ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ (ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԳՐԱՆՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ), ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
1. Համաձայն ՀՀ վարչապետի 1996 թվականի օգոստոսի 14-ի թիվ 464 որոշման 1996 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 1997 թվականի հունվարի 1-ը հանրապետության բյուջետային ոլորտի բոլոր առկա, ինչպես նաև նոր ստեղծվող կամ լուծարվող հիմնարկները (կազմակերպությունները) պետք է հաշվառում անցնեն Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության կողմից վարվող բյուջետային հիմնարկների (կազմակերպությունների) պետական գրանցամատյանում` ռեեստրում:
2. Բյուջետային համարվում է այն պետական հիմնարկը (կազմակերպությունը), որն իր հիմնական գործունեությունն իրականացնելիս շահույթ ստանալու նպատակ չի հետապնդում և գործունեության հետ կապված բոլոր ծախսերը ֆինանսավորվում են հիմնականում հանրապետական կամ տեղական բյուջեների միջոցների հաշվին:
3. Հիմնարկի (կազմակերպության) գրանցումը (հաշվառումը) իր մեջ ընդգրկում է.
- սկզբնական գրանցում (հաշվառում) որը հիմնարկի (կազմակերպության) համար ռեեստրում պետական գրանցման (հաշվառման) քարտի բացումն է,
- ընթացիկ պետական գրանցում (հաշվառում), որը սկզբնական պետական գրանցման (հաշվառման) քարտում տեղեկությունների փոփոխությունների և լրացումների վավերացումն է:
4. Գրանցման (հաշվառման) համար յուրաքանչյուր բյուջետային հիմնարկ (կազմակերպություն) դիմում է պետական ռեգիստրի տարածքային բաժին` լրացնելով պետական գրանցամատյանում (ռեեստրում) բյուջետային հիմնարկի (կազմակերպության) հաշվառման քարտը` երկու օրինակից:
5. Պետական ռեգիստրի տարածքային բաժնում ռեեստր վարողը ստուգում է լրացված գրանցման (հաշվառման) քարտերի ճշտությունն ու լրիվությունը, գրառում կատարում համապատասխան գրանցամատյանում: Ռեգիստրի տարածքային բաժնի պետի կողմից ստորագրված, կնքված քարտերը ներկայացվում են Պետական ռեգիստրի վարչություն:
6. Գրանցման (հաշվառման) քարտի և հիմնադիր փաստաթղթերի միջև անհամապատասխանության դեպքում գրանցման (հաշվառման) քարտը ընդունելու օրվանից եռօրյա ժամկետում փաստաթղթերը վերադարձվում են` թերությունները վերացնելու մասին պարտադիր նշումով:
7. Պետական ռեգիստրի վարչությունում գրանցման (հաշվառման) քարտերը կոդավորվում են, ստանում գրանցման (հաշվառման) համար, և մեկ ամսվա ընթացքում տվյալ հիմնարկին (կազմակերպությանը) շնորհվում է պետական գրանցամատյանում` ռեեստրում բյուջետային հիմնարկի (կազմակերպության) գրանցման (հաշվառման) վկայական:
8. Հիմնարկը (կազմակերպությունը) համարվում է գրանցված (հաշվառված)` պետական գրանցման (հաշվառման) վկայական ստանալու պահից:
9. Հիմնարկի (կազմակերպության) պետական գրանցման (հաշվառման) դիմաց պետական տուրք չի գանձվում:
10. Հիմնարկի (կազմակերպության) լուծարման, վերակազմավորման կամ միաձուլման դեպքերում, ինչպես նաև հաշվառման քարտի տվյալների փոփոխության դեպքում տասնօրյա ժամկետում հիմնարկը (կազմակերպությունը) դիմում է համապատասխան տարածքային բաժին արված փոփոխությունները գրանցամատյանում գրառելու և պետական ռեգիստրի վարչության կողմից վավերացնելու համար:
11. Հիմնարկի (կազմակերպության) մի այլ հիմնարկի (կազմակերպության) հետ միաձուլվելու կամ գործունեությունը դադարեցնելու` լուծարվելու դեպքում բյուջետային հիմնարկների (կազմակերպությունների) գրանցման (հաշվառման) ռեեստրում բացված պետական գրանցման (հաշվառման) քարտը մարվում է, և վկայականը հետ է վերադարձվում պետական ռեգիստրի վարչություն` ոչնչացման համար:
12. Հիմնարկի (կազմակերպության) գրանցման (հաշվառման) քարտը լրացվում է հետևյալ կարգով.
- 001` «գրանցման (հաշվառման) համարը», «հաշվառման ամսաթիվը»,
- 002` «վկայականի համարը», «հաշվառման ծածկագիրը», «գործունեության ոլորտը» և վերջինիս «կոդը» տողերը լրացվում են Պետական ռեգիստրի վարչության կողմից,
- 003` «հիմնարկի (կազմակերպության) լրիվ անվանումը», 006` «հիմնարկի (կազմակերպության) հասցեն», 007` «աշխատողների թվաքանակը», 008` «աշխատավարձի ֆոնդը» տողերը լրացվում են հիմնարկի (կազմակերպության) կողմից հիմնարկի փաստաթղթերի համապատասխան:
- Գրանցման (հաշվառման) քարտի ներքևի ձախ անկյունում լրացվում է հիմնարկի (կազմակերպության) ղեկավարի անուն, ազգանունը ստորագրվում է վերջինիս կողմից և կնքվում: Քարտի վերևի ձախ անկյունում ստորագրում և կնքում է Պետական ռեգիստրի տարածքային բաժնի պետը:
ԳՐԱՆՑՎԱԾ Է |