«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 դեկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 32206428
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
19 դեկտեմբերի 2006 թ. |
N 06-497-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 06-339-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածին համապատասխան` ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշմամբ հաստատված «Պետական և համայնքային սեփականությունը հանդիսացող հողամասերի տրամադրման» կարգի 12-րդ կետի պահանջներով`
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2006 թվականի օգոստոսի 21-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, օգտագործման և կառուցապատման տրամադրելու պայմանագրերի հավելված հանդիսացող հողամասի հատակագծի օրինակելի ձևը սահմանելու մասին» N 339-Ն հրամանում (այսուհետև` Հրաման) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1.1. Հրամանը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4.1 կետով.
«4.1. 2006 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2007 թվականի փետրվարի 1-ը Երևան քաղաքում կարող է կիրառվել նաև պայմանագրի հավելված հանդիսացող հողամասի հատակագծի նախկին ձևը»:
1.2. Հրամանով հաստատված Հավելված 2-ի`
ա) 4-րդ կետում`
«ներկայացվում է» բառից հետո լրացնել «1:500, 1:1000, 1:2000» թվերը.
3-րդ պարբերությունում «հողամասի» բառից հետո լրացնել «կադաստրային» բառը, իսկ «ծածկագիրը» բառից հետո լրացնել «, եթե այդպիսին կա կամ հրապարակային սակարկության ժամանակ հրապարակված պայմանական ծածկագիրը» բառերով:
բ) 5-րդ կետի և 7-րդ կետի «բ» ենթակետում «կադաստրային ծածկագիրը» բառերից հետո լրացնել «, եթե այդպիսին կա» բառերը:
գ) 8-րդ կետում «համարները» բառից հետո «և» շաղկապը փոխարինել «, իսկ առկայության դեպքում նաև» բառերով:
դ) 9-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«գ) Նոր հողամասերի տրամադրման դեպքում տեղեկություններ այն մասին, որ հողամասի տրամադրումը համաձայնեցված է ինժեներային սպասարկումներ (ջրամատակարարում, էլեկտրամատակարարում, գազամատակարարում և այլն) իրականացնող մարմինների հետ, իսկ մնացած դեպքերում` կարիքն առաջանալու ժամանակ, կատարվում է նշում` վերջիններիս հետ համաձայնեցնելու անհրաժեշտության մասին»:
2. Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական և օրենսդրության մշակման բաժնին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
Կոմիտեի նախագահ` |
Մ. Վարդանյան |