124.02/1490.30.11.00
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
30 նոյեմբերի 2000 թ. |
N 02/1490 |
ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՈՐՈՇ ՄԱՔՍԱՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏԵՐՈՒՄ ՇԱԲԱԹՎԱ ԲՈԼՈՐ ՕՐԵՐԻՆ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԵԺԻՄ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՎՃԱՐԻ ԳԱՆՁՄԱՄԲ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ մաքսային օրենսգրքի 21 հոդվածի 2-րդ կետի և 110 հոդվածի 5-րդ կետի
Հրամայում եմ
1. Հաստատել սահմանային այն մաքսատների և մաքսային կետերի ցանկը, որտեղ սահմանվում է շաբաթվա բոլոր օրերին շուրջօրյա աշխատանքային ռեժիմ (հավելված 1):
2. Հաստատել մաքսային մարմինների կողմից տրամադրվող այն փաստաթղթերի ցանկը, որոնց տրամադրման համար մաքսային մարմինների կողմից գանձվում է մաքսավճար ՀՀ մաքսային օրենսգրքի 110 հոդվածի 5-րդ կետով սահմանված դրույքաչափով (հավելված 2):
3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից:
Նախարար |
Ա. Մանուկյան |
Հավելված 1
Հաստատում եմ |
Ց Ա Ն Կ
ՇԱԲԱԹՎԱ ԲՈԼՈՐ ՕՐԵՐԻՆ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ
ԱՇԽԱՏՈՂ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՄԱՔՍԱՏՆԵՐԻ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏԵՐԻ
1. Երևանի «Զվարթնոց» մաքսատուն
2. Մեղրու մաքսային կետ
3. Բավրայի մաքսային կետ
4. «Շիրակ» օդանավակայանի մաքսային կետ
5. Բագրատաշենի մաքսային կետ
6. Այրում-Ջիլիզայի մաքսային կետ
7. Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետ
Հավելված 2
Հաստատում եմ |
Ց Ա Ն Կ
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՅՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ, ՈՐՈՆՑ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳԱՆՁՎՈՒՄ Է ՄԱՔՍԱՎՃԱՐ` ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 110 ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ԿԵՏՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ
1. Բեռների մաքսային հայտարարագիր
2. Փոխադրման ամփոփագիր
3. Մաքսային վճարների բյուջե փոխանցման հանձնարարական
4. Ավտոտրանսպորտային միջոցները ՀՀ ՆԳՆ պետավտոտեսչությունում մշտական և ժամանակավոր հաշվառման վերցնելու համար տրվող հատուկ ձևեր:
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
08 դեկտեմբերի 2000 թ.
Պետական գրանցման թիվ 12400150