Գլխավոր տեղեկություն
Номер
N 29-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (25.03.2007-11.12.2017)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2007.03.15/8(248) Հոդ.119
Принят
Կրթության և գիտության նախարար
Дата принятия
26.01.2007
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
26.01.2007
Дата вступления в силу
25.03.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.03.2022

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 մարտի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 11007105

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

26 հունվարի 2007 թ.
ք. Երևան

N 29-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ, ԽՄԲԵՐԻ ԽՏՈՒԹՅՈՒՆԸ, ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետի, 11-րդ հոդվածի 2-րդ կետի և 30-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներով` ՀՀ պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների հաստիքների, խմբերի խտության, նորմատիվների կարգավորման նպատակով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել ՀՀ պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը, խմբերի խտությունը, նորմատիվները (համաձայն 1, 2 հավելվածների)։

2. ՀՀ պետական և համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններում գոյություն ունեցող հաստիքացուցակը, խմբերի խտությունը, նորմատիվները համապատասխանեցնել սույն օրինակելի հաստիքացուցակին:

3. Սահմանել, որ ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունների կամ նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների համար սույն հաստիքացուցակը, խմբերի խտությունը և նորմատիվները ունեն կողմնորոշիչ ֆունկցիա:

4. ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչությանը (պետ` Ն. Հովհաննիսյան), օրենսդրության և իրավաբանական վարչությանը (Մ. Գրիգորյան)՝ 10-օրյա ժամկետում, սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Բ. Եսայանին:

Նախարար`

L. Մկրտչյան

Հավելված 1
ՀՀ ԿԳ նախարարի
26 հունվարի 2007 թ.
N 29-Ն հրամանի

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿ

N

Պաշտոնի անվանումը

Հաստիքային միավորների քանակը՝ կախված խմբերի թվից

2 խումբ

3 խումբ

4 խումբ

5 խումբ

6 խումբ

7 խումբ

8 խումբ

9 խումբ

10 խումբ

11 խումբ

12 խումբ

1.

Տնօրեն

1

1

1

1

1

1

1

1

1

1

1

2.

Մեթոդիստ ուս.գծով
տնօրենի տեղակալ

-

-

0,5

1

1

1

1

1

1,25

1,25

1,25

3.

Բուժքույր

0,5

1

1

1

1

1

1,5

1,5

1,5

1,5

1,5

4.

Գլխ. հաշվապահ

0,5

0,5

1

1

1

1

1

1

1

1

1

5.

Հաշվետար-գանձապահ

0,5

0,5

1

1

1

1

1

1

1

1

1

6.

Տնտեսվար

0,5

0,5

1

1

1

1

1

1

1

1

1

7.

Պահեստապետ

-

-

-

-

-

-

-

-

1

1

1

8.

Գործավար

0,5

0,5

1

1

1

1

1

1

1

1

1

9.

Շեֆ խոհարար

-

-

-

-

-

-

--

-

1

1

1

10.

Խոհարար

1

1

1

1

1

2

2

2

1

1

2

11.

Խոհարարի օգնական

0,5

0,5

1

1

1

1

1

1

1

1

1

12.

Օժանդակ բանվոր

0,5

0,5

0,5

0,5

1

1

1

1

2

2

2

13.

Շենքերի, սարքավորումների
սպասարկող և նորոգող բանվոր

-

-

0,5

0,5

0,5

0,5

1

1

1

1

1

14.

Դերձակ

-

0,5

0,5

0,5

0,5

1

1

1

1

1

1

15.

Լվացարար (շուրջօրյա
հաճախում ունեցող
մանկապարտեզում)

0,75

1

1

1,5

2

2,25

2,5

2,5

2,5

3

3

16.

Լվացարար (շուրջօրյա հաճախում
չունեցող մանկապարտեզում)

0,75

1

1

1,25

1,75

1,75

2

2

2,5

2,5

2,5

17.

Հավաքարար

-

-

-

0,5

0,5

0,5

1

1

1

1

1

18. Ինքնուրույն կենտրոնական ջեռուցում (ջրի, գազի, գոլորշու) ունեցող մանկապարտեզներում ջեռուցման սեզոնում սահմանվում է հնոցապանի հաստիք, յուրաքանչյուր հերթափոխի համար մեկ դրույքի հաշվով: Հնոցապանների ընդհանուր թվից մեկ միավոր սահմանվում է ամբողջ տարվա համար:

19. Կենտրոնացված ջերմամատակարարման (ՋԷԿ) դեպքում ջերմային կետ կամ էլևատոր ունեցող մանկապարտեզներում սահմանվում է փականագործ-էլեկտրամոնտյորի մեկ հաստիք, իսկ բոյլերի և պոմպի դեպքում, երբ պահանջվում է շուրջօրյա հերթապահություն, սահմանվում է փականագործ-էլեկտրամոնտյորի հաստիք, յուրաքանչյուր հերթափոխի համար մեկ միավորի հաշվով:

20. Սառնարանային սարքավորում, էլեկտրասալիկ և այլ էլեկտրական ջեռուցման սարքավորումների առկայության դեպքում, 4 և ավելի խումբ ունեցող մանկապարտեզներում (եթե հաստիքներում չի նախատեսված փականագործ-էլեկտրամոնտյորի հաստիք) սահմանվում է 0,5 միավոր փականագործ-էլեկտրամոնտյորի հաստիք:

21. Ինքնուրույն շենք և երկու ու ավելի խումբ ունեցող մանկապարտեզներում սահմանվում է դռնապանի հաստիք՝ դռնապանի հաստիքը սահմանվում է մաքրման ենթակա 1000-2000մ2 տարածության համար 1 միավոր:

22. Մրգի այգի կամ դեկորատիվ տնկիներ ունեցող 1,5 հա մակերեսից ոչ պակաս դեկորատիվ բուսականությամբ հողամաս ունեցող  մանկապարտեզներում սահմանվում է այգեպանի հաստիք:

23. Պահակի հաստիքը սահմանվում է օրենքով սահմանված կարգով:

24. Ավտովարորդի հաստիքային 1 միավոր կարող է սահմանվել ավտոտրանսպորտի առկայության դեպքում։

25. Սահմանել, որ եթե առանձին համայնքներում հաստատությունների կողմից աշխատանքի պայմանների և ծավալային ցուցանիշների համաձայն հնարավոր չէ կիրառել սույն օրինակելի հաստիքացուցակը, աշխատողների թվի, աշխատավարձի ֆոնդի և բյուջետային հատկացումների սահմաններում կատարել փոփոխություններ և հաստատություններում գոյություն ունեցող հաստիքացուցակը աստիճանաբար համապատասխանեցնել սույն հաստիքացուցակին:

 

ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԹԻՎԸ 1 ԽՄԲԻ ՀԱՇՎԱՐԿՈՎ

N

Նախադպրոցական խմբեր
Պաշտոնի անվանումը

6-օրյա աշխատանքային շաբաթի դեպքում

5-օրյա աշխատանքային շաբաթի դեպքում

8 ժամ

9 ժամ

10 ժամ

12 ժամ

24 ժամ

8 ժամ

9 ժամ

10,5 ժամ

12 ժամ

24 ժամ

1.

Դաստիարակ

1,17

1,5

1,67

2

2,2

1,12

1,25

1,55

2

2

2.

դաստիարակի օգնական

1

1,25

1,25

1,5

1,5

1

1,1

1,15

1,25

1,5

3.

Մսուրային խմբեր

8 ժամ,

9 ժամ

10,5 ժամ

12 ժամ

24 ժամ

8 ժամ

9 ժամ

10,5

12 ժամ

24 ժամ

մսուրային խմբի

1,4,

1,5

1,67

2

3.6

1,12

1,25

1,55

2

3

դաստիարակներ

 

 

 

 

 

 

   

սանիտար-դայակ

1,3,

1,33

1,45

1,75

2,75

1

1,1

1,3

1,5

2,5

4. Երաժշտական ղեկավար (երաժշտության դաստիարակ) մանկապարտեզի՝ 2 տարեկան և ավագ հասակի երեխաների յուրաքանչյուր խմբին 0,25 դրույք։

5. Պարուսույց՝ պարի խմբավար մանկապարտեզի՝ 4 տարեկան և ավագ նախադպրոցական հասակի երեխաների յուրաքանչյուր խմբին՝ 0,25 դրույք։

6. Ֆիզկուլտուրայի հրահանգիչ մանկապարտեզի՝ 4 տարեկան և ավագ նախադպրոցական հասակի երեխաների յուրաքանչյուր խմբին՝ 0,25 դրույք։

7. Լողի մարզիչի հաստիք (լողավազանի առկայության դեպքում) մանկապարտեզի՝ 4 տարեկան և ավագ նախադպրոցական հասակի երեխաների յուրաքանչյուր երկու խմբի համար՝ 0,25 դրույք։

8. Առանձին վայրերում, որտեղ նախադպրոցական հաստատություններում տարիքային խմբերում երեխաների խտությունը գերազանցում է նախատեսված նորմատիվները մոտ երկու անգամ, հիմնադրի կողմից կարող է լրացուցիչ հատկացվել դաստիարակի 1 հաստիքային և սանիտար- դայակի կամ դաստիարակի օգնականի 0,5 միավոր։

9. Ներառական մանկապարտեզներում, որտեղ տարիքային խմբերում համալրված են նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ, հիմնադրի կողմից սահմանվում է լրացուցիչ` հատուկ մանկավարժ(ներ)ի (սուրդոմանկավարժ, լոգոպեդ, հոգեբան) մինչև 2 միավոր հաստիք:

10. Սահմանել, որ առանձին վայրերում, որտեղ նախադպրոցական հաստատություններում տարիքային խմբերում երեխաների խտությունը գերազանցում է նախատեսված նորմատիվները մոտ երկու անգամ, հիմնադրի կողմից կարող է լրացուցիչ հատկացվել դաստիարակի 1 հաստիքային և սանիտար-դայակի կամ դաստիարակի օգնականի 0,5 միավոր։

11. Նախադպրոցական հաստատություններում կարող են սահմանվել արձակուրդ գնացող տնօրեններին, դաստիարակներին, ինչպես նաև սանիտարդայակներին, հավաքարարներին, գիշերային դայակներին, դաստիարակների օգնականներին, խոհանոցի աշխատողներին և լվացարարներին փոխարինողների հաստիքներ՝ պայմանագրային կարգով՝ փոխարինող անձանց վճարման համար նախատեսված հատկացումների սահմաններում։
 

Հավելված 2
ՀՀ ԿԳ նախարարի
26 հունվարի 2007 թ.
N 29-Ն հրամանի


ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՄԲԵՐԻ ԽՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ

 

ՑՈՒՑԱՆԻՇԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

ԵՐԵԽԱՆԵՐԻ
ԹԻՎԸ

1.

Ընդհանուր նշանակության նախադպրոցական հաստատություններում
(մանկապարտեզներում, որտեղ իրականացվում են նախադպրոցական
կրթական ծրագրեր և ապահովվում է երեխաների խնամքը)
մինչև 1 տարեկան
1-ից 3 տարեկան
3-ից 6 տարեկան

 

10-15
15-20
25-30

2.

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ֆիզիկական և
հոգեկան զարգացման շտկողական աշխատանքների կարիք ունեցող) երեխաների
թվի ծանրաբեռնվածության առավելագույն խտությունը սահմանվում է՝
մինչև 3 տարեկան խոսքի ծանր խանգարումով երեխաների համար.
լսողության, տեսողության և մտավոր հետամնաց երեխաների համար.
հենաշարժական ապարատի խանգարումով երեխաների համար.
բարդ արատներով 3-6 տարեկան խոսքի խանգարումով երեխաների համար

մինչև 5

այդ թվում՝ խոսքի ծանր խանգարումով երեխաների համար,

մինչև 7

լսողության խանգարումով երեխաների համար,

 

տեսողության խանգարումով երեխաների համար,

 

լսողության խանգարումով, մտավոր հետամնաց երեխաների համար,

 

հենաշարժական ապարատի խանգարումով, բարդ արատներով երեխաների համար,

 

ընդ որում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք
ունեցող երեխաները ինտեգրվում են ներառական կրթության մեջ բնականոն
զարգացումով երեխաների հետ։

մինչև 7

3.

Թույլատրվում է ազգային փոքրամասնության երեխաներով խմբերի
գործարկումը թերկոմպլեկտավորված համակազմի խտությամբ։

8-10

4. Ելնելով տեղական պայմաններից և առանձնահատկություններից, հիմնադրի կողմից կարող են սահմանվել երաշխավորվածից ցածր խտությամբ դաստիարակչական խմբեր՝ հիմնադրի կողմից լրացուցիչ բյուջետային միջոցների առկայության դեպքում։

5. Թույլատրվում է սահմանամերձ գոտում, գյուղական, բարձրադիր և հեռավոր վայրերում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից խմբերի համալրման կարգում կիրառել տարբերակված մոտեցում` ելնելով բնակչության պահանջարկի հաշվարկից և համայնքի բյուջեի հնարավորություններից: