ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
13 հունվարի 2006 թվականի N 30-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«Խարիսխ» ՍՊԸ-ի դեղատնային գործունեության լիցենզիայի
գործողությունը վերականգնելու մասին
Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի 2005թ. մայիսի 23-ի N 504-Ա հրամանը, 21 նոյեմբերի 2005 թվականի կրկնակի ուսումնասիրության արդյունքները, հաշվի առնելով, որ ստուգման ժամանակ հայտնաբերված խախտումները վերացվել են և այդպիսով վերացել են լիցենզիայի կասեցման հիմքերը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Վերականգնել «Խարիսխ» ՍՊԸ-ի 27 հոկտեմբերի 2005 թվականի N 993-Ա հրամանով կասեցված լիցենզիայի գործողությունը:
2. Թույլատրել «Խարիսխ» ՍՊԸ Կ-XX- 000015 լիցենզիայի հիման վրա վերսկսել դեղատնային գործունեություն /դեղատնային կրպակ/:
3. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, հարկային պետական ծառայություն և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |