«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 մայիսի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 11803169
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
29 ապրիլի 2003 թ. |
N 395-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-ի N 856-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշման 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգի 30-րդ կետով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված իրավասությունների շրջանակներում`
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքներում վարվող գանձապետական հաշիվներից միջոցների ելքագրման նպատակով՝ տեղական գանձապետական բաժանմունքներ ներկայացվող ծախսերը հիմնավորող փաստաթղթերի ցանկը, դրանց ձևերը և լրացման պահանջները հաստատելու մասին» N 856-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.
2-րդ կետի «բ)» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) սույն հրամանի «ա)» ենթակետում չներառված ծախսատեսակների գծով վճարումներ իրականացնելիս` վճարման հանձնարարագրի (իսկ կանխիկ ձևով կատարվող ծախսերի դեպքում` կանխիկ գումարի ստացման հայտի) հետ մեկտեղ ներկայացվում է հավաստագիր պահանջվող վճարումների հիմնավորվածության մասին:»:
2. Հաստատել.
«Պահանջվող վճարումների հիմնավորվածության մասին հավաստագրի» օրինակելի ձևը` համաձայն հավելված N 1-ի և «հավելված N 1-ով սահմանված պահանջվող վճարումների հիմնավորվածության մասին հավաստագրի օրինակելի ձևի լրացման և ներկայացման պահանջները»` համաձայն հավելված N 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքներում վարվող գանձապետական հաշիվներից միջոցների ելքագրման նպատակով` տեղական գանձապետական բաժանմունքներ ներկայացվող ծախսերը հիմնավորող փաստաթղթերի ցանկը, դրանց ձևերը և լրացման պահանջները հաստատելու մասին» N 856-Ն հրամանի 1-ին կետը:
Նախարար՝ |
Վ. Խաչատրյան |
Հավելված N 1 |
Հ Ա Վ Ա Ս Տ Ա Գ Ի Ր N ___
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
___ ___________ 200__ թ.
1. Հիմնարկի անվանումը______________________________________________ 2. Գտնվելու վայրը _________________________________________________ 3. Պետական կառավարման վերադաս մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի 4. Հիմնարկը սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի 5. Հիմնարկի` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 6. Ծախսերի ֆինանսավորման աղբյուրի կոդը (ՀՀ պետական բյուջե` 1, համայնքի բյուջե` 2, 7. Պետական կառավարման վերադաս մարմնի և տեղական ինքնակառավարման մարմնի կոդը ըստ 8. Պայմանագրի՝ կնքման ամսաթիվը ___ __________ 200_ թ., համարը _____________ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Սույնով հավաստվում է, որ սույն հավաստագրի ներկայացման պահին հավաստագրի 1-ին կետում նշված հիմնարկի կողմից բյուջետային ծախսերի դասակարգման՝ ստորև ներկայացված հոդվածներով (քաղաքացիաիրավական պայմանագրերի դեպքում՝ սույն հավաստագրի 8-րդ կետում նշված պայմանագրի շրջանակներում) օրենսդրությամբ սահմանված կարգով ստանձնված, հիմնարկի հաշվապահական փաստաթղթերով հիմնավորված և կատարման ենթակա ֆինանսական պարտավորությունների մեծությունը համապատասխանում է ստորև ներկայացված աղյուսակի 7-րդ սյունակում նշված գումարի(ների) մեծությանը:
|
Հավելված N 2 |
ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
ՀԱՎԵԼՎԱԾ 1-ՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ «ՊԱՀԱՆՋՎՈՂ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻ»
Հավելված N 1-ով սահմանված` «Պահանջվող վճարումների հիմնավորվածության մասին հավաստագրի օրինակելի ձևը» լրացվում և ներկայացվում է հետևյալ կերպ.
1. Եթե հավաստագիրը կազմվում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք է ներկայացվում Հայաստանի Հանրապետության կառավարության 18.01.2002 թ. «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» թիվ 48 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 35-րդ կետի «ա)» ենթակետին համապատասխան՝ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստանձնված պարտավորությունների կատարման նպատակով վճարումներ իրականացնելու համար, ապա յուրաքանչյուր առանձին վերցրած պայմանագրի շրջանակներում վճարումներ իրականացնելու համար ներկայացվում է առանձին հավաստագիր և վերջինիս տիտղոսային մասի 8-րդ կետում լրացվում է համապատասխան քաղաքացիաիրավական պայմանագրի համարը և կնքման ամսաթիվը:
2. Եթե հավաստագիրը կազմվում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք է ներկայացվում Հայաստանի Հանրապետության կառավարության 18.01.2002 թ. «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» թիվ 48 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 35-րդ կետի «բ)» ենթակետին համապատասխան՝ ստանձնված պարտավորությունների կատարման նպատակով վճարումներ իրականացնելու համար, ապա հավաստագրի 8-րդ կետը չի լրացվում: Ընդ որում, միևնույն ծրագրի շրջանակներում մի քանի հոդվածի գծով վճարումներ իրականացնելու դեպքում կարող է ներկայացվել մեկ հավաստագիր:
3. Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչների կողմից ներկայացվող հավաստագրերը ստորագրում են բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի գլխավոր ֆինանսիստը և գլխավոր հաշվապահը` համապատասխանաբար առաջին և երկրորդ կարգի ստորագրության իրավունքով: