«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 դեկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 11806426
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
30 նոյեմբերի 2006 թ. ք. Երևան |
N 1110-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
50 ՏՈԿՈՍԻՑ ԱՎԵԼԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀՈՒԹԱԲԱԺՆԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006 թ. հունիսի 22-ի «50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնետոմս ունեցող ընկերությունների կողմից իրականացվող որոշ ծախսերի առավելագույն թույլատրելի սահմանաչափեր սահմանելու մասին» թիվ 1238-Ն որոշման 10-րդ կետը և նպատակ ունենալով հստակեցնել շահութաբաժնի հաշվարկման գործընթացը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «50տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնետոմս ունեցող ընկերությունների շահութաբաժնի հաշվարկման հաշվարկ»-ի օրինակելի ձևը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ լիազոր մարմինները 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունները տարեկան ընդհանուր ժողովների կողմից տարեկան շահութաբաժինների վճարման մասին որոշումների ընդունման օրվանից 15-օրյա ժամկետում. շահութաբաժնի հաշվարկները ներկայացնում են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն: Շահութաբաժինների հաշվարկները ներկայացնելուց հետո ինքնուրույնաբար սխալներ հայտնաբերելու կամ լիազոր մարմնի կողմից կատարված ստուգումների արդյունքներով սխալներ արձանագրելու դեպքում կարող են ներկայացնել շահութաբաժնի ճշգրտված հաշվարկ:
Նախարար |
Վ. Խաչատրյան |
Հավելված |
Հ Ա Շ Վ Ա Ր Կ
50 ՏՈԿՈՍԻՑ ԱՎԵԼԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀՈՒԹԱԲԱԺՆԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
1. Շահութաբաժին վճարողի անվանումը |
2. վճարողի գտնվելու վայրը | ||||||||
3. ՀՎՀՀ |
4. Հեռախոսի համարը | ||||||||
|
|
|
|
|
|
|
| ||
5. Հաշվետու տարի |
|
|
|
|
6. Ներկայացման ամսաթիվը | ||||
Հ/Հ |
Ցուցանիշի անվանումը |
տողը |
Հաշվետու | ||||||
1 |
2 |
3 |
4 | ||||||
1. |
Զուտ շահույթը (վնասը)` շահութահարկի գծով ծախսերի նվազեցումից հետո (ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության ձև N 2, 180-րդ տող, |
010 |
| ||||||
2. |
50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների շահութաբաժինների հաշվարկման բազան որոշելիս զուտ շահույթը (վնասը)` շահութահարկի գծով ծախսերի նվազեցումից հետո ենթակա է ավելացման ՀՀ կառավարության 2006 թ. հունիսի 22-ի թիվ 1238-Ն որոշման 4-րդ կետով հաստատված ծախսերի առավելագույն թույլատրելի սահմանաչափերը գերազանցող գումարների չափով |
020 |
| ||||||
|
նույն թվում` |
|
| ||||||
|
- վնասակար նյութերը շրջակա միջավայր արտանետելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը` (հաշվետու տարվա համախառն եկամտի 1.0 տոկոսը) գերազանցող գումարի չափով. |
021 |
| ||||||
|
- Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գովազդի համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած չափը գերազանցող ծախսերի չափով. (հաշվետու տարվա համախառն եկամտի 5.0 տոկոսը կամ հաշվետու տարվա ընթացքում ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտահանված ապրանքների կամ ծառայությունների արժեքի 20 տոկոսը չգերազանցող գումարներից առավելագույնի չափով) |
022 |
| ||||||
|
- Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կադրերի պատրաստման համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերի չափով. (հաշվետու տարվա համախառն եկամտի 5.0 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան տվյալ հաշվետու ժամանակաշրջանում փաստացի պատրաստում անցած յուրաքանչյուր աշխատողի հաշվով 3.0 մլն դրամ.) |
023 |
| ||||||
|
- Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կադրերի վերապատրաստման համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերի չափով. (հաշվետու տարվա համախառն եկամտի 2.0 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան տվյալ հաշվետու ժամանակաշրջանում փաստացի վերապատրաստում անցած յուրաքանչյուր աշխատողի հաշվով 2.0 մլն. դրամ) |
024 |
| ||||||
|
- Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործուղման ծախսերը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող գումարի չափով. (հաշվետու տարվա համախառն եկամտի 5.0 տոկոսի չափով, ընդ որում գործուղվողի գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրացույցային օրվա համար օրապահիկի առավելագույն չափը սահմանվում է 50.0 հազ. դրամ) |
025 |
| ||||||
|
- Հայաստանի Հանրապետության տարածքում գործուղման օրապահիկի ծախսերը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող գումարի չափով. (գործուղվողի գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրացուցային օրվա համար 16.0 հազար դրամի չափով) |
026 |
| ||||||
|
-Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող ներկայացուցչական ծախսերի չափով. (հաշվետու տարվա համախառն եկամտի 1.0 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 10.0 մլն դրամը) |
027 |
| ||||||
|
- Առողջապահական հիմնարկների, ծերերի և հաշմանդամների տների, մանկական նախադպրոցական հիմնարկների, վերականգնողական ճամբարների, մշակութային, կրթական և մարզական հիմնարկների, ինչպես նաև բնակարանային ֆոնդի օբյեկտների պահպանման համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերի չափով. (հաշվետու տարվա համախառն եկամտի 1.0 տոկոսի չափով (այդ թվում՝ ամորտիզացիոն մասհանումները և նորոգման ծախսերը)) |
028 |
| ||||||
|
- Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մարքեթինգի ծախսերի չափով (հաշվետու տարվա համախառն եկամտի 2.0 տոկոսը կամ հաշվետու տարվա ընթացքում ընկերության կողմից արտահանված ապրանքների և ծառայությունների արժեքի 15 տոկոսը կամ հաշվետու տարվա ընթացքում ընկերության կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների արժեքի 5.0 տոկոսը չգերազանցող գումարներից առավելագույնի չափով) |
029 |
| ||||||
3 |
50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների շահութաբաժինների հաշվարկման բազան որոշելիս զուտ շահույթը (վնասը)` շահութահարկի գծով ծախսերի նվազեցումից հետո ենթակա է ավելացման ՀՀ կառավարության 2006 թ. հունիսի 22-ի թիվ 1238-Ն որոշման 6-րդ կետով սահմանված այն ծախսերի չափով, որոնք պետք է իրականացվեն շահութաբաժնի հաշվարկումից հետո ընկերության տրամադրության տակ մնացող զուտ շահույթի հաշվին |
030 |
| ||||||
|
-Լիազոր մարմնի կողմից կատարված ստուգումներով և վերստուգումներով արձանագրված` ընկերությունների ֆինանսական հաշվետվություններում ավելի ցույց տրված ծախսերի գումարների չափով: * ավելացումները կատարվում են այն տարիների շահութաբաժնի հաշվարկներում որին վերաբերում են. |
031 |
| ||||||
|
-Պետական կամ համայնքների բյուջեներ, ինչպես նաև պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների դիմաց գանձվող տույժերի, տուգանքների և այլ գույքային սանկցիաների գումարի չափով |
032 |
| ||||||
|
-Պետական կամ համայնքների բյուջեներ, ինչպես նաև պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների դիմաց գանձվող տույժերի, տուգանքների և այլ գույքային սանկցիաների գումարի չափով. |
033 |
| ||||||
|
-անհատույց տրամադրած ակտիվների (այդ թվում` աշխատողների ծանր տնտեսական վիճակի, դժբախտ դեպքերում օգնության, արձակուրդ մեկնելիս դրամական օգնության կամ պարգևատրման, առանձին ֆիզիկական և շահույթ չհետապնդող իրավաբանական անձանց անհատույց ֆինանսական օգնության տրամադրման և այլ համանման ծախսեր), ներած պարտավորությունների արժեքի չափով, բացառությամբ , գրադարաններին, թանգարաններին, հանրակրթական դպրոցներին, տուն-գիշերօթիկներին, ծերանոցներին և մանկատներին) ինչպես նաև հոգեբուժական և հակաթոքախտային դիսպանսերներին և հիվանդանոցներին փոխանցված (տրամադրված) միջոցների (ապրանք և (կամ) դրամական միջոցներ), նրանց մատուցված ծառայությունների արժեքի չափով, բայց ոչ ավելի, քան համախառն եկամտի 1.0 տոկոսի չափով * ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով` ՀՀ կառավարության որոշումների հիման վրա այլ կազմակերպություններին տրամադրված ակտիվների և ներված պարտավորությունների արժեքը, որոնք ծախս են ճանաչվում ամբողջությամբ հաշվարկի 034 տողում չեն ներառվում. |
034 |
| ||||||
|
-Բաժնետիրոջ լիազորություններ իրականացնող պետական կառավարման մարմիններին և այլ մարմիններին տրամադրված հատկացումների չափով. |
035 |
| ||||||
|
-Սպասարկող տնտեսությունների պահպանման ծախսերի չափով (շինությունների անվճար տրամադրում, հանրային սննդի ձեռնարկություններին կոմունալ ծառայությունների արժեքի վճարում և այլն). |
036 |
| ||||||
|
-Արտադրանքի արտադրությանը չառնչվող ծառայությունների մատուցման կամ դրանց դիմաց ընկերության կողմից կատարվող ծախսերի չափով (քաղաքների կամ այլ բնակավայրերի բարեկարգման աշխատանքներին, գյուղատնտեսական աշխատանքներին օժանդակության և այլն). |
037 |
| ||||||
4 |
50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների շահութաբաժինների հաշվարկման բազան որոշելիս զուտ շահույթը (վնասը)` շահութահարկի գծով ծախսերի նվազեցումից հետո ենթակա է ճշգրտման լիազոր մարմնի կողմից կատարված ստուգումներով և վերստուգումներով արձանագրված` ընկերությունների ֆինանսական հաշվետվություններում ցույց չտրված կամ պակաս ցույց տրված հասույթի գումարների չափով * ավելացումները կատարվում են այն տարիների շահութաբաժնի հաշվարկներում որին վերաբերում են. |
040 |
| ||||||
5. |
Ընդամենը զուտ շահույթին ավելացվող գումար |
050 |
| ||||||
|
Զուտ շահույթը (վնասը) հաշվի առած ավելացումները |
060 |
| ||||||
6. |
Շահութաբաժնի տոկոսադրույքը |
070 |
| ||||||
7. |
ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի գումարը |
080 |
|
Ընկերության տնօրեն (ազգանուն անուն և ստորագրություն) ____________________________ |
__________________________________________________________________ |
Ընկերության գլխավոր հաշվապահ (ազգանուն անուն և ստորագրություն) ____________________ |
__________________________________________________________________ |
կնիքի տեղը.