ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ
11 հուլիսի 2001 թվականի |
N 399 |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հիմք ընդունելով ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 27.06.2001թ. թիվ 173 որոշմամբ հաստատված «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումը և լիցենզավորումը, մասնաճյուղերի, գործառնական գրասենյակների (կետերի) և ներկայացուցչությունների գրանցումը» կանոնակարգ 1-ի 29-րդ կանոնի 31-րդ կետը`
հրամայում եմ`
1. Հաստատել բանկի ղեկավարների հավակնորդների (բանկի գործադիր տնօրեն, բանկի վարչության նախագահ և անդամներ, բանկի վերստուգիչ հանձնաժողովի նախագահ և անդամներ, բանկի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի կառավարիչ, բանկի գլխավոր հաշվապահ, բանկի մասնաճյուղի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ) որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման քննության վճարը 15000 (տասնհինգ հազար) դրամ:
2.Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել բանկային վերահսկողության դեպարտամենտի վրա:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: