ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ
15 հունիսի 2001 թվականի |
N 349 |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության անուղղակի գործիքների վերաբերյալ հայտարարության մասին» 03.12.1999 թվականի թիվ 71 արձանագրային որոշումը և «Արժույթի միջազգային հիմնադրամի «Տվյալների տարածման ընդհանուր համակարգին» Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խնդիրների ցանկը հաստատելու մասին» ՀՀ ԿԲ խորհրդի 01.23.2001 թիվ 16 որոշման կից ցանկի 3-րդ կետը
հրամայում եմ`
1. Հաստատել ՀՀ ֆինանսական շուկայի տոկոսադրույքների աղյուսակը (տեսքը կցվում է):
2. Հանձնարարել Բանկային վերահսկողության դեպարտամենտին, յուրաքանչյուր հինգշաբթի մինչև ժամը 17:00 -ն Ֆինանսական գործառնությունների դեպարտամենտին տրամադրել տեղեկատվություն նախորդ շաբաթ միջբանկային շուկայում տեղաբաշխված և ներգրաված միջոցների տոկոսադրույքների վերաբերյալ:
3. Հանձնարարել Ֆինանսական գործառնությունների դեպարտամենտին, ֆինանսական գործիքների տոկոսադրույքները, կից աղյուսակի տեսքով, տրամադրել ՀևԲՏԶ դեպարտամենտին և CBANet համակարգի միջոցով` ֆինանսական շուկայի մասնակիցներին` շաբաթական կտրվածքով, յուրաքանչյուր ուրբաթ մինչև ժամը 13:00-ն` ներառելով տեղեկատվություն նախորդ ուրբաթից մինչև հինգշաբթին ներառյալ, հինգ շաբաթվա վաղեմությամբ:
4. Հանձնարարել ՀևԲՏԶ դեպարտամենտին, Ֆինանսական գործառնությունների դեպարտամենտից ստացված տեղեկատվության հիման վրա, ապահովել վերոնշյալ տեղեկատվության տեղադրումը ՀՀ ԿԲ ինտերնետային էջում:
5. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը դնել Ֆինանսական գործառնությունների դեպարտամենտի վրա:
6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Օրինակ
շաբաթական
ՀՀ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԸ
ԳՈՐԾԻՔՆԵՐ | 1/06-07/06 | 08/06-14/06 | 15/06-21/06 | 22/06-28/06 | 29/06-05/07 |
ՀՀ ԿԲ տոկոսադրույքներ | |||||
ՊՊ առք / վաճառք Մշտական հնարավորություններ լոմբարդային վարկ |
|||||
Պետական պարտատոմսեր | |||||
առաջնային տեղաբաշխում մինչև 3 ամիս 3-ից 6 ամիս 6-ից 12 ամիս 1 տարի և ավել |
|||||
երկրորդային շուկա | |||||
ՊՊ առք / վաճառք մինչև 3 ամիս 3-ից 6 ամիս 6-ից 12 ամիս 1 տարի և ավել Ռեպո (ժամանակաշրջանի միջին) մինչև 7 օր 7-ից մինչև 14 օր 14-ից մինչև 28 օր 28 օր և ավել Ռեպո (ժամանակաշրջանի վերջ) Տեղաբաշխված միջոցներ ** մինչև 15 օր 15-ից մինչև 30 օր 30-ից 60 օր 60-ից ավել Ներգրաված միջոցներ ** մինչև 15 օր 15-ից մինչև 30 օր 30-ից 60 օր 60-ից ավել |
|||||
Բանկային տոկոս. հաշվարկային դրույք |