Գլխավոր տեղեկություն
Номер
N 585-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.02.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.02.01/4(213) Հոդ.42
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
01.06.2004
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
01.06.2004
Дата вступления в силу
11.02.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 դեկտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 10005489


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

1 հունիսի 2004 թ. 
ք. Երևան

N 585-Ն


 
Հ Ր Ա Մ Ա Ն

ՀՀ ԱՆ 15.05.03 Թ. N 348 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 4-ի, «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 15.08.2002թ. N 1316-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության կետ 7-ի «ե» ենթակետի՝ ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից՝ «Որովայնային տիֆի և պարատիֆերի համաճարակաբանական հսկողություն և կանխարգելում» ՍԿ N 3.1.1.002-03 սանիտարահամաճարակային կանոններում փոփոխություն կատարելու նպատակով,


ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝


1. ՀՀ ԱՆ 15.05.03թ. N 348 հրամանով հաստատված «Որովայնային տիֆի և պարատիֆերի համաճարակաբանական հսկողություն և կանխագելում» ՍԿ N 3.1.1.002-03 սանիտարահամաճարակային կանոններում կատարել ներքոհիշյալ փոփոխությունները և լրացումները. 

Բաժին 2-ի 2.14 կետում «հսկողության» բառից հետո պարբերությունը շարունակել հետևյալ խմբագրությամբ՝ «3 ամիս տևողությամբ, որից հետո կատարվում է կղանքի, մեզի և լեղու մանրէաբանական հետազոտություն՝ խրոնիկական մանրէակրություն հայտնաբերելու նպատակով»:

Բաժին 3-ի 3.1.1 կետում «ինչպես նաև» բառակապակցությունից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ. «սննդամթերքի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող անհատ ձեռնարկատերը՝ սահմանված կարգով (այսուհետև այդ խմբին պատկանողները կնշվեն ինչպես «սննդի և դրանց հավասարեցված կազմակերպություններում աշխատող անձինք»)»:

Նույն բաժնի 3.2.1 կետի «Մանրէաբանական հետազոտության են ենթարկվում կղանքը, մեզը և լեղին» նախադասությունից հետո հաջորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մանրէաբանական հետազոտության համար արտաթորանքների և մեզի նմուշառում կատարվում է  Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության փորձագիտական կենտրոնների լաբորատորիաներում, ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպությունների ինֆեկցիոն կաբինետներում, բուժկետերում կամ հետազոտվողի աշխատավայրում, ինչպես նաև հիվանդանոցներում (ստացիոնար հետազոտություն) կամ տիֆ-պարատիֆային հիվանդների օջախներում: ՈՒղիղ աղուց խողովակով նմուշառում կատարել չի կարելի:

Լեղու նմուշառում կատարվում է  ստացիոնար պայմաններում կամ պոլիկլինիկաների միջամտությունների սենյակներում ՝ բժիշկ-թերապևտի նախնական խորհրդատվությունից հետո»:

Նույն բաժնի 3.2.2 կետում «իմունաբանական» բառից հետո փակագծերում լրացնել «օժանդակ» բառը:

Նույն բաժնի 3.3.1 կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Նշված կազմակերպություններ աշխատանքի ընդունվող անձանց հետազոտությունն սկսվում է պասիվ հեմագլյուտինացիայի շճաբանական ռեակցիայի կատարմամբ՝ ցիստեինով: Միաժամանակ կատարվում է կղանքի (անհրաժեշտության դեպքում մեզի)  միանվագ մանրէաբանական հետազոտություն: Բացասական արդյունքի դեպքում այդ անձինք թույլատրվում են աշխատանքի: Միանվագ մանրէաբանական հետազոտության  դրական արդյունքի դեպքում պարզվում է մանրէակրության բնույթը: Շճաբանական հետազոտության դրական արդյունքի դեպքում կատարվում է կղանքի և մեզի հնգակի,   բացասական արդյունքի դեպքում՝ լեղու միանվագ հետազոտություն: Հետազոտության արդյունքները գրանցվում են անձնական սանիտարական գրքույկում և ամբուլատոր քարտում: Մանրէաբանական հետազոտության բացասական արդյունքի դեպքում վերոհիշյալ անձինք թույլատրվում են աշխատանքի»:

Նույն բաժնի 3.3.2 կետի առաջին պարբերությունում «ռեակցիայի կատարման» բառակապակցությունից հետո լրացնել «ցիստեինով» բառը, այնուհետև՝ նույն շարադրությամբ:

Նույն բաժնի 3.4.3 կետի երկրորդ պարբերությունում «հեմագլյուտինացիայի ռեակցիա» բառակապակցությունից հետո լրացնել «ցիստեինով», այնուհետև՝ նույն շարադրությամբ:

Նույն բաժնի 3.4.4 կետի առաջին պարբերությունում «հեմագլյուտինացիայի ռեակցիա» բառակապակցությունից հետո լրացնել «ցիստեինազգայուն հակամարմինների որոշմամբ» բառակապակցությունը:

4-րդ բաժնում լրացնել 4.4 կետը հետևյալ բովանդակությամբ՝

«Տիֆ-պարատիֆային հիվանդությունների արձանագրման դեպքում ախտահանման միջոցառումները կազմակերպվում և իրականացվում են «Ախտահանման գործի կազմակերպում և իրականացում» ՍԿ 3.5.1. 007-03 սանիտարահամաճարակային կանոնների «Ախտահանում» բաժնի պահանջներին համապատասխան»:

2. ՊՀՀ տեսչության տարածքային մարմինների ղեկավարներին՝ որովայնային տիֆով և պարատիֆերով հիվանդների օջախներում համաճարակաբանական հսկողության և կանխարգելման միջոցառումներ իրականացնելիս հաշվի առնել սույն հրամանով հաստատված լրացումները և փոփոխությունները:

Նախարար՝  

 Ն. Դավիդյան