Գլխավոր տեղեկություն
Номер
N 239
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (15.06.2000-05.03.2005)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2000.06.10/6(48)
Принят
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարություն
Дата принятия
29.11.1999
Подписан
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարար
Дата подписания
29.11.1999
Дата вступления в силу
15.06.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.03.2005

120.0239.29.11.99

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

29.11.1999 թ.

N 239

 

 

«ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ»` ՁԵՎ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի «ժ» ենթակետը և Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության կանոնադրության 12 կետի «թ» ենթակետը`

 

Հրամայում եմ`

 

Հաստատել «Արտադրական հզորության հաշվեկշիռ»` ձև ՀՀ պետական վիճակագրական հաշվետվությունը և նրա լրացման հրահանգը:

 

Նախարար

Ս. Մնացականյան

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի
և վերլուծության նախարարի
29.11.1999 թ. թիվ 239 հրամանով

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ» (ՁԵՎ ՀՀ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

Սույն հրահանգը մշակված է ՀՀ Ազգային Ժողովի կողմից 29.05.96 թ. ընդունված «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի «Ժ» կետի համաձայն:

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 Հրահանգը սահմանում է կազմակերպությունների «Արտադրական հզորության հաշվեկշիռ» (Ձև ՀՀ) վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:

 Հաշվետվությունները ներկայացնում են ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության կողմից ընտրանքային կարգով ընտրված իրավաբանական անձինք (այսուհետև` կազմակերպություններ1), որոնք նախապես գրավոր տեղեկացվում են վիճակագրական մարմինների կողմից:

_____

1 Սույնը տարածվում է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (ընդունվել է 17 հուլիսի 1998 թ.) ուժի մեջ մտնելուց առաջ ստեղծված այն կազմակերպական-իրավական տեսակի կազմակերպությունների վրա, որոնք նախատեսված չեն օրենսգրքի 5-րդ գլխով.

 

 Փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդունման 2 ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ2: Փաստացի գործունեության հիմնական տեսակի ծածկագիրը լրացվում է ձեռնարկությունների պետական ռեգիստրի կողմից տրված վկայականից կամ (եթե վկայականում տվյալ գործունեության տեսակը նշված չէ) տնտեսական գործունեության ընդհանուր դասակարգիչի հիման վրա` անհրաժեշտության դեպքում ստանալով դրա համար խորհրդատվություն վիճակագրական մարմիններից:

 Հաշվետվությունը լրացվում է սկզբնական հաշվառման հավաստի տվյալների հիման վրա:

 Հաշվետվությունը կազմակերպությունը ներկայացնում է ձևում նշված հասցեներով և սահմանված ժամկետում:

 Ձևի ձախ անկյունում նշված կոդերը կազմակերպությունը չի լրացնում:

 Հաշվետվությունները ստորագրում է կազմակերպության ղեկավարը, ինչպես նաև նշվում է կատարողի (գլխավոր հաշվապահ կամ դրա համար լիազորված այլ աշխատակից) ազգանունն ու հեռախոսի համարը:

 Վիճակագրական տեղեկատվությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են ՀՀ գործող օրենսդրությամբ:

___

2 Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող չափանիշներով:

 

I. Արտադրական հզորությունների տարեկան հաշվեկշիռ

 

1. Արտադրական հզորության հաշվեկշիռը դա ցուցանիշների համակարգ է, որը բնութագրում է հզորության մեծությունը, նրա փոփոխման վրա ազդող գործոնները և հաշվետու ժամանակաշրջանում դրա օգտագործման մակարդակը:

2. Արտադրական հզորությունների հաշվեկշիռները կազմում են կազմակերպությունները հաշվետու տարվա վերջին առկա արտադրական հզորության որոշման, ներարտադրական ռեզերվների բացահայտման և արտադրանքի ծավալների ավելացման, արտադրության նեղ տեղերի վերացման (որոնք արգելակում են արտադրանքի առանձին տեսակների արտադրությանը), մեքենաների, սարքավորումների, տրանսպորտային միջոցների օգտագործման բարելավման, դրանց պարապուրդների կրճատման նպատակով:

Արտադրական հզորությունների հաշվեկշիռների կազմումն և վերլուծությունը թույլ է տալիս գնահատել ձեռք բերված համակցումները տարբեր փոխկապակցված ճյուղերի զարգացման գործում և նպաստում են դրանց համաչափությունը ապահովող միջոցառումների մշակմանը, արտադրության ավելի ռացիոնալ մասնագիտացմանը, կոոպերացմանը և այլն:

3. Արտադրական հզորությունների հաշվեկշիռները կազմակերպությունների կողմից կազմվում են թողարկվող արտադրանքի ամբողջ անվանացանկի համար, անկախ նրանից թե այդ արտադրանքը կազմակերպության համար հիմնական, պրոֆիլային թե ոչ պրոֆիլային բնույթ է կրում:

Մեքենաշինական և մետաղամշակման կազմակերպությունների արտադրական հզորությունների հաշվեկշիռներում, յուրաքանչյուր արտադրատեսակի թողարկման տվյալների հետ մեկտեղ (բնեղեն արտահայտությամբ) բերվում են տվյալներ թողարկված արտադրանքի ընդհանուր ծավալի վերաբերյալ, համադրելի գներով:

Այն դեպքերում, երբ կազմակերպությունները արտադրանք են թողարկում վարձակալած սարքավորումներով և տարածքներում, արտադրական հզորությունների հաշվեկշիռները կազմվում են անկախ նրանից թե ինչպիսի սարքավորումներով և տարածքներում է թողարկվել արտադրանքը` ձեռնարկության հաշվեկշռում գտնվող, ժամանակավոր կամ վարձակալած:

4. Արտադրական հզորությունների հաշվեկշիռները կազմվում են համաձայն ՀՀ վիճնախարարության կողմից հաստատված ՀՀ ձևի:

5. Հաշվեկշռում հաշվի է առնվում հաշվետու տարում արտադրական հզորության ավելացումը, որը տեղի է ունեցել`

- նոր կազմակերպությունների գործարկման և գործող կազմակերպությունների ընդլայնման հաշվին,

- գործող կազմակերպությունների վերակառուցման հետևանքով արտադրական հզորությունների հավելաճի հաշվին,

- գործող կազմակերպությունների տեխնիկական վերազինման և կազմակերպատեխնիկական միջոցառումների հետևանքով արտադրական հզորությունների հավելաճի հաշվին,

- արտադրանքի անվանացանկի և տեսականու փոփոխման հաշվին (արտադրանքի աշխատատարության նվազում),

- այլ կազմակերպություններից ստացված օբյեկտների, մեքենաների և սարքավորումների հաշվին:

Տեխնիկական վերազինման և կազմակերպատեխնիկական միջոցառումների հետևանքով արտադրական հզորությունների հավելաճը հաշվարկելիս հաշվի են առնվում աշխատանքի հետևյալ տեսակները`

- աշխատանքի միջոցների կատարելագործում (հնացած և ֆիզիկական մաշված սարքավորումների արդիականացում և փոխարինում նորով, առավել արտադրողականով, գործող արտադրական տարածքներում նոր լրացուցիչ սարքավորումների տեղադրում),

- աշխատանքի առարկաների կատարելագործում (հումքի, նյութերի և վառելիքի բաղադրության կամ որակի բարելավում, առավել առաջավոր հումքի և նյութերի տեսակների օգտագործում),

- տեխնոլոգիական գործընթացների կատարելագործում (գործող տեխնոլոգիական գործընթացների պարամետրերի բարելավում, այդ թվում ավելի բարձր արագությունների, լարվածությունների, ճնշումների, ջերմության օգտագործման հաշվին),

- արտադրական գործընթացների ավտոմատացում և մեքենայացում,

- արտադրության կազմակերպման և կառավարման կատարելագործում (կոոպերացում ընդլայնում և արտադրության մասնագիտացման մակարդակի բարձրացում, տեխնոլոգիական սարքավորումների աշխատանքի հերթափոխության մեծացում, արտադրության և ընդհանուր գործարանային տնտեսության կազմակերպման և կառուցվածքի բարելավում):

6. Արտադրական հզորությունների հաշվեկշռում հաշվի է առնվում հաշվետու տարում նրա նվազումը, ի հաշիվ`

- մաշվածության հետևանքով սարքավորումների դուրս գրման, օգտակար հանածոների և անտառահումքային ռեսուրսների պաշարների սպառման, լեռնաերկրաբանական պայմանների վատթարացման, անցմանը այլ հումքերի օգտագործման սահմանված կարգով օբյեկտների, մեքենաների, սարքավորումների հանձնմանը այլ կազմակերպություններին, տարերային աղետների և այլ պատճառների,

- արտադրանքի անվանացանկի և տեսականու փոփոխման (արտադրատեսակի աշխատատարության մեծացում):

7. Հաշվետվական ձևում «հզորության մեծացումը տեխնիկական վերազինման և կազմակերպա-տեխնիկական միջոցառումների անցկացման հաշվին» սյունակում արտացոլվում է հզորության հավելաճը, որը հավասար է նոր և հին սարքավորումների արտադրողականության տարբերությանը:

8. Կազմակերպության արտադրական հզորության տակ հասկացվում է տվյալ կազմակերպությանը ամրագրված աշխատանքի միջոցներով (արտադրական տարածքներ, ագրեգատներ, սարքավորումներ) արտադրանքի թողարկման, հումքի արդյունահանման և վերամշակման առավելագույն հնարավորությունը 1 տարում (օրում, հերթափոխում) համապատասխան սահմանված աշխատանքային ռեժիմին:

 

II. Լրացման կարգը

 

9. Ա սյունակում ցույց է տրվում հաշվետու տարում թողարկված արտադրատեսակների անվանումը:

10. Բ սյունակում ցույց է տրվում չափի միավորը:

11. Գ սյունակում ցույց է տրվում տողի համարը 01-04, որոնց բովանդակությունը և լրացման կարգը բերված է հաշվետվության ծանոթությունում:

12. 1-ին սյունակի 01 տողում ցույց է տրվում հզորությունը հաշվետու տարվա սկզբի դրությամբ, ըստ նախորդ տարվա հաշվեկշռի:

Մինչև հաշվետու տարին գործարկված կազմակերպությունները, որոնց հզորությունները գտնվում են յուրացման փուլում, 1-ին սյունակում լրացնում են իրենց նախագծային հզորությունը:

Այն դեպքում, երբ փաստացի թողարկված արտադրանքի անվանացանկը և տեսականին էապես տարբերվում է նախագծայինից, հզորության որոշումը կատարվում է ըստ փոփոխված անվանացանկի: 1-ին սյունակի 01 տողով բերվում է հզորությունը` ըստ թողարկվող արտադրանքի փաստացի անվանացանկի, իսկ 02 տողով` հզորությունը ըստ նախագծի:

Հաշվետու տարում գործարկված կազմակերպությունները սյունակ 1 չեն լրացնում, իսկ գործարկված նախագծային հզորությունը լրացնում են, համապատասխանաբար, 3-րդ և 4-րդ սյունակներում:

13. 2-9 սյունակներում ցույց է տրվում հաշվետու տարում արտադրական հզորության փոփոխությունը:

2-րդ սյունակում բերվում են տվյալներ հաշվետու տարում հզորության ընդհանուր աճի վերաբերյալ, որոնք որպես կանոն պետք է հավասար լինեն 3-6 սյունակների տվյալների հանրագումարին: Այն դեպքերում, երբ հաշվետու ժամանակաշրջանում այլ կազմակերպություններից փոխանցման և այլ պատճառներով ստացվել են մեքենաներ և սարքավորումներ, 2-րդ սյունակի տվյալները մեծ կլինեն 3-6 սյունակների տվյալների հանրագումարից:

14. 3, 4, 5 սյունակներում ցույց է տրվում արտադրական հզորությունների գործարկումը, ի հաշիվ նոր կազմակերպությունների շինարարության, գործող կազմակերպությունների ընդլայնման և վերակառուցման հաշվին, ինչպես նաև գործող կազմակերպությունների հզորության հավելաճը տեխնիկական վերազինման և կազմակերպա-տեխնիկական միջոցառումների հաշվին, որոնք պետք է համապատասխանեն Ձև N-2-Կշ «Հաշվետվություն օբյեկտների հիմնական ֆոնդերի գործարկման և կապիտալ ներդրումների կատարման մասին» վիճակագրական (տարեկան) հաշվետվական ձևի տվյալներին):

Այն դեպքերում, երբ թողարկվող արտադրանքի անվանացանկը և տեսականին էապես տարբերվում է կազմակերպության շինարարության, ընդլայնման և վերակառուցման նախագծերով նախատեսված արտադրանքի անվանացանկից և տեսականուց, 3-րդ և 4-րդ սյունակներում բերվում են` 01 տողով` արտադրանքի թողարկման հզորությունը ըստ փաստացի անվանացանկի և տեսականու, իսկ 02 տողով` նախագծով նախատեսված արտադրանքի անվանացանկի և տեսականու:

Նշված հզորությունների գործարկման վերաբերյալ տվյալները բերվում են միայն այն կազմակերպությունների համար, որոնց շահագործման ընդունման ակտերը հաստատված են: Այն դեպքում, երբ գործարկվող հզորությունների ընդունման ակտերը ստորագրված են ընդունման հանձնաժողովի կողմից, սակայն չեն հաստատվել սահմանված կարգով, այդ հզորությունների և թողարկվող արտադրանքի տվյալները 01 տողի հանրագումարում չեն ներառվում, այլ բերվում են առանձին 04 տողով «բացի այդ, ըստ չհաստատված ընդունման ակտերի»:

15. 6-րդ և 8-րդ սյունակներում բերվում են տվյալներ, համապատասխանաբար, արտադրական մեծացման և նվազման վերաբերյալ, ի հաշիվ հաշվետու տարում թողարկվող արտադրանքի անվանացանկի և տեսականու փոփոխության:

Արտադրանքի անվանացանկի և տեսականու փոփոխության հետևանքով հզորության մեծացման (նվազման) հաշվարկը կատարվում է այն դեպքերում, երբ արտադրական հզորության հաշվարկում ընդունված արտադրանքի անվանացանկը զգալիորեն տարբերվում է նախորդ հաշվեկշռի փաստացի տվյալներից:

16. 7-րդ սյունակում ցույց են տրվում տվյալներ արտադրական հզորության ընդհանուր նվազման վերաբերյալ, որոնք որպես կանոն պետք է հավասար լինեն 8-րդ և 9-րդ սյունակների հանրագումարին:

Այն դեպքերում, երբ հաշվետու ժամանակաշրջանում տեղի է ունեցել մեքենաների և սարքավորումների դուրս գրում այլ կազմակերպություններին փոխանցելու և այլ պատճառներով, 7-րդ սյունակի տվյալները մեծ կլինեն 8-րդ և 9-րդ սյունակների հանրագումարից:

17. 9-րդ սյունակում ցույց են տրվում տվյալներ արտադրական հզորության դուրս գրման վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել սարքավորումների մաշվածքի, օգտակար հանածոների և անտառահումքային ռեսուրսների պաշարների սպառման, լեռնաերկրաբանական պայմանների վատթարացման, հումքի այլ տեսակների անցման, շենքերի և կառույցների ծայրաստիճան մաշվածքի, տարերային աղետների հետևանքով:

18. 10-րդ սյունակում ցույց է տրվում կազմակերպության արտադրական հզորությունը հաշվետու տարուն հաջորդող տարվա հունվարի 1-ի դրությամբ, ըստ հաշվետու տարում թողարկված արտադրանքի անվանացանկի և տեսականու: 10-րդ սյունակի տվյալները պետք է համապատասխանեն 1-ին և 2-րդ սյունակների հանրագումարից հանած սյունակ 7:

19. 11-րդ սյունակի 01 տողով ցույց է տրվում հաշվետու տարում գործող միջին տարեկան հզորությանը, որը հաշվարկվում է` տարեսկզբի արտադրական հզորության և հզորության միջին տարեկան աճի հանրագումարից հանելով նրա միջին տարեկան նվազումը: Հզորության միջին տարեկան մեծացումը ի հաշիվ նոր կազմակերպությունների գործարկման, գործող կազմակերպությունների ընդլայնման, վերակառուցման, տեխնիկական վերազինման, կազմակերպա-տեխնիկական միջոցառումների ներդրման հաշվարկվում է թվարկված յուրաքանչյուր գործոնի հաշվին հզորության մեծացման և մինչև տարեվերջ ընկած լրիվ ամիսների թվի արտադրյալով ու ստացված արդյունքը բաժանելով 12:

Հզորության միջին տարեկան նվազումը հաշվարկվում է հետևյալ եղանակով` դուրս գրված հզորությունը բազմապատկվում է դուրս գրման պահից մինչև տարեվերջ մնացած լրիվ ամիսների թվով և ստացված արդյունքը բաժանելով 12:

Հաշվետու տարում միջին տարեկան արտադրական հզորության օգտագործման գործակիցը հաշվարկվում է տվյալ տարում փաստացի թողարկված արտադրանքի և միջին տարեկան հզորության հարաբերությամբ:

Յուրացման փուլում գտնվող կազմակերպությունների հզորությունների օգտագործման մակարդակի ճիշտ գնահատման նպատակով սյունակ 11 02 տողով ցույց է տրվում արտադրանքի արտադրության, հումքի արդյունահանման կամ վերամշակման ծավալը, որոշված համաձայն նախագծային հզորությունների յուրացման նորմերի:

Ընդ որում հաշվի է առնվում, որ, եթե ձեռնարկությունը, մասնակիորեն, գտնվում է յուրացման փուլում, այսինքն այնտեղ գործարկվել կամ վերակառուցվել են առանձին օբյեկտներ, որոնք թողարկում են արտադրանք, նախկինում արտադրված այդ կազմակերպությունում, ապա 02 տողով բերվում է գործող օբյեկտների միջին տարեկան հզորության և արտադրության ծավալի տվյալների հանրագումարը, հաշվի առած նոր գործարկված օբյեկտների յուրացման նորմերը:

20. 12-րդ սյունակի 01 տողով բերվում են տվյալներ հաշվետու տարում, ռեժիմային աշխատաժամանակի ընթացքում, արտադրանքի թողարկման, հումքի արդյունահանման և վերամշակման վերաբերյալ:

12-րդ սյունակի մնացած տողերով բերվում են հետևյալ տվյալները`

02 տողով` արտադրանքի թողարկումը արտառեժիմային աշխատաժամանակում (հանգստյան օրերին, շաբաթօրյակներին, կապիտալ նորոգման ժամկետի կրճատման հաշվին, գործարկման աշխատանքների ժամանակահատվածում և այլն).

03 տողով` արտադրանքի թողարկումը չմասնագիտացված հզորություններով, ժամանակավոր հրապարակներում, փորձնական գործարաններում, որոնց հզորությունը չի հաշվարկվում.

04 տողով` արտադրանքի թողարկումը այն հզորություններով, որոնց գործարկման սկիզբը դեռևս չեն հաստատել:

12-րդ սյունակի 01, 02, 03, 04 տողերի տվյալների հանրագումարը պետք է համապատասխանի 1-արտ (տարեկան) հաշվետվական ձևում բերված տվյալներին:

21. 13-րդ սյունակում բերվում են տվյալներ միջին տարեկան հզորության օգտագործման վերաբերյալ (տոկոսներով), որը հաշվարկվում է ռեժիմային աշխատաժամանակում թողարկված արտադրանքի տվյալների և միջին տարեկան հզորության հարաբերությամբ, ընդ որում`

01 տողով բերվում են տվյալներ հաշվետու տարում գործող միջին տարեկան հզորության օգտագործման վերաբերյալ, որը հաշվարկվում է 01 տողի 12-րդ և 11-րդ սյունակների տվյալների հարաբերությամբ.

02 տողով բերվում են տվյալներ միջին տարեկան հզորության օգտագործման վերաբերյալ, հաշվի առած նոր կազմակերպությունների յուրացման նորմատիվները, որը հաշվարկվում է 01 տողի 12-րդ և 02 տողի 11-րդ սյունակների տվյալների հարաբերությամբ:

Միջին տարեկան հզորության օգտագործման մակարդակը չպետք է գերազանցի 100%:

«Տեղեկանք» մասում բերվում է յուրաքանչյուր արտադրատեսակի հզորության հաշվարկի ժամանակ ընդունված աշխատանքի ռեժիմը:

 

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ծածկագրերն ըստ`

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Պետական վիճակագրական աշխատանքների իրականցման համար վիճակագրական տեղեկությունների ներկայացման
ՁԿԴ-ի
(Ձեռնարկությունների կոդերի դասակարգիչ)
ՊԿՄՆՀ-ի
(Պետական կառավարման մարմինների նշանակման համակարգիչ)
ՏԳԸԴ-ի
(Տնտեսական գործունեության
ընդհանուր դասակարգիչ)
                                     

Ում է ներկայացվում (անվանումը) ____________________________________________
Ով է ներկայացնում (անվանումը) ____________________________________________
Հիմնադիրները (մասնակիցները)**   

1. պետություն 2. համայնք 3. իրավաբանական անձ 4. քաղաքացի               1     2     3    4
Օտարերկրյա մասնակցի առկայության դեպքում անհրաժեշտ է կատարել նշում 
Կազմակերպաիրավական ձևը________________________ծածկագիրը*                I_I_I_I
Փաստացի գործունեության հիմնական տեսակը ___________________________________
__________________________________________ ծածկագիրը
         I_I_I_I_I_I
Ձեռնարկությունների պետռեգիստրում գրանցման                          I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը*                                             I_I_I_I_I_I_I_I_I
Մարզը _______________________________                                     I_I_I
Հասցեն ______________________________________________
*) Լրացվում է ձեռնարկությունների պետռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից (կամ ՏԳԸԴ-ի հիման վրա):
**) Մի քանի հիմնադիր (մասնակցի) դեպքում 
նշումները կատարվում են միաժամանակ` համապատասխան վանդակներում:

Ձև ՀՀ

Փոստային-տարեկան

 

Հաստատված է ՀՀ վիճնախարարի 1999թ. նոյեմբերի 29-ի թիվ 239 հրամանով

 

Ներկայացվում է`

 

1. ՀՀ վիճնախարարություն

2. Վիճակագրության տեղական բաժանմունք

 

Ներկայացնում են`

 

ՀՀ վիճնախարարության կողմից ընտրանքային կարգով ընտրված առևտրային կազմակերպությունները

 

Հաշվետվության ներկայացման
ժամկետը`

 

ոչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը:

Հաշվետվությունում ներառված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է դրանք ստացող վիճակագրական մարմնի կողմից: Իրավաբանական անձանց, հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետներում և ամբողջ ծավալով չներկայացնելը, դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով և անստորագիր ներկայացնելն առաջացնում են պատասխանատվություն` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ

1999 Թ.

 

Արտադրանքի տեսակները

Չափի
միավորը

Տողի
համարը1)

Նախորդ
տարում
հաշվեկշռով
հաստատված
հզորությունը
1999 թ.
հունվարի 1-ի
դրությամբ

Հաշվետու տարում արտադրական հզորության

Հաշվետու տարվա
արտադրանքի
անվանացանկի և տեսականու
հզորությունը
2000 թ.
հունվարի 1-ի
դրությամբ
(սյուն 1+2-7)

Հաշվետու տարում
գործող
միջին
տարեկան
հզորությունը

Հաշվետու տարում
արտադ-րանքի
թողար-
կումը կամ
վերամշակվող
հումքի
քանակը

Հաշվետու տարում
միջին
տարեկան
հզորության
օգտագոր-ծումը,
%-ով
սյուն 12x100
սյուն 11

 

Հզորության
մեծացումը,
ընդամենը

այդ թվում

Հզորության
նվազումը
ընդամենը

այդ թվում

նոր գործարկման
և գործող ձեռնարկու-թյունների ընդլայնման հաշվին

գործող
ձեռնարկու-թյունների
վերա-կառուցման
 հաշվին

գործող
ձեռ.
տեխնի-
կական
վերազին-
ման և կազմա-
կերպ.
տեխնի-
կական
միջոցա-ռումների
անցկացման
հաշվին

արտադ-
րանքի
անվանա-
ցանկի
փոփո-
խության
(աշխատ-ատար. նվազ) հաշվին

արտադ-
րանքի
անվանա-
ցանկի
փոփո-
խության
(աշխատա-տարության
մեծացման)
հաշվին

դուրս
գրելու
(մաշվա-ծության,
պաշարների
վերացման)
հաշվին

Ա

Բ

Գ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                             

   

  

   

  

  

  

 

  

   

  

  

  

  

  

  

 

                               

 

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ

1999 Թ.

Արտադրանքի տեսակները

Չափի
միավորը

Տողի
համարը1)

Նախորդ
տարում
հաշվեկշռով
հաստատված
հզորությունը
1999 թ.
հունվարի 1-ի
դրությամբ

Հաշվետու տարում արտադրական հզորության

Հաշվետու տարվա
արտադրանքի
անվանացանկի և տեսականու
հզորությունը
2000 թ.
հունվարի 1-ի
դրությամբ
(սյուն 1+2-7)

Հաշվետու տարում
գործող
միջին
տարեկան
հղորությունը

Հաշվետու տարում
արտադ-րանքի
թողար-
կումը կամ
վերամշակվող
հումքի
քանակը

Հաշվետու տարում
միջին
տարեկան
հզորության
օգտագործումը,
%-ով
սյուն 12x100
սյուն 11

 

Հզորության
մեծացումը,
ընդամենը

այդ թվում

Հզորության
նվազումը
ընդամենը

այդ թվում

նոր գործարկման
և գործող ձեռնարկու-թյունների ընդլայնման հաշվին

գործող
ձեռնարկու-թյունների
կառուցման
 հաշվին

գործող
ձեռ.
տեխնի-
կական
վերազին-
ման և կազմա-
կերպ.
տեխնի-
կական
միջոցա-ռումների
անցկացման
հաշվին

արտադ-
րանքի
անվանա-
ցանկի
փոփո-
խության
(աշխատ-ատար. նվազ) հաշվին

արտադ-
րանքի
անվանա-
ցանկի
փոփո-
խության
(աշխատա-տարության
մեծացման)
հաշվին

դուրս
գրելու
(մաշվա-ծության,
պաշարների
վերացման)
հաշվին

Ա

Բ

Գ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                             

   

  

   

  

  

  

 

  

   

  

  

  

  

  

  

 

                               

 

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ.

1) Գ սյունակում նշվում է 01 մինչև 04 տողերի համարները, որտեղ բերվում են հետևյալ տվյալները արտադրանքի`

- 01 տողով` հզորությունների առկայությունը, շարժը և օգտագործումը ըստ հաշվետու տարվա արտադրության փաստացի անվանացանկի և տեսականու, ռեժիմային ժամանակաշրջանում թողարկված արտադրանքը (1-13 սյունակ):

- 02 տողով` այն դեպքում, երբ փաստացի թողարկվող արտադրանքի անվանացանկը տարբերվում է նախագծայինից, ապա 3 և 4-րդ սյունակներում բերվում են տվյալներ նախագծով նախատեսված արտադրանքի անվանացանկին համաձայն:

11-րդ սյունակում` ըստ շահագործման նոր հանձնված կազմակերպությունների, բերվում են տվյալներ յուրացման նորմատիվային ժամանակաշրջանում թողարկվելիք արտադրանքի վերաբերյալ:

12-րդ սյունակում բերվում են տվյալներ արտառեժիմային աշխատանքի ժամանակ թողարկված արտադրանքի վերաբերյալ:

- 03 տողով` 12-րդ սյունակում, բացի այդ, բերվում են տվյալներ չմասնագիտացված հզորություններով թողարկված փաստացի արտադրանքի վերաբերյալ:

- 04 տողով` 3-րդ, 4-րդ և 12-րդ սյունակներում բերվում են տվյալներ այն հզորությունների և դրանցով թողարկված արտադրանքի մասին, որոնց շահագործման ակտերը դեռևս հաստատված չեն:

Տեղեկանք. բերվում է յուրաքանչյուր արտադրատեսակի հզորության հաշվարկման ժամանակ ընդունած աշխատանքի ռեժիմը (հերթափոխ կամ ժամ օրվա ընթացքում):

 

Արտադրանքի տեսակը
_________________
_________________
_________________
__ ______________2000 թ.
_____________________
կազմողի ազգանունը և հեռախոսի համարը

Աշխատանքի ռեժիմը
_______________
_______________
_______________

ՂԵԿԱՎԱՐ`

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

15 մայիսի 2000 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 12000042

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.12.2004, N 21-Ն 05.03.2005, N 239
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան