«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 փետրվարի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 12406054
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
1 փետրվարի 2006 թ. |
N 1-05/02-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի նոյեմբերի 11-ի ՀՕ-225-Ն օրենքի 10-րդ հոդվածը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հաստատել հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների հաշվետվության ձևը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ |
Ֆ. ՑՈԼԱԿՅԱՆ |
Ռ. Նազարյան |
հարկային պետական ծառայության պետի 2006 թ. փետրվարի 1-ի N 1-05/02 -Ն հրամանի |
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ |
Փաստաթղթի հերթական համարը N______________________________ |
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ | |||||||||||||||||
Կազմակերպության անվանումը, կազմակերպաիրավական ձևը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը և ազգանունը («անհատ ձեռնարկատեր» նշումով) |
|||||||||||||||||
Կազմակերպության գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) բնակության վայրը |
|||||||||||||||||
Կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը հարկային մարմնի կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը |
|||||||||||||||||
Անհատ ձեռնարկատիրոջ սոցիալական ապահովության քարտի համարը |
|||||||||||||||||
Հեռախոսահամարը |
|||||||||||||||||
Հաշվետվության ներկայացման ամսաթիվը, ամիսը և տարեթիվը |
|||||||||||||||||
Հաշվետու (ճշգրտման) ժամանակաշրջանը (ճշգրտված) հաշվետվության ներկայացման դեպքում տողի աջ վանդակում կատարվում է «X» նշագրումը |
Տարեթիվը __________ թ. _____________ |
||||||||||||||||
Չափման միավորը |
Հազար դրամներով (ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ) |
Հանրային ծառայությունների |
Կարգավորվող գործունեության իրականացման լիցենզիայի կամ թույլտվության վավերապայմանները |
Կարգավորման պարտադիր վճարի տարեկան դրույքաչափը |
Կարգավորման պարտադիր վճարի եռամսյակային դրույքաչափը |
Ընդամենը կարգավորման պարտադիր վճար [5] |
|||
Վճարների գծով դադարեցված պարտավորություններ (վճարի վճարումից ազատում, լիցենզիայի կամ թույլտվության գործողության դադարում կամ օրենքով սահմանված այլ հիմքեր) ………………….............…………... [6] |
|||
Վճարման եթակա կարգավորման պարտադիր վճարների եռամսյակային գումար [7] |
- [1] սյունակի տողերում լրացվում են հանրային ծառայությունների կարգավորման ոլորտում կարգավորվող գործունեության համապատասխան տեսակների անվանումները,
- [2] սյունակի տողերում լրացվում են գործունեության յուրաքանչյուր տեսակի իրականացման համար լիցենզիայի կամ թույլտվության վավերապայմանները (լիցենզիայի կամ թույլտվության համարը, տրման ամսաթիվը և գործողության ժամկետը),
- [3] սյունակի տողերում ըստ գործունեության յուրաքանչյուր տեսակի (լիցենզիայի կամ թույլտվության) լրացվում են օրենքով սահմանված կարգով հաշվարկված և հաստատված կարգավորման պարտադիր վճարի տարեկան դրույքաչափերը,
- [4] սյունակի տողերում ըստ գործունեության յուրաքանչյուր տեսակի (լիցենզիայի կամ թույլտվության) լրացվում են կարգավորման պարտադիր վճարի եռամսյակային դրույքաչափերը (համապատասխան տարեկան դրույքաչափի 1/4-ը),
- [5] տողում լրացվում են 3-րդ և 4-րդ սյունակների համապատասխան տողերի հանրագումարները,
- [6] տողում լրացվում են կարգավորման պարտադիր վճարների գծով դադարեցված պարտավորությունների (վճարի վճարումից ազատում, լիցենզիայի կամ թույլտվության գործողության դադարում կամ օրենքով սահմանված այլ հիմքեր) գումարային մեծությունները՝ պարտադիր նշելով արտոնված կամ գործողությունը դադարեցված լիցենզիայի կամ թույլտվության վավերապայմանները,
- [7] տողում լրացվում է վճարման ենթակա կարգավորման պարտադիր վճարների եռամսյակային գումարը (4-րդ սյունակի 5-րդ և 6-րդ տողերի մեծությունների տարբերությունը):
Տնօրեն (անհատ ձեռնարկատեր) |
Հարկ վճարողի |
Գլխավոր հաշվապահ |
Հաշվետվությունը կազմվում է երկու օրինակից և սահմանված ժամկետում ներկայացվում է վճար վճարողի հաշվառման վայրի հարկային մարմին: Հարկային մարմնում գրանցվելուց և կնքվելուց հետո հաշվետվության երկրորդ օրինակը վերադարձվում է վճար վճարողին: