«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 փետրվարի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 11803056
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
17 դեկտեմբերի 2002 թ. |
N 854-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՎՃԱՐՄԱՆ ՀԱՅՏԻ ԵՎ ՄԻՋԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՓՈԽԱՆՑԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՅՏԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշման 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգի 37-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով`
Հրամայում եմ`
1. Հաստատել.
ա) վճարման հայտի օրինակելի ձևը` համաձայն հավելված N 1-ի և «հավելված N 1-ով սահմանված վճարման հայտի օրինակելի ձևի լրացման պահանջները»` համաձայն հավելված N 2-ի,
բ) միջգանձապետական փոխանցագրի օրինակելի ձևը` համաձայն հավելված N 3-ի:
2. Սահմանել, որ.
Մինչև յուրաքանչյուր ամսվա 25-ը, բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչները սույն հրամանի 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված օրինակելի ձևին համապատասխան կազմում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում հաջորդ ամսվա ընթացքում տվյալ բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի գծով` բյուջեից վճարումների իրականացման հայտ:
Հունվար ամսվա վճարումների հայտը ներկայացվում է մինչև տվյալ տարվա հունվարի 20-ը:
Նախարար՝ |
Վ. Խաչատրյան |
|
Հավելված N 1 Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի N 854-Ն հրամանի |
ՎՃԱՐՄԱՆ ՀԱՅՏ N ___
200__ թ-ի «____________» ամսվա համար
1. Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող պետական
կառավարման մարմնի անվանումը ___________
2. Փոստային հասցեն ___________________
3. Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման
4. Ծրագրի կոդը 5. Ծրագրի անվանումը
6. Պետական կառավարման վերադաս մարմնի բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի կոդը ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման
7. Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի գանձապետարանում հաշվառման համարը 8. Չափի միավորը` ՀՀ դրամ |
|
Տողը |
Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների |
Դիտարկվող ամսվա ընթացքում պահանջվող ֆինանսավորման չափը | |||||||
անվանումները |
|||||||||
1 |
2 |
3 |
4 | ||||||
ԸՆԴԱՄԵՆԸ |
Ընդամենը գումարը` տառերով
«___» «___________» 200_թ.
ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐ` ԳԼԽԱՎՈՐ ՖԻՆԱՆՍԻՍՏ |
(ստորագրությունը) |
ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ |
Կնիքի տեղը |
|
Հավելված N 2 Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի N 854-Ն հրամանի |
Լ Ր Ա Ց Մ Ա Ն Պ Ա Հ Ա Ն Ջ Ն Ե Ր
ՀԱՎԵԼՎԱԾ 1-ՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ «ՎՃԱՐՄԱՆ ՀԱՅՏԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻ»
Հավելված N 1-ով սահմանված` «Վճարման հայտի օրինակելի ձևը» լրացվում է հետևյալ կերպ.
1. աղյուսակի «2» սյունակում լրացվում են բյուջետային ծախսերի դասակարգման համապատասխան տարրերի անվանումը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 1999 թվականի հուլիսի 30-ի N 292 հրամանով հաստատված N 2 և/կամ N 3 հավելվածների համաձայն,
2. աղյուսակի «3» սյունակում լրացվում է նույն աղյուսակի «2» սյունակում նշվող բյուջետային ծախսերի դասակարգման տարրին համապատասխանող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 1999 թվականի հուլիսի 30-ի N 292 հրամանով հաստատված N 2 հավելվածի 8-րդ կամ N 3 հավելվածի 10-րդ սյունակում նշված հոդվածի համարը,
3. աղյուսակի «4» սյունակում ներկայացվող ցուցանիշները ներկայացվում են տվյալ ծրագրի գծով համապատասխան բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչներին ներառյալ վերջիններիս ենթակա բոլոր բյուջետային հատկացումնրի ստորադաս կարգադրիչներին հատկացման ենթակա միջոցները:
|
Հավելված N 3 Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի N 854-Ն հրամանի |
|