310.0001.19.01.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
19.01.1998 թ. |
N 01/4 |
«ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐԻՑ, ԱՎԱՆԴԻ ԴԻՄԱՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ի կատարումն «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71 հոդվածի և «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39 հոդվածի և նպատակ ունենալով հստակեցնել պետական և այլ արժեթղթերից, ավանդի դիմաց ստացված եկամուտների շահութահարկով և եկամտահարկով հարկման առանձին հարցերը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.
1. Հաստատել «Պետական և այլ արժեթղթերից, ավանդի դիմաց ստացված եկամուտների հարկման առանձին հարցերի վերաբերյալ» հրահանգչական նամակը:
ՀՀ հարկային տեսչության պետ |
Ա. Թումանյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ Չ Ա Կ Ա Ն Ն Ա Մ Ա Կ
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐԻՑ, ԱՎԱՆԴԻ ԴԻՄԱՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի նոյեմբերի 27-ի օրենքի 71 հոդվածը և «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 30-ի օրենքի 39 հոդվածը և նպատակ ունենալով հստակեցնել պետական և այլ արժեթղթերից, ավանդի դիմաց ստացված եկամուտների շահութահարկով և եկամտահարկով հարկման առանձին հարցերը, ՀՀ հարկային տեսչությունը, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված հայտնում է.
1. (կետն ուժը կորցրել է 03.07.98 N 01/33)
2. (կետն ուժը կորցրել է 03.07.98 N 01/33)
3. (կետն ուժը կորցրել է 03.07.98 N 01/33)
4. Մինչև 1998 թվականի հունվարի 1-ը գործող «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1995 թվականի փետրվարի 8-ի օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի նորմը (համաձայն որի` մասնակցությունից, արժեթղթերից և ավանդների դիմաց ֆիզիկական անձանց եկամուտներից (շահաբաժին, դիվիդենդ, տոկոս) տարվա ընթացքում հարկը հաշվարկվում և պահվում է անմիջականորեն եկամտի վճարման վայրում) կիրառվում է մինչև 1998 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակաշրջանի համար ստացված (հաշվարկված) եկամուտների համար, բացառությամբ իրավաբանական անձանցից ստացված շահաբաժինների և դիվիդենդների: Մասնավորապես, երբ հարկային գործակալի կողմից վերը նշված տիպի եկամուտներ վճարելիս եկամտահարկի հաշվարկումն իրականացվել է մինչև 1998 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակաշրջանում կամ այդ ժամանակաշրջանի համար, ապա անկախ փաստացի վճարման իրականացման օրվանից եկամտահարկի հաշվարկումն ու պահումը կատարվում է «Եկամտահարկի մասին» նախկին (08.02.95թ.) օրենքի և դրան համապատասխան գործող նորմատիվային ակտերի համաձայն:
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
31 մարտի 1998 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 43980094