Գլխավոր տեղեկություն
Номер
N 24
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (23.08.1998-25.03.1999)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 1998.08.18/10(16)
Принят
Արտոնագրային վարչություն
Дата принятия
11.05.1998
Подписан
Արտոնագրային վարչության պետ
Дата подписания
11.05.1998
Дата вступления в силу
23.08.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.10.2001

301.0024.11.05.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

11 մայիսի 1998 թ. N 24

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԵՎ ԻՆՏԵԳՐԱԼ ՄԻԿՐՈՍԽԵՄԱՆԵՐԻ ՏՈՊՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թ. մարտի 4-ի N 133 որոշման 2-րդ կետի «ա» ենթակետի

 

Հրամայում եմ` 

 

հաստատել ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության կողմից արդյունաբերական սեփականության օբյեկտների և ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պաշտպանության հետ կապված պետական տուրքերի հաշվառման և գանձման կարգի մասին հրահանգը:

 

Վարչության պետ Ս. Ղանթարջյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարությանն առընթեր
արտոնագրային վարչության
1998 թ. մայիսի 11-ի N 24 հրամանով

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԵՎ ԻՆՏԵԳՐԱԼ ՄԻԿՐՈՍԽԵՄԱՆԵՐԻ ՏՈՊՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

1. Սույն հրահանգով կարգավորվում են արդյունաբերական սեփականության օբյեկտների (գյուտեր, օգտակար սարքեր, արդյունաբերական նմուշներ, ապրանքային նշաններ, ապրանքների ծագման տեղանուններ, ֆիրմային անվանումներ) (այսուհետ` օբյեկտներ) և ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների (այսուհետ` տոպոլոգիա) իրավական պաշտպանության հետ կապված «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով (այսուհետ` օրենք) նախատեսված պետական տուրքերի գանձման և հաշվառման հետ կապված հարցերը:

2. Սույն հրահանգը տարածվում է ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության (այսուհետ` Հայարտոնագիր) կենտրոնական ապարատի այն կառուցվածքային ստորաբաժանումների վրա, որոնք իրականացնում են օբյեկտների կամ տոպոլոգիայի հայտերի ընդունումը, փորձաքննությունը, գրանցումը և դրանց իրավական պաշտպանության հետ կապված այլ գործողություններ:

3. Օրենքի 32 հոդվածի 1-ին մասի համաձայն օբյեկտի կամ տոպոլոգիայի իրավական պաշտպանության հետ կապված որևէ գործողություն կարող է կատարվել միայն համապատասխան տուրքի վճարումից հետո: Հայարտոնագրի ստորաբաժանումները տուրքերը գանձում են միայն անկանխիկ եղանակով:

4. Օբյեկտի կամ տոպոլոգիայի հայտ ներկայացնելու, ինչպես նաև դրա իրավական պաշտպանության հետ կապված որևէ այլ գործողություն կատարելու համար դիմում ներկայացնելու հայտին կամ դիմումին կցվում է օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ բանկային հանձնարարագիրը:

5. Պետական տուրքը գանձվում է ՀՀ կենտրոնական բանկում բացված հետևյալ հաշիվներին.

ա) օբյեկտների և տոպոլոգիաների իրավական պաշտպանության հետ կապված գործողությունների համար` 103008016208 հաշվին,

բ) «Հայաստան», «հայ», «հանրապետություն», «հանրապետական», «հայկական» բառերը և դրանց թարգմանությունները ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվության համար` 103008016356 հաշվին:

6. Եթե հայտատուն մեկ անդորրագրով վճարել է տարբեր օբյեկտներին (հայտերին) վերաբերող գործողությունների համար տուրքեր, ապա անդորագրին կցվում է տվյալ օբյեկտների (հայտերի) ցանկը` նշելով յուրաքանչյուր օբյեկտի մասով տուրքի չափը ըստ գործողությունների:

Այս դեպքում յուրաքանչյուր օբյեկտի գործին կցվում է վճարման անդորրագրի պատճենը և վերոհիշյալ ցանկը` տվյալ օբյեկտի առանձին նշմամբ:

7. Հայտին կամ համապատասխան դիմումին կցվում է սահմանված չափով տուրքի վճարման անդորրագիրը:

8. Օրենքի 32 հոդվածի 3-րդ մասի համաձայն, եթե որևէ գործողության համար վճարված տուրքի գումարը չի համապատասխանում օրենքի 18 հոդվածով սահմանված չափերին, ապա պակաս վճարված տուրքը ենթակա է վճարման` այդ մասին Հայարտոնագրի ծանուցագրի ստացման օրվանից երկամսյա ժամկետում:

Այս դեպքում օբյեկտի կամ տոպոլոգիայի հայտի նյութերն ընդունվում և գրանցվում են, իսկ հետագա գործավարությունը կատարվում է միայն պակաս վճարված տուրքի վճարումը հաստատող անդորրագիրը Հայարտոնագիր ներկայացնելուց հետո:

9. Այն դեպքում, երբ վճարված տուրքի գումարը գերազանցում է օրենքով սահմանված չափերը, ապա հայտատուի դիմումի համաձայն այն կարող է օգտագործվել մեկ այլ գործողության կամ արդյունաբերական սեփականության մեկ այլ օբյեկտի իրավական պաշտպանության հետ կապված գործողության համար: Հակառակ դեպքում, հայտատուի դիմումի համաձայն, ավել վճարված գումարը օրենքով սահմանված կարգով վերադարձվում է հայտատուին:

10. Սույն հրահանգի 5-րդ կետի «ա» ենթակետում նշված հաշվին վճարված և հայտատուի կողմից չօգտագործված պետական տուրքերը (ավել վճարված տուրք, հայտի հետ կանչման դեպքում հետագա գործողությունների համար վճարված տուրք, կամ Հայարտոնագրի կողմից մերժված գործողության կատարման համար նախապես վճարված տուրք և ալյն) հայտատուի դիմումի համաձայն Հայարտոնագրի ստորաբաժանումները հաշվառվում են հայտատուի նշած տվյալ գործողության համար:

11. Եթե ավել վճարված տուրքի գումարը սույն հրահանգի 10-րդ կետի համաձայն օգտագործվում է արդյունաբերական սեփականության մեկ այլ օբյեկտի իրավական պաշտպանության հետ կապված գործողությունների համար, ապա այս դեպքում Հայարտոնագրի համապատասխան ստորաբաժանման ղեկավարը անդորրագրի վրա գրառում է կատարում 1-ին օբյեկտի իրավական պաշտպանության հետ կապված գործողությունների համար օգտագործված գումարի և մնացորդի մասին, ստորագրում և նշում է թվականը, դնում է բաժնի դրոշմակնիքը: Այդ փաստաթղթի պատճենը կցվում է 1-ին օբյեկտի հայտի գործին, իսկ փաստաթուղթը վերադարձվում է հայտատուին` համապատասխան հայտին կամ դիմումին կից ներկայացնելու համար:

12. Սույն հրահանգի 11-րդ կետում նշված ավել վճարված տուրքի մասին տրված փաստաթուղթը (գրառումներով անդորրագիրը) Հայարտոնագրի ստորաբաժանումներն ընդունում են որպես տուրքի վճարման (բնագիր) անդորրագիր և անհրաժեշտության դեպքում ևս մեկ անգամ կատարում են սույն հրահանգի 11-րդ կետով նախատեսված գործողությունը:

13. Պետության կողմից գաղտնի ճանաչված և հետագայում գաղտնազերծված գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի արտոնագիրն ուժի մեջ պահելու համար տարեկան տուրքերը վճարվում են գաղտնազերծման օրվանից սկսած:

Այս դեպքում ոչ լրիվ տարվա համար տուրքը պետք է վճարվի համամասնության սկզբունքով:

Օրինակ` գյուտի արտոնագրի գործողության ժամկետի հաշվարկման սկիզբը (այն է` հայտի ներկայացման թվականը) համարվում է 14.08.93 թ. և տվյալ գյուտը գաղտնագրվել է 20.09.93 թ. հինգ տարի ժամկետով: Հետագայում` 31.05.99 թ. գյուտը գաղտնազերծվել է և դադարել է պետական գաղտնիք համարվելուց:

Այս դեպքում, այսինքն 31.05.99 թ. ընթանում է արտոնագրի գործողության 6-րդ տարին, որի ավարտին մնում է 2 ամիս 14 օր, այսինքն մոտ 2,5 ամիս:

6-րդ տարվա տարեկան տուրքի դրույքաչափը 30 բազային տուրք է, հետևապես արտոնագրատերը 2,5 ամսվա համար պետք է վճարի`

 

Ներմուծեք նկարագրությունը_17843

բազային տուրք, հետագայում` լրիվ տարեկան դրույքաչափերով` սկսած 7-րդ տարվանից:

14. Օրենքի 18 հոդվածի 1ե) և 2ե) ենթակետով նախատեսված` գյուտի և օգտակար սարքի նկարագրության հրապարակման համար պետական տուրքերը գանձվում են միայն այդ օբյեկտների նկարագրությունների փաստացի ծավալից ելնելով (առանց հավակնության սահմանման և գծագրերի): Ընդ որում պետական տուրքի հաշվարկման նպատակով 1 էջ համարվում է 290 x 210 մմ չափերով թերթի վրա 1.5 միջակայքով տպագրված տեքստը, որն ունի հետևյալ դաշտերը` վերևից, աջից, ներքևից` 20, ձախից` 25 մմ: Տառատեսակն ընտրվում է այնպես, որ մեծատառերի բարձրությունը փոքր չլինի 3 միլիմետրից:

15. Եթե գյուտի հայտի ըստ էության փորձաքննության անցկացման համար որոնման աշխատանքը կատարվում է որոնման միջավայրի կազմակերպության կողմից` Հայարտոնագրի պատվերով, ապա որոնման համար կատարված ծախսերն իրականցվում են օրենքի 18 հոդվածի 1է) ենթակետով սահմանված տուրքերի գումարների հաշվին` նույն կետի վերջին պարբերությամբ նախատեսված նվազեցման չափի (50 տոկոս) սահմաններում:

16. Օրենքի 28 հոդվածի երրորդ մասի համաձայն գեղչման ենթակա են միայն գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի արտոնագրի ստանալու և դրանց ուժի մեջ պահելու համար սահմանված տուրքերը, ինչպես նաև` ապրանքային և սպասարկման նշանների գրանցման և վկայական ստանալու հետ կապված տուրքերը:

Դրանք են`

18 հոդվածի 1-ին կետի «ա»-ից «ժդ», «ժթ», «ի»,

18 հոդվածի 2-րդ կետի «ա»-ից «ժ», «ժե», «ժզ» 

18 հոդվածի 3-րդ կետի «ա»-ից «ը», «ժգ», «ժդ»,

18 հոդվածի 4-րդ կետի «ա»-ից «թ» և «ժէ»-ից «ժթ» ենթակետերով սահմանված տուրքերը:

Ընդ որում` 1-ին կետի «ժթ», 2-րդ կետի «ժե», 3-րդ կետի «ժգ» և 4-րդ կետի «ժէ» ենթակետերով գեղչը կիրառվում է, եթե արտոնագիր (վկայական) ստանալու իրավունքը զիջողը և այդ իրավունքն ստացողը օգտվում են զեղչով տուրք մուծելու արտոնությունից: Ընդ որում, եթե նրանք համարվում են տարբեր կատեգորիաների հայտատուներ, այսինքն օգտվում են զեղչման տարբեր տոկոսներից, ապա տուրքը վճարվում է զեղչման նվազագույն տոկոսով:

Օրինակ` եթե հայտատուն ֆիզիկական անձ է և օգտվում է 75 տոկոս զեղչից, արտոնագիր ստանալու իրավունքը զիջում է ինչ-որ մի ձեռնարկության, որի աշխատողների թվաքանակը չի գերազանցում 25-ից, ապա այս դեպքում «ի» ենթակետով սահմանված տուրքը պետք է վճարվի 50 տոկոս զեղչով, այսինքն` 7.5 բազային դրույքաչափերով, քանի որ արտոնագիր ստանալու իրավունք ստացող ձեռնարկությունն օգտվում է 50 տոկոս զեղչից և զեղչման նվազագույն չափը (տոկոս) 50 տոկոս է: Նույն չափով կվճարվեր նաև այն դեպքում, երբ այդ ձեռնարկությունն արտոնագիր ստանալու իրավունքը զիջեր որևէ ֆիզիկական անձի (նույնը վերաբերում է նշանի վկայական ստանալու իրավունքի զիջմանը):

Հոդված 28-ի 4-րդ մասին համապատասխան, լիցենզային պայմանագիր գրանցելու պահից սկսած հետագա տարեկան տուրքերը վճարվում են լրիվ դրույքաչափերով: Այս դեպքում ոչ լրիվ տարվա համար տուրքերի չափերը հաշվարկվում են այնպես, ինչպես նախատեսված է սույն հրահանգի 13 կետով:

17. Եթե տուրքը վճարված է օրենքի 28 հոդվածով նախատեսված զեղչով, ապա վճարման անդորրագրին պետք է կցվի հայտատուի կողմից տրված տեղեկանք` աշխատողների թվաքանակի մասին: Այս դեպքում տվյալ ձեռնարկության (իրավաբանական անձի) ղեկավարի ստորագրությունը պետք է ամրագրվի ձեռնարկության կնիքով:

18. Հայարտոնագրի ստորաբաժանումները գանձված տուրքերի հաշվառումն իրականացնում են ըստ տուրքերի վճարման անդորրագրերի ստացման թվականի և յուրաքանչյուր ամսվա համար, մինչև հաջորդ ամսվա 10-ը, գանձված տուրքերի մասին ամփոփ տվյալներ են ներկայացնում հաշվապահություն` համապատասխան իրավասու մարմիններ հաշվետվություն ներկայացնելու համար:

19. Օբյեկտների լիցենզային կամ զիջման պայմանագրերի գրանցման համար գանձված տուրքերի հաշվառումն իրականացվում է պետական գրանցամատյանների բաժնի կողմից` ըստ գրանցամատյանում համապատասխան գրառման թվականի:

20. Տուրքերի վճարման անդորրագրերը պահպանվում են համապատասխան օբյեկտի թղթային «գործի» մեջ, իսկ տվյալները` էլեկտրոնային հիմնապաշարներում:

21. Արտոնագրային տեղեկատվության և այլ գործողությունների համար գանձվող տուրքերը հաշվառում են հետևյալ կերպ`

ա) տեղեկատվության յուրաքանչյուր էջի համար (այդ թվում` ձևաթղթերի) տեղեկատվությունն ու ձևաթղթերի հանձնումն իրականացվում է միայն ըստ ընդհանուր բաժնում գրանցված գրավոր դիմումների, որոնց կցվում են համապատասխան անդորրագրերը, բացառությամբ ֆիրմային անվանումների հայտերի ձևաթղթերի:

Ֆիրմային անվանման հայտի ձևաթղթերը տրվում են բաժին ֆինանսատնտեսական բաժնի կողմից, համապատասխան ձևակերպմամբ: Այս դեպքում դրանցից յուրաքանչյուրի ներքևի ձախ անկյունում դրվում է ֆինանսատնտեսական բաժնի դրոշմակնիքը:

բ) մնացած գործողությունները կատարվում են գրավոր դիմումների (դրանք գրանցվում են ընդհանուր բաժնում) կամ միջազգային պայմանագրերի համաձայն:

Եթե գործողությունը կատարվում է գրավոր դիմումի համաձայն, տուրքի վճարման անդորրագիրը կցվում է դիմումին:

Եթե գործողությունը կատարվում է միջազգային պայմանագրի շրջանակներում, ապա տուրքի վճարման անդորրագիրը կցվում է տվյալ օբյեկտի հայտի նյութերին:

 

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
15 մայիսի 1998 թ.
պետական գրանցման
 թիվ 36980127

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.03.2001, N 16 15.10.2001, N 24
23.12.1998, N 73 25.03.1999, N 24
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան