ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
20 մարտի 2000 թ. |
N 26 |
«ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ԱՆԱՎԱՐՏ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԱՐԺԻ ՄԱՍԻՆ»` ՁԵՎ ԹԻՎ 11-ՀՄ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի «ժ» ենթակետը և Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության կանոնադրության 12 կետի «թ» ենթակետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
Հաստատել «Տեղեկություններ հիմնական միջոցների, անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների առկայության և շարժի մասին»` ձև թիվ 11-ՀՄ պետական վիճակագրական հաշվետվությունը և դրա լրացման հրահանգը:
ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ տԵՂԱԿԱԼ` |
Ա. Չիլինգարյան |
ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Ծածկագրերն ըստ` |
Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Պետական վիճակագրական աշխատանքների իրականացման համար վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
ՁԿԴ-ի (Ձեռնարկությունների կոդերի դասակարգիչ) |
ՊԿՄՆՀ-ի (Պետական կառավարման մարմինների նշանակման համակարգիչ ) |
ՏԳԸԴ-ի (Տնտեսական գործունեության ընդհանուր դասակարգիչ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ում է ներկայացվում (անվանումը) _________________________
Փաստացի գործունեության հիմնական տեսակը ___________
Հասցեն __________________________________ *) Լրացվում է ձեռնարկությունների պետռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից (կամ ՏԳԸԴ - ի հիման վրա):
|
Ձև թիվ 11-ՀՄ Ներկայացվում է` 1. ՀՀ վիճնախարարություն 2. Վիճակագրության տեղական բաժանմունք
Ներկայացնում են`
ՀՀ վիճնախարարության կողմից ընտրանքային կարգով ընտրված առևտրային կազմակերպությունները Հաշվետվության ներկայացման ժամկետը`
|
Հաշվետվությունում ներառված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է դրանք ստացող վիճակագրական մարմնի կողմից: Իրավաբանական անձանց, հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետներում և ամբողջ ծավալով չներկայացնելը, դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով և անստորագիր ներկայացնելն առաջացնում են պատասխանատվություն` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ԱՆԱՎԱՐՏ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԱՐԺԻ ՄԱՍԻՆ
1999 Թ.
I.Հիմնական միջոցների առկայությունը, շարժը եվ կազմը
(հազ. դրամ)
Ցուցանիշների անվանումը | Տողի հա- մարը |
Առկայությունը տարեսկզբին | Ավելացումներ հաշվետու տարում | Նվազեցումներ հաշվետու տարում | Առկայությունը տարեվերջին (ս.3+ս.4-ս.7) | Առկայությունը տարեվերջին առանց մաշվածության(մնացորդային հաշվեկշռային արժեք) | Տարվա ընթացքում հաշվեգրված մաշվածությունը | Լուծարման հետևանքով դուրս գրված հիմնական միջոցների մաշվածությունը | ||||
Ընդամենը | որից` | Ընդամենը |
որից` | |||||||||
գործարկվել են նոր հիմնական միջոցներ | վերագնա-հատումից արժեքի աճ |
լուծարման հետևանքով դուրս գրված հիմնական միջոցներ |
վերագնա-հատումից արժեքի նվազում | |||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
Ընդամենը հիմնական միջոցներ (տող 02+16+20) |
01 | |||||||||||
այդ թվում` գործունեության հիմնական տեսակի արտադրական հիմնական միջոցներ (03, 05-09, 11-14 տողերի գումար) |
02 | |||||||||||
որից` |
||||||||||||
շենքեր |
03 |
|||||||||||
այդ թվում` բնակելի |
04 |
|||||||||||
կառուցվածքներ | 05 | |||||||||||
մեքենաներ և սարքավորումներ |
06 |
|||||||||||
փոխանցող հարմարանքներ | 07 | |||||||||||
տրանսպորտային միջոցներ | 08 | |||||||||||
գործիքներ, արտադրական և տնտեսական գույք | 09 | |||||||||||
այդ թվում` կահույք |
10 |
|||||||||||
բանող անասուն |
11 |
|||||||||||
մթերատու անասուն | 12 | |||||||||||
բազմամյա տնկարկներ | 13 | |||||||||||
այլ, վերը չթվարկված հիմնական միջոցների տեսակներ | 14 | |||||||||||
այդ թվում` գրադարանային միջոցներ | 15 | |||||||||||
ապրանքներ արտադրող այլ ճյուղերի հիմնական միջոցներ | 16 | |||||||||||
որից` արդյունաբերության | 17 | |||||||||||
գյուղատնտեսության | 18 | |||||||||||
այդ թվում` բանող և մթերատու անասուն | 19 | |||||||||||
ծառայություններ մատուցող այլ ճյուղերի հիմնական միջոցներ | 20 | |||||||||||
որից` |
21 | |||||||||||
բնակարանային տնտեսության | 22 | |||||||||||
այդ թվում` բնակելի շենքեր | 23 |
II. Հիմնական միջոցների առկայությունը
(հազ. դրամ)
Ցուցանիշների անվանումը | Տողի համարը |
Հիմնական միջոցների առկայությունը | |
հաշվետու տարվա սկզբին |
հաշվետու տարվա վերջին | ||
1 |
2 |
3 |
4 |
Ապրանքներ արտադրող այլ ճյուղերի հիմնական միջոցներ (բացի գործունեության հիմնական տեսակի, արդյունաբերության և գյուղատնտեսության) |
24 |
||
շինարարության | 25 | ||
այլ |
26 |
||
Ծառայություններ մատուցող այլ ճյուղերի հիմնական միջոցներ (բացի գործունեության հիմնական տեսակի, գյուղատնտեսության սպասարկման և բնակարանային տնտեսության)` առևտրի և հանրային սննդի |
27 | ||
մթերումների | 28 | ||
կոմունալ տնտեսության |
29 |
||
բնակչության կենցաղսպասարկման ոչ արտադրական տեսակների |
30 |
||
առողջապահության, ֆիզկուլտուրայի և սոցիալական ապահովության | 31 | ||
ժողովրդական կրթության |
32 |
||
մշակույթի և արվեստի |
33 |
||
գիտության և գիտական սպասարկման |
34 |
||
այլ |
35 |
||
01 տողից շենքեր և շինություններ, որոնք հանդիսանում են պատմության և մշակույթի հուշարձաններ |
36 |
||
ֆինանսական (երկարաժամկետ) վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ |
37 |
||
գործառնական (կարճաժամկետ) վարձակալության տրված հիմնական միջոցներ |
38 |
||
Տեղեկանք` գործառնական (կարճաժամկետ) վաձակալությամբ ստացված հիմնական միջոցներ |
39 |
||
ֆինանսական (երկարաժամկետ) վարձակալության տրված հիմնական միջոցներ |
40 |
||
02 տողից Շրջակա միջավայրի պահպանության հիմնական միջոցներ |
41 |
III. Հիմնական միջոցների կուտակված մաշվածություն եվ կապիտալ վերանորոգման ծախսեր
(հազ. դրամ)
Ցուցանիշների անվանումը |
Տողի |
Մնացորդը տարվա սկզբին |
Մնացորդը հաշվետու տարվա վերջին |
Տարվա ընթացքում կապիտալ վերա- նորոգման ծախսեր |
1 |
2 |
3 |
4 |
5 |
Հիմնական միջոցներ-ընդամենը |
42 |
|||
որից` բնակելի շենքեր |
43 |
|||
42 տողից-գործունեության հիմնական տեսակի միջոցներ (45-50 տողերի հանրագումար) |
44 |
|||
որից շենքեր |
45 |
|||
կառուցվածքներ |
46 |
|||
մեքենաներ և սարքավորումներ |
47 |
|||
փոխանցող հարմարանքներ |
48 |
|||
տրանսպորտային միջոցներ | 49 | |||
գործիքներ, գույք, անասուն, բազմամյա տնկարկներ և վերը չթվարկված հիմնական միջոցների այլ տեսակներ | 50 |
IV. Հիմնական միջոցների միջին տարեկան արժեքը
(հազ. դրամ)
Ցուցանիշի անվանումը |
Տողի |
Նախորդ տարում | Հաշվետու տարում | Հաշվետու տարում (առանց վերագնահատման) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
Հիմնական միջոցների միջին տարեկան արժեք` գործունեության հիմնական տեսակի |
51 | |||
ապրանքներ արտադրող այլ ճյուղեր | 52 | |||
ծառայություններ մատուցող այլ ճյուղեր |
53 |
V. Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ եվ ոչ նյութական ակտիվներ
(հազ. դրամ)
Ցուցանիշների անվանումը | Տողի համարը |
Հիմնական միջոցների առկայությունը | |
հաշվետու տարվա սկզբին |
հաշվետու տարվա վերջին | ||
1 |
2 |
3 |
4 |
Տեղակայման ենթակա սարքավորումներ | 54 | ||
Կառուցման ընթացքում գտնվող հիմնական միջոցներ | 55 | ||
Հետագա կապիտալացվող ծախսումներ | 56 | ||
Ոչ նյութական ակտիվները ընդամենը | 57 | ||
այդ թվում` |
58 | ||
արտոնագրեր (լիցենզիաներ) | 59 | ||
հողի և բնական ռեսուրսների օգտագործման իրավունք | 60 | ||
կազմակերպչական ծախսեր | 61 | ||
այլ ոչ նյութական ակտիվներ | 62 | ||
Ոչ նյութական ակտիվների մաշվածք | 63 |
ՏԵՂԵԿԱՆՔ.
Այլ կազմակերպություններին օտարված (վաճառված) հիմնական միջոցների արժեքը | 64 _________հազ. դրամ |
Այդ միջոցների` | |
- մնացորդային հաշվեկշռային արժեքը | 65 _________ հազ. դրամ |
-կուտակված մաշվածությունը |
66 _________ հազ. դրամ |
Արտադրանքի, աշխատանքի և ծառայությունների իրացումից ստացված հասույթը հաշվետու տարվա ընթացքում | 67 _________ հազ. դրամ |
Կազմակերպության ցուցակային աշխատողների թվաքանակը տարվա վերջում |
68 __________մարդ |
____ ___________ 2000 թ.
___________________________
|
Ղեկավար` ______________ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ԱՆԱՎԱՐՏ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԱՐԺԻ ՄԱՍԻՆ»
(Ձև թիվ 11-ՀՄ-տարեկան)
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
Սույն հրահանգը մշակված է ՀՀ Ազգային ժողովի կողմից 29.05.96 թ. ընդունված «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի «ժ» կետի համաձայն:
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
● Հրահանգը սահմանում է «Տեղեկություններ հիմնական միջոցների, անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների առկայության և շարժի մասին» (Ձև թիվ 11-ՀՄ) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման կարգը:
● Հաշվետվությունը ներկայացնում են ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության կողմից ընտրանքային կարգով ընտրված իրավաբանական անձինք (այսուհետ կազմակերպություններ1), որոնք նախապես գրավոր տեղեկացվում են վիճակագրական մարմինների կողմից:
● Փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում գործունեության մեջ փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ2: Փաստացի գործունեության հիմնական տեսակի ծածկագիրը լրացվում է ձեռնարկությունների պետական ռեգիստրի կողմից տրված վկայականից կամ (եթե վկայականում տվյալ գործունեության տեսակը նշված չէ) տնտեսական գործունեության ընդհանուր դասակարգիչի հիման վրա` անհրաժեշտության դեպքում ստանալով դրա համար խորհրդատվություն վիճակագրական մարմիններից:
1 Սույնը տարածվում է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (ընդունվել է 17 հուլիսի 1998 թ.) ուժի մեջ մտնելուց առաջ ստեղծված այն կազմակերպական-իրավական տեսակի կազմակերպությունների վրա, որոնք նախատեսված չեն օրենսգրքի 5-րդ գլխով:
2 Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, ավելացված արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող չափանիշներով:
● Հաշվետվությունը լրացվում է սկզբնական հաշվառման հավաստի տվյալների հիման վրա:
● Հաշվետվությունը կազմակերպությունը ներկայացնում է ձևում նշված հասցեներով և սահմանված ժամկետում:
● Ձևի ձախ վերին անկյունում նշված կոդերը կազմակերպությունը չի լրացնում:
● Հաշվետվությունը ստորագրում է կազմակերպության ղեկավարը, ինչպես նաև նշվում է կատարողի (գլխավոր հաշվապահ կամ դրա համար լիազորված այլ աշխատակից) ազգանունն ու հեռախոսի համարը:
● Վիճակագրական տեղեկատվությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են ՀՀ գործող օրենսդրությամբ:
1. Հիմնական միջոցների առկայությունը և շարժը Ձև թիվ 11-ՀՄ ձևում ցույց է տրվում արժեքով` հաշվի առած վերագնահատումները և հետագա կապիտալացվող ծախսումները (այսուհետ` սկզբնական արժեք):
2. Կախված հիմնական միջոցի ձեռք բերման աղբյուրից` սկզբնական արժեք ասելով հասկանում ենք.
- հիմնադիրների կողմից որպես ավանդ կազմակերպության կանոնադրական կապիտալ ներդրված հիմնական միջոցների արժեքը կողմերի պայմանավորվածությամբ,
- տվյալ կազմակերպությունում պատրաստված, ինչպես նաև վճարի դիմաց այլ կազմակերպություններից և անձանցից ձեռք բերված հիմնական միջոցների արժեքը` փաստացի ծախսերի գումարով, ներառյալ տեղափոխման և տեղակայման ծախսերը,
- անհատույց, ինչպես նաև որպես օգնություն ստացված հիմնական միջոցների, օբյեկտների արժեքը` փորձագիտական ճանապարհով կամ ընդունման-հանձնման փաստաթղթերի տվյալներով որոշված գումարով:
3. Հիմնական միջոցների ընդհանուր կազմում ներառվում են (բացառությամբ 39 և 40 տողերի) կազմակերպության բոլոր հիմնական միջոցները, որոնք իրեն են պատկանում սեփականության իրավունքով, ստացվել են ֆինանսական վարձակալության պայմանագրով և արտացոլված են հիմնական միջոցների հաշվառման հաշիվներում, այդ թվում, «ֆինանսական (երկարաժամկետ) վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ» հաշվում: Միևնույն օբյեկտները չեն կարող միաժամանակ ընդգրկվել վարձակալի և վարձատուի հիմնական միջոցների կազմում: Այդ իսկ պատճառով վարձակալված հիմնական միջոցները արտացոլվում են այն կազմակերպության 11-ՀՄ ձևում, որի հաշվեկշռում դրանք հաշվառվում են որպես հիմնական միջոցներ:
Այն հիմնական միջոցները, որոնք համաձայն ֆինանսական վարձակալության պայմանագրի, հաշվառվում են վարձակալի կողմից, վարձատուն 11-ՀՄ ձևում արտացոլում է միայն 40 տողում («ֆինանսական (երկարաժամկետ) վարձակալության տրված հիմնական միջոցներ») և վարձատուի հիմնական միջոցների ընդհանուր հանրագումարում չի ընդգրկվում:
Վարձակալության պայմանագրով ստացված հիմնական միջոցները, որոնք հաշվառվում են արտահաշվեկշռային հաշվում, 11-ՀՄ ձևում արտացոլվում են միայն 39 տողում («գործառնական (կարճաժամկետ) վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ») և վարձակալի հիմնական միջոցների ընդհանուր հանրագումարում չեն ընդգրկվում:
II. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Բ Ա Ժ Ի Ն I
«ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ, ՇԱՐԺԸ ԵՎ ԿԱԶՄԸ»
4. Որպես գործունեության հիմնական տեսակ ընդունվում է գործունեության տեսակ, որը համապատասխանում է թվարկված ճյուղերից որևէ մեկին, համապատասխան ժողովրդական տնտեսության ճյուղերի դասակարգչի (ԺՏՃԴ)`
ՃՅՈՒՂԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ
Ապրանքներ արտադրող ճյուղեր
Արդյունաբերություն
Գյուղատնտեսություն (առանց գյուղատնտեսության սպասարկման)
Անտառային տնտեսություն
Շինարարություն
Նյութական արտադրության ոլորտի այլ գործունեության տեսակներ
Ծառայություններ մատուցող ճյուղեր
Գյուղատնտեսության սպասարկում
Տրանսպորտ
Կապ
Առևտուր և հանրային սնունդ
Նյութատեխնիկական մատակարարում և առաքում
Մթերումներ
Տեղեկատվահաշվողական սպասարկում
Շուկայի աշխատանքը ապահովող ընդհանուր առևտրային գործունեություն
Երկրաբանության և ընդերքի հետախուզում, երկրաբաշխություն և հիդրոմետծառայություն
Բնակարանային տնտեսություն
Կոմունալ տնտեսություն
Բնակչության կենցաղսպասարկման ոչ արտադրական տեսակներ
Առողջապահություն, ֆիզիկական կուլտուրա և սոցիալական ապահովություն
Ժողովրդական կրթություն
Մշակույթ և արվեստ
Գիտություն և գիտական սպասարկում
Ֆինանսներ, վարկ, ապահովագրություն, թոշակային ապահովություն
Կառավարում
Հասարակական միավորումներ
11-ՀՄ ձևը կազմող բազմաճյուղ առևտրային կազմակերպությունները, որպես հիմնական ընդունում են գործունեության այն տեսակը (համապատասխան վերը թվարկված տնտեսության ճյուղերից որևիցե մեկին), որը նախորդ տարվա արդյունքներով ունեցել է առավել տեսակարար կշիռ: Օրինակ, այն բազմաճյուղ կազմակերպությունները, որոնց հիմնական գործունեությունը, համաձայն նշված չափանիշների համապատասխանում է «Գյուղատնտեսության սպասարկում» ճյուղին, հիմնական գործունեությամբ արտացոլում են միայն այն հիմնական միջոցները, որոնք վերագրվում են նշված ճյուղին:
Այն կազմակերպությունները, որոնք չեն պատկանում «Գյուղատնտեսության սպասարկում» ճյուղին, գյուղատնտեսական նշանակության միջոցները ցույց են տալիս 18 տողում, ընդգծելով 19 տողում բանող և մթերատու անասունների արժեքը:
11 տողում այդ կազմակերպությունները ցույց են տալիս բանող անասուններ, որոնք օգտագործվում են որպես տրանսպորտային միջոց:
Այն կազմակերպությունները, որոնք սպասարկում են շինարարությանը, սակայն, ըստ կապալային շինարարական պայմանագրերի, չեն իրականացնում աշխատանքներ (ավտոտրանսպորտային կազմակերպությունները և այլն), հաշվետվությունը ներկայացնում են ոչ թե շինարարության, այլ համապատասխան գործունեության տեսակի գծով:
Ճյուղի ոչ հիմնական գործունեության տեսակի համար նախատեսված տողը, որի անվանումը համընկնում է տվյալ կազմակերպության գործունեության հիմնական տեսակին (օրինակ, արդյունաբերական կազմակերպության համար 17 տողը, գյուղարտադրանք թողարկող գյուղատնտեսական կազմակերպության` 18 տողը, գյուղատնտեսական արտադրությանը սպասարկող` 21 տողը, շինարարական կազմակերպության` 25 տողը, բնակարանային տնտեսության` 22 տողը, մշակույթի և արվեստի` 33 տողը և այլն) մնում է չլրացված:
4.1. 11-ՀՄ ձևի 03-15 տողերով ցույց են տրվում գործունեության հիմնական տեսակի միջոցները, ըստ առանձին տեսակների:
4.2. Բնակտնտեսության կազմակերպությունները բնակելի շենքերի վերաբերյալ տվյալները ցույց են տալիս 04 տողում, այլ ճյուղերի կազմակերպությունները` 23 տողում:
Բնակելի շենքերին են դասվում այն շենքերը, որոնք հաշվառվում են բնակելի ֆոնդի կազմում (ընդհանուր նշանակության շենքերը, հանրակացարանները, ինտերնատների, մանկատների և ծերանոցների ննջարանային մասնաշենքերը) և բնակելի այն շենքերը, որոնք չեն հաշվառվում բնակելի ֆոնդի կազմում (ամառանոցները, այգեգործական տնակները և այլն):
4.3. 3-րդ սյունակում արտացոլվում է հիմնական միջոցների սկզբնական արժեքը տարեսկզբի դրությամբ, փոփոխված անցկացված հիմնական միջոցների վերագնահատումների ընթացքում: Հիմնական միջոցների սկզբնական արժեքի վերաբերյալ տվյալները տարվա սկզբին, որպես կանոն պետք է համապատասխանեն հիմնական միջոցների արժեքին նախորդ տարվա վերջի դրությամբ, 11-ՀՄ ձևի I բաժնի 10-րդ սյունակին: Առանձին դեպքերում դրանք կարող են չհամընկնել տարվա սկզբին կատարված կազմակերպչական և այլ փոփոխությունների հաշվին:
4.4. 4-րդ սյունակում արտացոլվում է հաշվետու տարում, բոլոր աղբյուրներով, հիմնական միջոցների ընդհանուր մուտքը (այդ թվում նոր գործարկված հիմնական միջոցները), ներառյալ նախկինում չհաշվառված, այլ կազմակերպություններից և անձանցից ձեռք բերված, շրջանառու միջոցներից հիմնականին անցած, նվիրատվությամբ, ինչպես նաև այլ կազմակերպություններից անհատույց ստացված, կազմակերպության կանոնադրական կապիտալին հիմնադիրների կողմից իրենց ավանդների դիմաց ներդրված, այլ գործառնությունների արդյունքով մուտքագրված հիմնական միջոցները, ինչպես նաև կապիտալացված ծախսումների հետևանքով հիմնական միջոցների արժեքի ավելացումը: Նշված սյունակից առանձնանում և 5-րդ սյունակում հաշվառվում են հաշվետու տարում նոր գործարկված հիմնական միջոցների վերաբերյալ տվյալները: Եթե հաշվետու տարում կազմակերպությունը անցկացրել է հիմնական միջոցների վերագնահատում, ապա 6-րդ և 9-րդ սյունակներում ցույց է տրվում հիմնական միջոցների զուտ վերագնահատման գումարը, համապատասխանաբար, արժեքի ավելացում կամ արժեքի նվազում:
4.5. 7-րդ սյունակում արտացոլվում է հաշվետու տարում վաճառքի (իրացման) հետևանքով, բարոյական և (կամ) ֆիզիկական մաշվածության պատճառով դուրս գրման, այլ կազմակերպությունների կանոնադրական կապիտալին ավանդի տեսքով փոխանցման, վթարների, տարերային աղետների և այլ արտակարգ իրավիճակների հետևանքով լուծարված, հիմնականից շրջանառու միջոցներին անցման, փոխանակման և (կամ) նվիրատվության պայմանագրերով հիմնական միջոցների փոխանցման, ինչպես նաև հաշվետու տարվա ընթացքում, հաշվապահական հաշվառմամբ հաշվառվող, վերագնահատումների արդյունքում հիմնական միջոցների արժեքի նվազեցման հետևանքով, ելքագրված հիմնական միջոցների լրիվ արժեքը (առանց հանելու մաշվածությունը): 8-րդ սյունակում առանձնանում են տարվա ընթացքում լուծարման հետևանքով դուրս գրված հիմնական միջոցների վերաբերյալ տվյալներ:
4.6. 10-րդ սյունակում արտացոլվում է հիմնական միջոցների առկայությունը սկզբնական արժեքով տարեվերջի դրությամբ: Հիմնական միջոցների առկայությունը տարեվերջին հավասար է դրանց առկայությանը տարեսկզբին գումարած տարվա ընթացքում հիմնական միջոցների ավելացումները և հանած նվազեցումները (սյուն.10 = սյուն.3+սյուն.4-սյուն.7):
4.7. 11-րդ սյունակում արտացոլվում է հիմնական միջոցների առկայությունը տարեվերջին մնացորդային հաշվեկշռային արժեքով: Հիմնական միջոցների մնացորդային հաշվեկշռային արժեքը որոշվում է դրանց սկզբնական արժեքից հանելով համապատասխան օբյեկտների շահագործման ամբողջ ընթացքում հաշվեգրված հաշվապահական մաշվածությունը, հաշվի առած դրանց փոփոխությունները անցկացված հիմնական միջոցների վերագնահատումների արդյունքում և հետագա կապիտալացվող ծախսումները: Հիմնական միջոցների այն տեսակների համար, որոնց համար, համաձայն գործող նորմատիվ ակտերի, մաշվածություն չի հաշվեգրվում, մնացորդային հաշվեկշռային արժեքը ընդունվում է հավասար դրանց լրիվ հաշվեկշռային արժեքին: Լրիվ մաշված հիմնական միջոցների մնացորդային արժեքը պետք է հավասար լինի զրոյի:
4.8. 12-րդ սյունակում արտացոլվում է տարվա ընթացքում հաշվեգրված հաշվապահական մաշվածության մեծությունը:
4.9. 13-րդ սյունակում ցույց է տրվում հաշվետու տարում լուծարման հետևանքով դուրս գրված հիմնական միջոցների (8-րդ սյունակ) կուտակված մաշվածությունը:
Բ ա ժ ի ն II
«Հիմնական միջոցների առկայությունը»
5. Այս բաժնում տրվում են տեղեկություններ, ըստ առանձին ճյուղերի և տեսակների, հաշվետու տարվա սկզբի և վերջի դրությամբ այն հիմնական միջոցների առկայության վերաբերյալ, որոնք չեն հաշվառվել I բաժնում:
Տվյալ բաժնի և I բաժնի լրացման ժամանակ անհրաժեշտ է պահպանել այդ բաժինների համապատասխան տվյալների միջև հետևյալ հաշվեկշռային հարաբերությունները. 16-րդ տողի 3-րդ և 10-րդ սյունակների տվյալները պետք է հավասար լինեն 17-րդ և 18-րդ տողերի 3-րդ և 10-րդ սյունակների և 24, 25, 26 տողերի 3-րդ և 4-րդ սյունակների տվյալների հանրագումարին, իսկ 20-րդ տողի 3-րդ և 10-րդ սյունակների տվյալները պետք է հավասար լինեն 21 և 22 տողերի 3-րդ և 10-րդ սյունակների և 27, 28, 29-35 տողերի 3-րդ և 4-րդ սյունակների տվյալների հանրագումարին:
37-40 տողերի (տվյալներ հիմնական միջոցների վարձակալության վերաբերյալ) լրացումը կատարվում է համաձայն սույն հրահանգի 2-րդ կետի:
41 տողով առանձնանում են շրջակա միջավայրի պահպանության հիմնական միջոցները:
Բ ա ժ ի ն III
«Հիմնական միջոցների կուտակված մաշվածություն եվ կապիտալ վերանորոգման ծախսեր»
6. Հիմնական միջոցների գծով ամորտիզացիոն հատկացումները արտացոլվում են հաշվետու ժամանակաշրջանի (որին դրանք վերաբերում են) հաշվապահական հաշվառման մեջ, առանձին հաշվում համապատասխան գումարների կուտակման միջոցով և սահմանված կարգով հաշվեգրվում են անկախ հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպության գործունեության արդյունքներից:
3-րդ սյունակում ցույց է տրվում շահագործման ամբողջ ընթացքում հիմնական միջոցների կուտակված մաշվածության մնացորդը հաշվետու տարվա սկզբի (նախորդ տարվա վերջի) դրությամբ:
4-րդ սյունակում ցույց է տրվում կուտակված մաշվածության մնացորդը հաշվետու տարվա վերջին:
5-րդ սյունակում արտացոլվում են հիմնական միջոցների կապիտալ վերանորոգման վրա կատարված ծախսերը: Մեքենաների, սարքավորումների և տրանսպորտային միջոցների կապիտալ վերանորոգում է համարվում մեկ տարուց ավել պարբերականությամբ անցկացվող վերանորոգման այնպիսի տեսակ, որի ընթացքում, որպես կանոն, կատարվում է ագրեգատի լրիվ կազմատում, բոլոր մաշված մանրամասերի և հանգույցների փոխարինում կամ վերականգնում, ագրեգատի հավաքում, կարգավորում և փորձարկում: Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման ժամանակ կատարվում է մաշված մանրամասերի և կառուցվածքների փոխում կամ դրանց փոխարինում առավել ամուրով և շահավետով, որոնք բարելավում են վերանորոգվող օբյեկտների շահագործման հնարավորությունները:
Բ ա ժ ի ն IV
«Հիմնական միջոցների միջին տարեկան արժեքը»
7. Հիմնական միջոցների միջին տարեկան արժեքը, ըստ գործունեության հիմնական տեսակի և ապրանքներ արտադրող և ծառայություններ մատուցող այլ ճյուղերի որոշվում է հաշվետու տարվա սկզբի և վերջի դրությամբ հիմնական միջոցների արժեքի կեսի և տարվա մնացած ամիսների 1-ի դրությամբ հիմնական միջոցների արժեքի հանրագումարը բաժանելով 12-ի:
Եթե կազմակերպությունը գործարկվել է ոչ տարվա սկզբից, ապա հիմնական միջոցների միջին տարեկան արժեքը որոշվում է հետևյալ կերպ`
7.1. Եթե կազմակերպությունը գործարկվել է որևէ ամսվա սկզբից, բացառությամբ հունվարի (փետրվարի 1-ին, մարտի 1-ին և այլն), ապա հիմնական միջոցների միջին տարեկան արժեքը որոշվում է գործարկման ամսվա 1-ի դրությամբ հիմնական միջոցների արժեքի կեսի (փետրվարի 1-ի, մարտի 1-ի և այլն), հաշվետու տարվա վերջի դրությամբ հիմնական միջոցների արժեքի կեսի և հաշվետու տարվա մնացած բոլոր ամիսների 1-ի դրությամբ հիմնական միջոցների արժեքների հանրագումարը բաժանելով 12-ի:
7.2. Եթե կազմակերպությունը գործարկվել է ամսվա առաջին կեսին, ապա հիմնական միջոցների միջին տարեկան արժեքը հաշվարկելիս գործարկման ամիսը ընդունվում է որպես լրիվ ամիս:
Եթե կազմակերպությունը գործարկվել է ամսվա երկրորդ կեսին` ապա հիմնական միջոցների միջին տարեկան արժեքը հաշվարկվում է սկսած գործարկման ամսին հաջորդող ամսի 1-ից:
7.3. 51, 52, 53 տողերի տվյալները հաշվարկվում են` ելնելով, համապատասխանաբար, 02, 16 և 20 տողերում ցույց տրված տվյալների: Եթե հաշվետու տարում կազմակերպությունում չի անցկացվել հիմնական միջոցների վերագնահատում, ապա 4-րդ և 5-րդ սյունակների տվյալները պետք է հավասար լինեն:
Որպես կանոն հիմնական միջոցների միջին տարեկան արժեքը գտնվում է հիմնական միջոցների տարեսկզբի և տարեվերջի արժեքների միջև ընկած տիրույթում:
Բ ա ժ ի ն V
«Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ եվ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ»
8. Այս բաժնում բերվում են տվյալներ ոչ ֆինանսական ակտիվների վերաբերյալ, որոնք տարեսկզբի և տարեվերջի դրությամբ չեն համարվում հիմնական միջոցներ:
54 տողով արտացոլվում են այն սարքավորումները, որոնք հաշվառվում են ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթությունների (ձև թիվ 5) 2-րդ բաժնի` «Կապիտալ ներդրումներ և տեղակայման ենթակա սարքավորումներ» , 140 տողում` «Տեղակայման ենթակա սարքավորումներ» , իսկ 55 տողով` կառուցման ընթացքում գտնվող հիմնական միջոցները, որոնք հաշվառվում են նշված ծանոթության նույն բաժնի 130 տողում` «Կապիտալ ներդրումներ»:
56 տողում ցույց է տրվում տարվա ընթացքում հիմնական միջոցների վրա կատարված կապիտալացման ենթակա ծախսումները, որոնք դեռ չեն կապիտալացվել (չեն ավարտվել):
57-63 տողերով, համաձայն հաշվապահական հաշվառման տվյալների, ցույց է տրվում ոչ նյութական ակտիվների առկայությունը տարեսկզբի (սյունակ 3) և տարեվերջի դրությամբ (սյունակ 4): Դրանց բաշխումը ըստ տողերի կատարվում է համաձայն ամորտիզացվող գույքի դասակարգչի, ընդունված հաշվապահական հաշվառման մեջ (ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթություններ, ձև թիվ 5, բաժին 3 «Ոչ նյութական ակտիվներ»):
63 տողում արտացոլվում է ոչ նյութական ակտիվների ամբողջ կուտակված մաշվածությունը, տարեսկզբին և տարեվերջին:
64, 65 և 66 տողերում, համապատասխանաբար, բերվում են տվյալներ այլ կազմակերպություններին վաճառված, տվյալ կազմակերպությունում շահագործման մեջ եղած, հիմնական միջոցների փաստացի արժեքի, դրանց մնացորդային հաշվեկշռային արժեքի և շահագործման ընթացքում կուտակված մաշվածության վերաբերյալ:
Օրինակ. «Անուշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում (կազմակերպությունում)*, որը զբաղվում է հագուստի արտադրությամբ (գործունեության հիմնական տեսակը ըստ ՏԳԸԴ 18101), առկա հիմնական միջոցների սկզբնական արժեքը տարեսկզբին (տող 01 սյուն. 3) կազմել է 1000 հազ. դրամ, որից 800 հազ. դրամ` գործունեության հիմնական տեսակի, 50 հազ. դրամ` ապրանքների արտադրող (շինարարության) և 150 հազ. դրամ` ծառայություններ մատուցող (առևտրի և հանրային սննդի) ճյուղերի հիմնական միջոցներ: Հաշվետու տարում հիմնական միջոցների սկզբնական արժեքը ավելացել է 700 հազ. դրամով, որից 100 հազ. դրամը ի հաշիվ նոր գործարկված հիմնական միջոցների, 500 հազ. դրամը` վերագնահատման, իսկ 100 հազ. դրամը այլ աղբյուրներով, դիցուք ձեռք են բերվել այլ կազմակերպություններից: Տարվա ընթացքում հիմնական միջոցների սկզբնական արժեքը նվազել է 50 հազ. դրամով, որից 30 հազարը ի հաշիվ լուծարման հետևանքով դուրս գրված հիմնական միջոցների և 20 հազարը` այլ պատճառներով, դիցուք վաճառվել է այլ կազմակերպություններին: Վերագնահատման արդյունքում հիմնական միջոցների արժեքի նվազեցում տեղի չի ունեցել: Հիմնական միջոցների առկայությունը տարեվերջին (տող 01 սյուն. 10) կկազմի 1650 հազ. դրամ (1000+700-50): Տարվա ընթացքում հիմնական միջոցների հաշվեգրված հաշվապահական մաշվածությունը (տող 01 սյուն. 12) կազմել է 50 հազ. դրամ, իսկ լուծարման հետևանքով դուրս գրված հիմնական միջոցների հաշվապահական մաշվածությունը` կուտակված դրանց շահագործման ամբողջ ընթացքում (տող 01 սյուն. 13) կազմել է 10 հազ. դրամ:
Հիմնական միջոցների առկայությունը տարեվեջին, առանց մաշվածության (մնացորդային հաշվեկշռային արժեք) տող 01 սյուն. 11, հաշվարկվում է հետևյալ կերպ` տող 01 սյուն. 10-ից հանելով տող 42 սյուն. 4 (1315=1650-335): Իր հերթին տող 42 սյուն. 4 հաշվարկվում է հետևյալ կերպ` տող 42 սյուն. 3+տող 01 սյուն. 12-տող 01 սյուն. 13-տող 66 «այլ կազմակերպություններին վաճառված հիմնական միջոցների կուտակված մաշվածությունը» (335=300+50-10-5):
Նույն մեթոդաբանությամբ են լրացվում նաև հաշվետվության մնացած տողերը` (02-23):
Ընդ որում, նշված կազմակերպությունը, ըստ գործունեության հիմնական տեսակի` «կարի արտադրանք,» համարվելով արդյունաբերական կազմակերպություն, հաշվետվության 17 տողը` «արդյունաբերություն», չի լրացնում:
Եթե կազմակերպությունը ունի ֆինանսական (երկարաժամկետ) վարձակալությամբ ստացված (50 հազ. դրամ) և գործառնական (կարճաժամկետ) վարձակալության տրված (20 հազ. դրամ) հիմնական միջոցներ, ապա դրանց արժեքները հաշվառվում են կազմակերպության հիմնական միջոցների ընդհանուր կազմում (տող 01) և առանձնացված ցույց են տրվում հաշվետվության II բաժնի 37 «ֆինանսական (երկարաժամկետ) վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ» և 38 «գործառնական (կարճաժամկետ) վարձակալության տրված հիմնական միջոցներ» տողերում, եթե ոչ` ապա նշված տողերը չեն լրացվում:
Եթե ֆինանսական վարձակալության պայմանագրի համաձայն կազմակերպությունը ունի երկարաժամկետ վարձակալության տրված հիմնական միջոցներ (120 հազ. դրամ), ապա դրանց արժեքը կազմակերպության (վարձատուի) հիմնական միջոցների ընդհանուր հանրագումարում չի ընդգրկվում, այլ ցույց է տրվում միայն հաշվետվության II բաժնի տեղեկանքի 40 տողում: Այն հաշվառվում է վարձակալի կողմից 01 տողում և առանձնացվում 37 տողում: Եթե կազմակերպությունը գործառնական (կարճաժամկետ) վարձակալության պայմանագրով ստացել է հիմնական միջոցներ (40 հազ. դրամ), ապա դրանց արժեքը արտացոլվում է միայն հաշվետվության II բաժնի տեղեկանքի 39 տողում «գործառնական (կարճաժամկետ) վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ» և կազմակերպության (այս դեպքում` վարձակալի) հիմնական միջոցների ընդհանուր հանրագումարում չի ընդգրկվում: Այն հաշվառվում է վարձատուի կողմից 01 տողում և առանձնացվում է 38 տողում:
____________
* Անվանումը և օրինակում բերված թվերը պայմանական են:
ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Ծածկագրերն ըստ` |
Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Պետական վիճակագրական աշխատանքների իրականացման համար վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
ՁԿԴ-ի (Ձեռնարկությունների կոդերի դասակարգիչ) |
ՊԿՄՆՀ-ի (Պետական կառավարման մարմինների նշանակման համակարգիչ ) |
ՏԳԸԴ-ի (Տնտեսական գործունեության ընդհանուր դասակարգիչ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ում է ներկայացվում (անվանումը) _________________________
Փաստացի գործունեության հիմնական տեսակը ___________
Հասցեն __________________________________ *) Լրացվում է ձեռնարկությունների պետռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից (կամ ՏԳԸԴ - ի հիման վրա):
|
Ձև թիվ 11-ՀՄ Ներկայացվում է` 1. ՀՀ վիճնախարարություն 2. Վիճակագրության տեղական բաժանմունք
Ներկայացնում են`
ՀՀ վիճնախարարության կողմից ընտրանքային կարգով ընտրված առևտրային կազմակերպությունները Հաշվետվության ներկայացման ժամկետը`
|
Հաշվետվությունում ներառված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է դրանք ստացող վիճակագրական մարմնի կողմից: Իրավաբանական անձանց, հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետներում և ամբողջ ծավալով չներկայացնելը, դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով և անստորագիր ներկայացնելն առաջացնում են պատասխանատվություն` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ԱՆԱՎԱՐՏ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԱՐԺԻ ՄԱՍԻՆ
I. Հիմնական միջոցների առկայությունը, շարժը եվ կազմը
(հազ. դրամ)
Ցուցանիշների անվանումը | Տողի հա- մարը |
Առկայությունը տարեսկզբին | Ավելացումներ հաշվետու տարում | Նվազեցումներ հաշվետու տարում | Առկայությունը տարեվերջին (ս.3+ս.4-ս.7) | Առկայությունը տարեվերջին առանց մաշվածության(մնացորդային հաշվեկշռային արժեք) | Տարվա ընթացքում հաշվեգրված մաշվածությունը | Լուծարման հետևանքով դուրս գրված հիմնական միջոցների մաշվածությունը | ||||
Ընդամենը | որից` | Ընդամենը |
որից` | |||||||||
գործարկվել են նոր հիմնական միջոցներ | վերագնա-հատումից արժեքի աճ |
լուծարման հետևանքով դուրս գրված հիմնական միջոցներ |
վերագնա-հատումից արժեքի նվազում | |||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
Ընդամենը հիմնական միջոցներ (տող 02+16+20) |
01 | 1000 | 700 | 100 | 500 | 50 | 30 | 1650 | 1315 | 50 | 10 | |
այդ թվում` գործունեության հիմնական տեսակի արտադրական հիմնական միջոցներ (03, 05-09, 11-14 տողերի գումար) |
02 | 800 | 500 | 100 | 300 | 50 | 30 | - | 1250 | 1015 | 35 | 10 |
որից` |
03 |
100 | 80 | - | 80 | - | - | - | 180 | 150 | 10 | - |
այդ թվում` բնակելի |
04 |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
կառուցվածքներ |
05 |
85 |
|
- |
- |
- |
- |
- |
85 |
70 |
5 |
- |
մեքենաներ և սարքավորումներ |
06 |
500 |
400 |
100 |
200 |
50 |
30 |
- |
850 |
700 |
10 |
10 |
փոխանցող հարմարանքներ |
07 |
60 |
20 |
- |
20 |
- |
- |
- |
80 |
60 |
5 |
- |
տրանսպորտային միջոցներ |
08 |
12 |
- |
- |
- |
- |
- |
- |
12 |
7 |
1 |
- |
գործիքներ, արտադրական և տնտեսական գույք |
09 |
43 |
- |
- |
- |
- |
- |
- |
43 |
28 |
4 |
- |
այդ թվում` կահույք |
10 |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
բանող անասուն |
11 |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
մթերատու անասուն | 12 |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
բազմամյա տնկարկներ |
13 |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
այլ, վերը չթվարկված հիմնական միջոցների տեսակներ | 14 |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
այդ թվում` գրադարանային միջոցներ |
15 |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
ապրանքներ արտադրող այլ ճյուղերի հիմնական միջոցներ | 16 |
50 |
40 |
- |
40 |
- |
- |
- |
90 |
50 |
5 |
- |
որից` արդյունաբերության |
17 |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
գյուղատնտեսության |
18 |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
այդ թվում` բանող և մթերատու անասուն |
19 |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
ծառայություններ մատուցող այլ ճյուղերի հիմնական միջոցներ | 20 | 150 | 160 | - | 160 | - | - | - | 310 | 250 | 10 | - |
որից` |
21 |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
բնակարանային տնտեսության |
22 |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
այդ թվում` բնակելի շենքեր |
23 |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
II. Հիմնական միջոցների առկայությունը
(հազ. դրամ)
Ցուցանիշների անվանումը | Տողի համարը |
Հիմնական միջոցների առկայությունը | |
հաշվետու տարվա սկզբին |
հաշվետու տարվա վերջին | ||
1 |
2 |
3 |
4 |
Ապրանքներ արտադրող այլ ճյուղերի հիմնական միջոցներ (բացի գործունեության հիմնական տեսակի, արդյունաբերության և գյուղատնտեսության) |
24 |
- | - |
շինարարության |
25 |
50 |
90 |
այլ |
26 |
- |
- |
Ծառայություններ մատուցող այլ ճյուղերի հիմնական միջոցներ (բացի գործունեության հիմնական տեսակի, գյուղատնտեսության սպասարկման և բնակարանային տնտեսության)` առևտրի և հանրային սննդի |
27 | 150 | 310 |
մթերումների |
28 |
- |
- |
կոմունալ տնտեսության |
29 |
- |
- |
բնակչության կենցաղսպասարկման ոչ արտադրական տեսակների |
30 |
- |
- |
առողջապահության, ֆիզկուլտուրայի և սոցիալական ապահովության |
31 |
- |
- |
ժողովրդական կրթության |
32 |
- |
- |
մշակույթի և արվեստի |
33 |
- |
- |
գիտության և գիտական սպասարկման |
34 |
- |
- |
այլ |
35 |
- |
- |
01 տողից շենքեր և շինություններ, որոնք հանդիսանում են պատմության և մշակույթի հուշարձաններ |
36 |
- |
- |
ֆինանսական (երկարաժամկետ) վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ |
37 |
50 |
50 |
գործառնական (կարճաժամկետ) վարձակալության տրված հիմնական միջոցներ |
38 |
20 |
20 |
Տեղեկանք` գործառնական (կարճաժամկետ) վաձակալությամբ ստացված հիմնական միջոցներ |
39 |
40 |
40 |
ֆինանսական (երկարաժամկետ) վարձակալության տրված հիմնական միջոցներ |
40 |
120 |
120 |
02 տողից Շրջակա միջավայրի պահպանության հիմնական միջոցներ |
41 |
30 | 30 |
III. Հիմնական միջոցների կուտակված մաշվածություն եվ կապիտալ վերանորոգման ծախսեր
(հազ. դրամ)
Ցուցանիշի անվանումը |
Տողի |
Մնացորդը հաշվետու տարվա սկզբին |
Մնացորդը հաշվետու տարվա վերջին |
Տարվա ընթացքում կապիտալ վերա- նորոգման ծախսեր |
1 |
2 |
3 |
4 |
5 |
Հիմնական միջոցներ-ընդամենը |
42 |
300 |
335 |
1500 |
որից` բնակելի շենքեր |
43 |
- |
- |
- |
42 տողից-գործունեության հիմնական տեսակի միջոցներ (45-50 տողերի հանրագումար) |
44 |
215 |
235 |
1000 |
որից շենքեր |
45 |
20 | 30 | 500 |
կառուցվածքներ |
46 |
10 |
15 |
300 |
մեքենաներ և սարքավորումներ |
47 |
155 |
150 |
200 |
փոխանցող հարմարանքներ |
48 |
15 |
20 |
|
տրանսպորտային միջոցներ |
49 |
4 |
5 |
|
գործիքներ, գույք, անասուն, բազմամյա տնկարկներ և վերը չթվարկված հիմնական միջոցների այլ տեսակներ | 50 |
11 |
15 |
IV. Հիմնական միջոցների միջին տարեկան արժեքը
(հազ. դրամ)
Ցուցանիշի անվանումը |
Տողի |
Նախորդ տարում | Հաշվետու տարում | Հաշվետու տարում (առանց վերագնահատման) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
Հիմնական միջոցների միջին տարեկան արժեք` գործունեության հիմնական տեսակի |
51 | 700 | 1200 | 850 |
|ապրանքներ արտադրող այլ ճյուղեր |
52 |
40 |
80 |
50 |
ծառայություններ մատուցող այլ ճյուղեր |
53 |
100 |
280 |
V. Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ եվ ոչ նյութական ակտիվներ
(հազ. դրամ)
Ցուցանիշների անվանումը | Տողի համարը |
Հիմնական միջոցների առկայությունը | |
հաշվետու տարվա սկզբին |
հաշվետու տարվա վերջին | ||
1 |
2 |
3 |
4 |
Տեղակայման ենթակա սարքավորումներ | 54 | ||
Կառուցման ընթացքում գտնվող հիմնական միջոցներ | 55 | ||
Հետագա կապիտալացվող ծախսումներ | 56 | ||
Ոչ նյութական ակտիվները ընդամենը | 57 | ||
այդ թվում` |
58 | ||
արտոնագրեր (լիցենզիաներ) | 59 | ||
հողի և բնական ռեսուրսների օգտագործման իրավունք | 60 | ||
կազմակերպչական ծախսեր | 61 | ||
այլ ոչ նյութական ակտիվներ | 62 | ||
Ոչ նյութական ակտիվների մաշվածք | 63 |
ՏԵՂԵԿԱՆՔ.
Այլ կազմակերպություններին օտարված (վաճառված) հիմնական միջոցների արժեքը |
64 ____20____ հազ. դրամ |
Այդ միջոցների` | |
- մնացորդային հաշվեկշռային արժեքը |
65 ____15____ հազ. դրամ |
-կուտակված մաշվածությունը |
66 ____5_____հազ. դրամ |
Արտադրանքի, աշխատանքի և ծառայությունների իրացումից ստացված հասույթը հաշվետու տարվա ընթացքում |
67 ____5000__ հազ. դրամ |
Կազմակերպության ցուցակային աշխատողների թվաքանակը տարվա վերջում |
68 ____120___մարդ |
____ ___________ 2000 թ.
___________________________
|
______________ |
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
31 մարտի 2000 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12000028