«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 հոկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 32006334
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
15 սեպտեմբերի 2006 թ. |
N 153-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 2003 Թ. ԱՊՐԻԼԻ 16-Ի ԹԻՎ 76-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով և Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի հավելված 1-ի 6-րդ գլխի դրույթներով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության 2003թ. ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայում բժշկական տեղեկագրման մասին» թիվ 76-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) Հրամանի հավելված 4-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
Հայաստանի Հանրապետություն Բժշկական վկայական ___________ կարգի |
REPUBLIC OF ARMENIA General Department of Civil Aviation Medical centre «Aviamed» JSC Medical certificate __________________class Full name ____________________ Date of birth ______________________ Fit for fly Date medical examination ______________ Next in turn date examination ____________ Հանձնաժողովի նախագահ Chief |
Դարձերես
Պարբերական բուժզննումներ
Periodical medical examination
Բուժզննման ամսաթիվը Date of medical examination |
Եզրակացություն բժշկական |
Բժշկի ստորագրություն կնիք Seal signature phisicians |
Հատուկ նշումներ ________________________
Special notes ___________________________
Վկայականի 1-ին կարգը տրվում է.
առևտրային ավիացիայի օդաչուներին (ինքնաթիռների և ուղղաթիռների),
գծային օդաչուներին (ինքնաթիռների և ուղղաթիռների),
շտուրմաններին,
բոլոր կարգի ինքնաթիռների (ուղղաթիռների) բորտինժեներներին և բորտմեխանիկներին,
օդաչուի, ղեկապետի, բորտինժեներների մասնագիտություն սովորող թեկնածուներին և կուրսանտներին:
Վկայականի 2-րդ կարգը տրվում է.
բորտռադիստներին,
բորտուղեկցորդներին,
բորտօպերատորներին,
դիտորդ-օդաչուներին,
պարաշյուտիստներին,
օդանավում հատուկ աշխատանքներ կատարող բորտօպերատորներին,
սիրողական օդաչուներին (ինքնաթիռների և ուղղաթիռների),
դելտապլաներիստներին,
ազատ օդապարիկի օդաչուներին,
գերթեթև թռչող ապարատների օդաչուներին,
բորտուղեկցորդի մասնագիտություն սովորող թեկնածուներին և կուրսանտներին:
Վկայականի 3-րդ կարգը տրվում է.
օդային երթևեկության կառավարման կարգավարներին,
օդային երթևեկության կառավարման կարգավարի մասնագիտություն սովորող թեկնածուներին և կուրսանտներին:
բ) Ուժը կորցրած ճանաչել հրամանի 5, 6, 7, 8, 9, 10 և 11 հավելվածները:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից:
Գլխավոր վարչության պետ՝ |
Ա. Մովսեսյան |