ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
19 փետրվարի 1997 թ. N 104
«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» 1992 Թ. ԱՊՐԻԼԻ 22-Ի ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրամայում եմ
1. Հաստատել «Շահութահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» 1992 թ. ապրիլի 22-ի հրահանգում փոփոխություններ կատարելու մասին» հրահանգը:
Հաստատված է |
Համաձայնեցված է |
|
ՀՀ ֆինանսների |
ՀՐԱՀԱՆԳ
«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» 1992 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թ. դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 117 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 390 որոշումը և ղեկավարվելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43 հոդվածով «Շահութահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» 1992 թվականի ապրիլի 22-ի հրահանգում կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Հրահանգի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Հարկվող շահույթը հաշվարկելու նպատակով հաշվեկշռային շահույթը (հաշվի առած Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում դրա ավելացումը) նվազեցվում է`
ա) հողի հարկի չափով.
բ) գույքահարկի չափով.
գ) շահույթի հաշվին վճարվող այլ հարկերի և վճարների գումարի չափով, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ»:
2. 1997 թվականի 1-ին եռամսյակից սկսած «Շահութահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին հրահանգ»-ի հավելված 1-ը (փաստացի շահութահարկի հաշվարկը) փոխարինել հետևյալ նոր տեսքով հաշվարկի ձևով (կցվում է):
3. «Փաստացի շահութահարկի հաշվարկ»-ի (հավելված 1) լրացման կարգի վերաբերյալ ցուցումները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հարկվող շահույթի որոշման նպատակով հաշվեկշռային շահույթից հանվող և հաշվարկի 2-րդ տողի «դ» կետում արտացոլվող գումարների համար վճարող ձեռնարկությունը (կազմակերպությունը) իր գտնվելու վայրի հարկային տեսչությանն է ներկայացնում շահութահարկի գծով վերապահվող առանձին արտոնությունների հաշվարկներ (տեղեկանք):
2. Հաշվարկի 4-րդ տողում շահութահարկի դրույքաչափը սահմանվում է սույն հրահանգի 8-9 կետերի համաձայն:
3. Հաշվարկի 6-րդ տողում արտացոլված գումարների մեջ մտնում են հաշվետու ժամանակաշրջանի վերջին եռամսյակի կանխավճարների և տվյալ տարվա նախորդ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով փաստացի հաշվարկված շահութահարկի գումարները»:
Հավելված 1 |
ՀԱՇՎԱՐԿ
ՓԱՍՏԱՑԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ
________________________________________________ գծով
(ձեռնարկության, կազմակերպության անվանումը)
199 թ. ________________________________________ համար
(եռամսյակ, կիսամյակ, ինն ամիս, տարի)
(հազ.դրամ)
NN |
Ցուցանիշը |
Վճարողի |
Հարկային |
1 |
2 |
3 |
4 |
1 |
Հաշվեկշռային շահույթը (ընդամենը) | ||
2 |
Հաշվեկշռային շահույթը նվազեցվում է ա) հողի հարկ ---------------------------------- բ) գույքահարկ --------------------------------- գ) ՀՀ օրենսդրությամբ սահմանված շահույթի հաշվին վճարվող այլ հարկեր և վճարներ ------------------------------------------ դ) արտոնություններ շահութահարկի գծով ---- |
||
3 |
Հարկվող շահույթը (տող 1 - տող 2) ------------- | ||
4 |
Շահութահարկի դրույքաչափը ------------------ | ||
5 |
Շահութահարկի գումարը ----------------------- | ||
6 |
Հաշվարկված է շահութահարկ ------------------ | ||
7 |
Ենթակա է լրացուցիչ վճարման ---------------- | ||
8 |
Ենթակա է պակասեցման ----------------------- |
Հաշվեկշռի ներկայացման համար սահմանված ժամկետը.
ա) եռամսյակային
բ) տարեկան
Գրանցված է |