«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 փետրվարի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 32006041
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
1 դեկտեմբերի 2005 թ. |
N 167-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի ԹԻՎ 130-Ն ՀՐԱՄԱՆԸ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 74 հոդվածի 1-ին մասով և նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2003 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավակայաններում օդային փոխադրումների վերգետնյա սպասարկման մասին կարգը հաստատելու մասին» թիվ 130-Ն հրամանը հակասում է «Ավիացիայի մասին» օրենքի 3-րդ հոդվածի դ) ենթակետին.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2003 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավակայաններում օդային փոխադրումների վերգետնյա սպասարկման մասին կարգը հաստատելու մասին» թիվ 130-Ն հրամանը:
Գլխավոր վարչության պետ՝ |
Ա. Մովսեսյան |