Գլխավոր տեղեկություն
Номер
N 26-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (14.01.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.02.01/4(213)
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
13.01.2006
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
13.01.2006
Дата вступления в силу
14.01.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ


13 հունվարի 2006 թվականի N 26-Ա
ք. Երևան
 

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԱՎ-Կ.Ա.Ս.Կ.» ՍՊԸ-ի լիցենզիան ուժը կորցրած
ճանաչելու մասին


 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.


ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`


1. Ուժը կորցրած ճանաչել «ԱՎ-Կ.Ա.Ս.Կ.» ՍՊԸ-ի 2003 թվականի փետրվարի 11-ին տրված դեղատնային գործունեության /դեղատնային կրպակ/ թիվ Կ-XX- 000162 լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ Մ. Կարապետյանին.

2.1 Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2 Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.

2.3 «ԱՎ-Կ.Ա.Ս.Կ.» ՍՊԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:

3.  Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար`  

 Ն. Դավիդյան