցող 1,5 հա մակերեսից ոչ պակաս դեկորատիվ բուսականությամբ հողամաս ունեցող մանկապարտեզներում սահմանվում է այգեպանի հաստիք:
23. Պահակի հաստիքը սահմանվում է օրենքով սահմանված կարգով:
24. Ավտովարորդի հաստիքային 1 միավոր կարող է սահմանվել ավտոտրանսպորտի առկայության դեպքում։
25. Սահմանել, որ եթե առանձին համայնքներում հաստատությունների կողմից աշխատանքի պայմանների և ծավալային ցուցանիշների համաձայն հնարավոր չէ կիրառել սույն օրինակելի հաստիքացուցակը, աշխատողների թվի, աշխատավարձի ֆոնդի և բյուջետային հատկացումների սահմաններում կատարել փոփոխություններ և հաստատություններում գոյություն ունեցող հաստիքացուցակը աստիճանաբար համապատասխանեցնել սույն հաստիքացուցակին:
ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԹԻՎԸ 1 ԽՄԲԻ ՀԱՇՎԱՐԿՈՎ
N |
Նախադպրոցական խմբեր |
6-օրյա աշխատանքային շաբաթի դեպքում |
5-օրյա աշխատանքային շաբաթի դեպքում | ||||||||
8 ժամ |
9 ժամ |
10 ժամ |
12 ժամ |
24 ժամ |
8 ժամ |
9 ժամ |
10,5 ժամ |
12 ժամ |
24 ժամ | ||
1. |
Դաստիարակ |
1,17 |
1,5 |
1,67 |
2 |
2,2 |
1,12 |
1,25 |
1,55 |
2 |
2 |
2. |
դաստիարակի օգնական |
1 |
1,25 |
1,25 |
1,5 |
1,5 |
1 |
1,1 |
1,15 |
1,25 |
1,5 |
3. |
Մսուրային խմբեր |
8 ժամ, |
9 ժամ |
10,5 ժամ |
12 ժամ |
24 ժամ |
8 ժամ |
9 ժամ |
10,5 |
12 ժամ |
24 ժամ |
մսուրային խմբի |
1,4, |
1,5 |
1,67 |
2 |
3.6 |
1,12 |
1,25 |
1,55 |
2 |
3 | |
դաստիարակներ |
|
|
|
|
|
|
|||||
սանիտար-դայակ |
1,3, |
1,33 |
1,45 |
1,75 |
2,75 |
1 |
1,1 |
1,3 |
1,5 |
2,5 |
4. Երաժշտական ղեկավար (երաժշտության դաստիարակ) մանկապարտեզի՝ 2 տարեկան և ավագ հասակի երեխաների յուրաքանչյուր խմբին 0,25 դրույք։
5. Պարուսույց՝ պարի խմբավար մանկապարտեզի՝ 4 տարեկան և ավագ նախադպրոցական հասակի երեխաների յուրաքանչյուր խմբին՝ 0,25 դրույք։
6. Ֆիզկուլտուրայի հրահանգիչ մանկապարտեզի՝ 4 տարեկան և ավագ նախադպրոցական հասակի երեխաների յուրաքանչյուր խմբին՝ 0,25 դրույք։
7. Լողի մարզիչի հաստիք (լողավազանի առկայության դեպքում) մանկապարտեզի՝ 4 տարեկան և ավագ նախադպրոցական հասակի երեխաների յուրաքանչյուր երկու խմբի համար՝ 0,25 դրույք։
8. Առանձին վայրերում, որտեղ նախադպրոցական հաստատություններում տարիքային խմբերում երեխաների խտությունը գերազանցում է նախատեսված նորմատիվները մոտ երկու անգամ, հիմնադրի կողմից կարող է լրացուցիչ հատկացվել դաստիարակի 1 հաստիքային և սանիտար- դայակի կամ դաստիարակի օգնականի 0,5 միավոր։
9. Ներառական մանկապարտեզներում, որտեղ տարիքային խմբերում համալրված են նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ, հիմնադրի կողմից սահմանվում է լրացուցիչ` հատուկ մանկավարժ(ներ)ի (սուրդոմանկավարժ, լոգոպեդ, հոգեբան) մինչև 2 միավոր հաստիք:
10. Սահմանել, որ առանձին վայրերում, որտեղ նախադպրոցական հաստատություններում տարիքային խմբերում երեխաների խտությունը գերազանցում է նախատեսված նորմատիվները մոտ երկու անգամ, հիմնադրի կողմից կարող է լրացուցիչ հատկացվել դաստիարակի 1 հաստիքային և սանիտար-դայակի կամ դաստիարակի օգնականի 0,5 միավոր։
11. Նախադպրոցական հաստատություններում կարող են սահմանվել արձակուրդ գնացող տնօրեններին, դաստիարակներին, ինչպես նաև սանիտարդայակներին, հավաքարարներին, գիշերային դայակներին, դաստիարակների օգնականներին, խոհանոցի աշխատողներին և լվացարարներին փոխարինողների հաստիքներ՝ պայմանագրային կարգով՝ փոխարինող անձանց վճարման համար նախատեսված հատկացումների սահմաններում։
Հավելված 2 |
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՄԲԵՐԻ ԽՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ
|
ՑՈՒՑԱՆԻՇԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ |
ԵՐԵԽԱՆԵՐԻ |
1. |
Ընդհանուր նշանակության նախադպրոցական հաստատություններում |
10-15 |
2. |
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ֆիզիկական և |
մինչև 5 |
այդ թվում՝ խոսքի ծանր խանգարումով երեխաների համար, |
մինչև 7 | |
լսողության խանգարումով երեխաների համար, |
| |
տեսողության խանգարումով երեխաների համար, |
| |
լսողության խանգարումով, մտավոր հետամնաց երեխաների համար, |
| |
հենաշարժական ապարատի խանգարումով, բարդ արատներով երեխաների համար, |
| |
ընդ որում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք |
մինչև 7 | |
3. |
Թույլատրվում է ազգային փոքրամասնության երեխաներով խմբերի |
8-10 |
4. Ելնելով տեղական պայմաններից և առանձնահատկություններից, հիմնադրի կողմից կարող են սահմանվել երաշխավորվածից ցածր խտությամբ դաստիարակչական խմբեր՝ հիմնադրի կողմից լրացուցիչ բյուջետային միջոցների առկայության դեպքում։
5. Թույլատրվում է սահմանամերձ գոտում, գյուղական, բարձրադիր և հեռավոր վայրերում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից խմբերի համալրման կարգում կիրառել տարբերակված մոտեցում` ելնելով բնակչության պահանջարկի հաշվարկից և համայնքի բյուջեի հնարավորություններից: