ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
26 հունվարի 1999 թվականի | N 01/4 |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 1997 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 849 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 15 ՀՈԴՎԱԾԻ 18 ԿԵՏԻ ԵՎ 16 ՀՈԴՎԱԾԻ 10 ԿԵՏԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46 հոդվածի համաձայն և հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածում կատարված փոփոխությունը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 18 կետի և 16 հոդվածի 10 կետի դրույթների վերաբերյալ» հրահանգում փոփոխություն կատարելու մասին» հրահանգը:
ՀՀ հարկային տեսչության պետ |
Ս. Այվազյան |
Հաստատված է ՀՀ հարկային տեսչության հաստատված թիվ 01/4 հրամանով 26.01.1999 թ. |
Համաձայնեցված է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն __________ 1999 թ. |
Համաձայնեցված է |
Համաձայնեցված է ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարություն 04.02.1999 թ. |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ 16.06.97 թ. օրենքի 15 հոդվածի 18 կետի և 16 հոդվածի 10 կետի դրույթների վերաբերյալ» հրահանգում փոփոխություն կատարելու մասին
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46 հոդվածի համաձայն և հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածում կատարված փոփոխությունը` «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 16.06.97 թ. օրենքի 15 հոդվածի 18 կետի և 16 հոդվածի 10 կետի դրույթների վերաբերյալ» հրահանգի վերնագրից հանել «և 16 հոդվածի 10 կետի» բառերը և ուժը կորցրած ճանաչել հրահանգի II մասը:
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
12 ապրիլի1999 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 43990050