«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 մայիսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 32905198
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔԱՍՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
20 մայիսի 2005 թ. |
N 05/29-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 02/81-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (03.07.2002 թ. ՀՕ-402-Ն) 14-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի 2002 թվականի նոյեմբերի 1-ի «Մաքսային ծառայության պաշտոնի նկարագրի պահանջները և փոփոխության կարգը հաստատելու մասին» N 02/81-Ն հրամանով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1. կարգի 5-րդ կետի «ե» ենթակետում՝ «երկու տարվա» բառերը փոխարինել «հինգ տարվա» բառերով,
2. կարգի 6-րդ կետի «ե» ենթակետում՝ «երկու տարվա» բառերը փոխարինել «երեք տարվա» բառերով:
Նախագահ՝ |
Ա. Ավետիսյան |