310.0001.19.02.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
19 փետրվարի 1999 թ . |
N 01/11 |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 1998 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի ԹԻՎ 01/7 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված փոփոխությունները` ի կատարումն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46 հոդվածի առաջին մասի
Հրամայում եմ `
Հաստատել «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հրահանգը:
ՀՀ հարկային տեսչության պետ |
Ս. Այվազյան |
Հաստատված է ՀՀ հարկային տեսչության պետ_________ 18.02.1997 թ. թիվ 01/11 հրամանով |
Համաձայնեցված է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն __________ __ ____ 1997 թ. |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46 հոդվածի համաձայն և հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված փոփոխությունները` «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1. Հրահանգի 3.1 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«3.1. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա`
ա) պետական փակ բաժնետիրական ընկերությունների գույքի անհատույց փոխանցումն այլ պետական փակ բաժնետիրական ընկերություններին կամ բյուջետային հիմնարկներին (այդ թվում` տեղական ինքնակառավարման մարմիններին).
բ) հարկ վճարողների կողմից անհատույց կամ մասնակի հատուցմամբ ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը:»:
2. Հրահանգի 5.1 կետում կատարել հետևյալ փոփոխությունները`
2.1. «17)» ենթակետում «-բանկի տրամադրության տակ մնացած գրավի իրացումից ստացված հասույթը» բառերով սկսվող ենթակետը փոխարինել «-օրենքով սահմանված կարգով բանկի սեփականություն դարձած գրավի առարկայի իրացումը` եթե վերջինս կատարվել է գրավի առարկան բանկի սեփականություն դառնալու պահից մեկ տարվա ընթացքում,» բովանդակությամբ ենթակետով:
2.2. «21)» ենթակետում «ծառայությունների մատուցումը» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերով:
3. Հրահանգի 6.1 կետի «1)» ենթակետից հանել «քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող» և «մաքսային մարմինների կողմից» բառերը:
4. Հրահանգի 6.1 կետից հանել «10)» ենթակետը:
5. Հրահանգի 10.1 կետում «եռամսյակային» բառը փոխարինել «հաշվետու ժամանակաշրջանի» բառերով:
6. Հրահանգի «12.2» կետում «եռամսյակի» բառը փոխարինել «հաշվետու ժամանակաշրջանի» բառերով և առաջին նախադասությունից հետո ավելացնել նոր մաս` հետևյալ բովանդակությամբ` «Վերահաշվարկի արդյունքներով հարկային մարմին է ներկայացվում «Ավելացված արժեքի հարկի ճշգրտված հաշվարկ» սույն հրահանգով սահմանված և հավելված 2-ում բերված ձևով:»:
Հրահանգի 12 կետում ավելացնել նոր` 12.4 ենթակետ` հետևյալ բովանդակությամբ.
«Այն անձինք, որոնք հաշվետու ժամանակաշրջանի համար միաժամանակ ունեն սույն հրահանգի 8 և 9 կետերով սահմանված կարգով որոշվող հարկային պարտավորություններ` յուրաքանչյուր կետի գծով վարում են հարկային պարտավորությունների և հաշվանցման ենթակա հարկի գումարների առանձնացված հաշվառում: Առանձնացված հաշվառման վարման անհնարինության դեպքում նշված անձինք պարտավոր են յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանում մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարներից սույն հրահանգի 8 կետով սահմանված կարգով հաշվանցել այն մասը, որը համապատասխանում է ընդհանուր հասույթում այն գործարքներից ստացված հասույթի տեսակարար կշռին, որոնց գծով հարկային պարտավորության պահը որոշվում է սույն հրահանգի 8 կետի համաձայն: Նշված անձինք կատարում են սույն հրահանգի 12.2 կետով սահմանված վերահաշվարկներ և ներկայացնում են «Ավելացված արժեքի հարկի ճշգրտված հաշվարկներ:»:
7. Հրահանգի 17 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Սույն հրահանգի 8 և 9 կետերի համաձայն հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարումները պետական բյուջե կատարվում են յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար:
Սույն հրահանգի իմաստով հաշվետու ժամանակաշրջան է համարվում եռամսյակը` բացառությամբ սույն կետի երրորդ մասով սահմանված դեպքի:
Ամսական ԱԱՀ վճարող ճանաչվելու մասին ԱԱՀ վճարողների կողմից հարկային տեսչության համապատասխան մարմին սույն հրահանգի հավելված 3-ում բերված ձևով հայտարարություն ներկայացնելու դեպքում` հաշվետու եռամսյակին հաջորդող մեկ տարվա ընթացքում ԱԱՀ վճարողի համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր ամիսը:
Հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարումները պետական բյուջե կատարվում են մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ:
Հաշվետու տարվա համար ԱԱՀ-ի վճարումները կատարվում են մինչև հաշվետու տարվան հաջորդող փետրվարի 25-ը ներառյալ:»:
8. Հրահանգում ավելացնել նոր 18 և 19 կետեր` հետևյալ բովանդակությամբ`
«18. Հաղորդակցության միջոցների օգտագործմամբ մատուցվող ծառայությունների արտահանման փաստը հիմնավորող փաստաթղթերը
Հաղորդակցության միջոցների` ֆաքսի, էլեկտրոնային փոստի, համակարգչային «Ինտերնետ» համակարգի և կապի նման այլ միջոցների կիրառմամբ տվյալների մշակման, ծրագրային ապահովման իրականացման և տեղեկատվության հաղորդման ծառայությունների, ինչպես նաև խորհրդատվական, փորձագիտական, թարգմանչական և համանման այլ ծառայությունների արտահանման փաստի հիմնավորման համար հիմք են ընդունվում հետևյալ փաստաթղթերը`
1. Ծառայություն մատուցող անձի և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձի միջև պայմանագիրը կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձի պատվերը: Պայմանագրի կամ պատվերի մեջ պետք է նշված լինի ծառայության (պատվերի) համառոտ բովանդակությունը` այնպիսի շարադրանքով, որը հնարավորություն կտա պարզելու ծառայության բնույթը:
2. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող օտարերկրյա անձի գրավոր հավաստումը (ակտ կամ այլ փաստաթուղթ) ծառայության ստացման վերաբերյալ: Հավաստման մեջ պարտադիր պետք է նշված լինեն հետևյալ տվյալները.
ծառայություն մատուցող անձի լրիվ անվանումը,
ծառայություն ստացող անձի լրիվ անվանումը (անուն, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը և տրման ամսաթիվը), իրավաբանական հասցեն (բնակության վայրը),
հղում` կնքված պայմանագրին կամ պատվերին,
ծառայության բովանդակությունը` կնքված պայմանագրին կամ պատվերին համապատասխան,
ծառայության (կամ պայմանագրով նախատեսված լինելու դեպքում` դրա փուլի (մասի) ստացման օրը, ամիսը, տարեթիվը,
ծառայությանը վերաբերվող տեղեկատվության հաղորդման եղանակը (ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն):
Չնայած սույն կետի 2-րդ սահմանված պահանջներին, մինչև սույն հրահանգն ուժի մեջ մտնելը հաղորդակցության միջոցների օգտագործմամբ մատուցված ծառայությունների արտահանման փաստի հիմնավորման համար բավարար հիմք են հանդիսանում հետևյալ փաստաթղթերը`
ա) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված պայմանագիրը,
բ) ծառայություններ արտահանող անձի կողմից հաստատված միակողմանի ակտը, որում պետք է նշվեն հետևյալ տեղեկությունները`
- Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող օտարերկրյա ծառայություն ստացած անձի լրիվ անվանումը (անունը, ազգանունը) և հասցեն,
- հղում` կնքված պայմանագրին (պատվերին),
- ծառայության (պայմանագրով նախատեսված լինելու դեպքում` դրա փուլի կամ մասի) մատուցման օրը, ամիսը և տարեթիվը,
- ծառայության հաղորդման եղանակը,
գ) մատուցված ծառայության դիմաց վճարումը հաստատող փաստաթուղթը:
19. Ավելացված արժեքի հարկի հաշվարկը
19.1. ՀՀ հարկային տեսչության մարմիններին հարկ վճարող համարվող անձանց կողմից ավելացված արժեքի հարկի հաշվարկները ներկայացվում են սույն հրահանգի հավելված 1-ում բերված «Ավելացված արժեքի հարկի հաշվարկ»-ի ձևով:
19.2. Այն անձինք, որոնք սույն հրահանգի 12.2 և 12.4 կետերի համաձայն կատարում են բյուջե վճարման ենթակա հարկի գումարների վերահաշվարկներ, ԱԱՀ-ի գծով ճշգրտված հաշվարկներ ներկայացնում են սույն հրահանգի հավելված 2-ում բերված ձևով: Նշված անձինք «Ավելացված արժեքի հարկի ճշգրտված հաշվարկ»-ներ հարկային մարմիններին ներկայացնում են հաշվետու ժամանակաշրջանի «Ավելացված արժեքի հարկի հաշվարկի» հետ միասին վերջինիս ներկայացման համար սահմանված ժամկետներում:
19.3. Այն անձինք, ովքեր նախկինում ներկայացրել են ավելացված արժեքի հարկի սխալ հաշվարկներ, կարող են ներկայացնել «Ավելացված արժեքի հարկի ճշգրտված հաշվարկ»-ներ:
19.4. «Ավելացված արժեքի հարկի հաշվարկ»-ները և «Ավելացված արժեքի հարկի ճշգրտված հաշվարկ»-ները լրացվում են հաշվարկների հակառակ էջում բերված հաշվարկների լրացման կարգի վերաբերյալ ցուցումներին համապատասխան:
Հավելված N 1
ԱԱՀ-ի հաշվարկ | Փաստաթղթի հերթական համարը (Լրացվում է հարկային մարմնի կողմից) | |
1. Հարկ վճարողի հաշվառման համարը |
2. Հաշվետու ժամանակաշրջան Տարի □□□□ Ամիս □□ Եռամսյակ □ | |
3. Ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատեր) անուն, ազգանուն | 4. Իրավաբանական անձի անվանումը | |
5. Քաղաք Հասցե (□նոր հասցեի դեպքում, նշել վանդակը) |
6. Աշխատանքային հեռախոսի համարը Տան հեռախոսի համարը |
|
р
(հազար դրամ) |
ԱԱՀ կրեդիտ
|
Ա. Շրջանառութ. |
Բ. ԱԱՀ |
8. ԱԱՀ-ից ազատված (հարկման օբյեկտ չհամարվող) ապրանքներ և ծառայություններ |
||
9. ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով հարկվող ապրանքներ և ծառայություններ |
||
10. Հաստատագրված վճարով հարկվող գործունեություն |
||
11. ԱԱՀ-ի 20 % դրույքաչափով հարկվող ապրանքներ և ծառայություններ (շրջանառությունը բազմապատկել 20 %-ով և արդյունքը գրել ԱԱՀ-ի սյունակում |
||
12. ԱԱՀ-ի 16.67 % հաշվարկային դրույքաչափով հաշվարկվող (շըրջանառությունը բազմապատկել 16.67 %-ով և արդյունքը գրել ԱԱՀ-ի սյունակում) |
||
13. ԱԱՀ-ով հարկվող այլ գործարքներ (գործառնություններ) (շրջանառությունը բազմապատկել համապատասխան դրույքաչափով և արդյունքը գրել ԱԱՀ-ի սյունակում) |
||
14. Ընդամենը (8-ից 13-րդ տողերի հանրագումար) |
ԱԱՀ դեբետ |
Ա. Արժեք |
Բ. ԱԱՀ |
15. ՀՀ տարածք ներմուծված ապրանքներ |
||
16. ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքներ և ծառայություններ |
||
17. Ընդամենը (15 և 16 տողերի հանրագումար) |
18. Հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարի վերահաշվարկ
|
Ա. Ավելացում | Բ. Պակասեցում |
ԱԱՀ հաշվարկ |
ԱԱՀ-ի պարտավորություն | |
Ա. Ենթակա է |
Բ. Ենթակա է հաշվանցման (դեբետ) | |
19.Հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված ԱԱՀ |
ԱԱՀ-ի ճշգրտումներ
|
Ա. Ենթակա է բյուջե վճարման |
Բ. Ենթակա է հաշվանցման |
20. Նախորդ հաշվետու ժամանաշրջանների հաշվարկների ճշգրտումներ (կցել ճշգրտված հաշվարկ) |
Հարկ վճարողի / տնօրենի ստորագրություն | Ամսաթիվ | Կնիք |
Հաշվապահի ստորագրություն |
Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
Ավելացված արժեքի հարկի հաշվարկի լրացման կարգի վերաբերյալ
(լրացվում է հազար դրամով` ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ)
ԱԱՀ-ի հաշվարկի վերևի աջ վանդակը լրացվում է ՀՀ հարկային մարմնի կողմից
(1). Նշվում է ՀՀ հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) կազմված ութանիշ թվից:
(2). Նշվում է այն հաշվետու ժամանակաշրջանը, որի համար կազմվում է ԱԱՀ-ի հաշվարկը: Եթե տվյալ հարկ վճարողի համար հաշվետու ժամանակաշրջան համարվում է ամիսը, ապա լրացվում են միայն տարվա և ամսվա վանդակները:
(3). Նշվում է ԱԱՀ վճարող ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անունy, ազգանունը:
(4). Լրացվում է իրավաբանական անձի անվանումը:
(5). Լրացվում է ԱԱՀ վճարող իրավաբանական կամ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեն (բնակության վայրը):
(6). Նշվում է իրավաբանական անձի աշխատանքային կամ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) տան հեռախոսի համարը:
(7). Եթե հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ԱԱՀ վճարող համարվող անձի կողմից ոչ մի գործարք (գործառնություն) չի կատարվել, լրացվում է հաշվարկի (1)-ից մինչև (6)-րդ տողը ներառյալ, (7)-րդ վանդակում նշվում է «X» և ներկայացվում:
(8). Լրացվում է «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածի համաձայն մինչև ԱԱՀ վճարող համարվելու պահը իրացման շրջանառության, 7 հոդվածով սահմանված հարկման օբյեկտ չհամարվող գործարքների, հարկից ազատված (օրենքի 15 հոդվածի համաձայն) գործարքների իրացման շրջանառության և շրջանառելի (բազմակի օգտագործման) տարայի (8 հոդվածի 1 կետի համաձայն) ընդհանուր արժեքը` առանց ԱԱՀ-ի:
(9). Լրացվում է «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածով սահմանված գործարքների (գործառնությունների), իրացման շրջանառությունը:
(10). Լրացվում է հաստատագրված վճարներով հարկվող գործունեությունից ստացված հասույթի գումարը, եթե ԱԱՀ վճարողը բացի հաստատագրված վճարներով հարկվող գործունեությունից իրականացնում է այլ գործունեություն:
(11). (11Ա) վանդակում լրացվում է «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 6 հոդվածի 1-3 կետերով սահմանված գործարքների (գործառնությունների) շրջանառությունը (արժեքը)` առանց ԱԱՀ-ի, (11Բ)-ում` այդ շրջանառության նկատմամբ 20 % դրույքաչափով հաշվարկված ԱԱՀ-ի գումարը:
(12). (12Ա) վանդակում լրացվում է «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 6 հոդվածի 1-3 կետերով սահմանված գործարքների (գործառնությունների) լրիվ արժեքով հատուցվող (ներառյալ ԱԱՀ-ը) շրջանառությունը, (12Բ)-ում` այդ շրջանառությունից 16.67 % հաշվարկային դրույքաչափով հաշվարկված ԱԱՀ-ի գումարը:
(13). Լրացվում է (8), (9), (10) և (12) տողերում չընդգրկված գործարքներից (գործառնություններից) կամ այլ կերպ առաջացած ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորության գումարը (այդ թվում` «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածի 4 կետով, 26 հոդվածով):
(14). (Ա) վանդակում լրացվում է (8Ա)-ից (12Ա) վանդակներում նշված թվերի հանրագումարը, (Բ) վանդակում `(11Բ)-ից (13Բ) վանդակներում նշված թվերի հանրագումարը:
(15). Համապատասխանաբար (Ա) վանդակում լրացվում է ապրանքների ներմուծման ծավալը` մաքսային արժեքով, (Բ) վանդակում` ՀՀ մաքսային մարմինների կողմից ներմուծման ժամանակ 20 % դրույքաչափով գանձված ԱԱՀ-ի գումարը:
(16). Համապատասխանաբար (Ա) վանդակում լրացվում է ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների արժեքը («ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 24 հոդվածի կիրառման դեպքում` որոնց համար վճարվել է), (Բ) վանդակում` ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների համար մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված հարկի ընդհանուր գումարը («ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 24 հոդվածի կիրառման դեպքում` որոնց համար վճարվել է):
(17). (Ա) վանդակում լրացվում է (15Ա) և (16Ա) վանդակներում նշված թվերի հանրագումարը, (Բ) վանդակում` (15Բ) և (16Բ) վանդակներում նշված թվերի հանրագումարը:
(18). Լրացվում է, եթե ԱԱՀ-ի հաշվարկը ներկայացվում է եռամսյակի համար և եթե միաժամանակ ԱԱՀ վճարող անձը իրականացնում է հարկվող և ԱԱՀ-ից ազատված (ինչպես նաև հարկման օբյեկտ չհանդիսացող) գործունեություն և դրանց գծով անհնար է վարել առանձնացված հաշվառում: (18 Ա) վանդակը լրացվում է, եթե «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 27 հոդվածի համաձայն վերահաշվարկի արդյունքով հաշվանցման (պակասեցման) ենթակա հարկի գումարի և նախորդ ժամանակաշրջանների ԱԱՀ-ի ներկայացված հաշվարկներով հաշվանցման (պակասեցման) ենթակա հարկի ընդհանուր գումարի միջև առաջանում է դրական տարբերություն, հակառակ դեպքում` լրացվում է «0»: (18Բ) վանդակը լրացվում է, եթե նախորդ ժամանակաշրջանների ԱԱՀ-ի ներկայացված հաշվարկներով հաշվանցման (պակասեցման) ենթակա հարկի ընդհանուր գումարի և «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 27 հոդվածի համաձայն վերահաշվարկի արդյունքով հաշվանցման (պակասեցման) ենթակա հարկի գումարի միջև առաջանում է դրական տարբերություն, հակառակ դեպքում` լրացվում է «0»:
(19). Լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի համար բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարը: Ընդ որում, եթե (14Բ+18Բ-17Բ-18Ա) մեծ է 0-ից` լրացվում է (19Ա) վանդակը, եթե փոքր է 0-ից` լրացվում է (19Բ) վանդակը:
(20). (Ա) վանդակում լրացվում է նախորդ ժամանակաշրջանների համար ԱԱՀ-ի հաշվարկների ճշգրտման արդյունքում բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարը, (Բ) վանդակում` հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարը: (20) տողի լրացման դեպքում ԱԱՀ-ի հաշվարկին կցվում է ԱԱՀ-ի ճշգրտված հաշվարկ: Եթե տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ներկայացվել է մեկից ավել ճշգրտված հաշվարկներ, ապա (20) տողի համապատասխան վանդակում լրացվում է ճշգրտումների վերջնական արդյունքը:
Հավելված N 2
ԱԱՀ-ի ճշգրտված հաշվարկ
|
Փաստաթղթի հերթական համարը (Լրացվում է հարկային մարմնի կողմից) | |
1. Հարկ վճարողի հաշվառման համարը □□□□□□□□ |
2. Հաշվետու ժամանակաշրջան Տարի □□□□ Ամիս □□ Եռամսյակ □ | |
3. Ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատեր) անուն, ազգանուն | 4. Իրավաբանական անձի անվանումը | |
5. Քաղաք Հասցե (□նոր հասցեի դեպքում, նշել վանդակը) |
6. Աշխատանքային հեռախոսի համարը Տան հեռախոսի համարը |
|
(հազար դրամ) |
ԱԱՀ կրեդիտ
|
Ա. Շրջանառութ. |
Բ. ԱԱՀ |
8. ԱԱՀ-ից ազատված (հարկման օբյեկտ չհամարվող) ապրանքներ և ծառայություններ |
||
9. ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով հարկվող ապրանքներ և ծառայություններ |
||
10. Հաստատագրված վճարով հարկվող գործունեություն |
||
11. ԱԱՀ-ի 20 % դրույքաչափով հարկվող ապրանքներ և ծառայություններ (շրջանառությունը բազմապատկել 20 %-ով և արդյունքը գրել ԱԱՀ-ի սյունակում) |
||
12. ԱԱՀ-ի 16.67 % հաշվարկային դրույքաչափով հաշվարկվող (շրջանառությունը բազմապատկել 16.67 %-ով և արդյունքը գրել ԱԱՀ-ի սյունակում) |
||
13. ԱԱՀ-ով հարկվող այլ գործարքներ (գործառնություններ) (շրջանառությունը բազմապատկել համապատասխան դրույքաչափով և արդյունքը գրել ԱԱՀ-ի սյունակում) |
||
14. Ընդամենը (8-ից 13-րդ տողերի հանրագումար) |
ԱԱՀ դեբետ |
Ա. Արժեք |
Բ. ԱԱՀ |
15. ՀՀ տարածք ներմուծված ապրանքներ |
||
16. ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքներ և ծառայություններ |
||
17. Ընդամենը (15 և 16 տողերի հանրագումար) |
18. Հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարի վերահաշվարկ
|
Ա. Ավելացում | Բ. Պակասեցում |
ԱԱՀ հաշվարկ |
ԱԱՀ-ի պարտավորություն | |
Ա. Ենթակա է |
Բ. Ենթակա է հաշվանցման (դեբետ) | |
19. Ճշգրտման ժամանակաշրջանի համար հաշվարկված ԱԱՀ |
|
Ա. Ենթակա է հաշվանցման(դեբետ) |
Բ. Ենթակա է բյուջե վճարման(կրեդիտ) |
20. Ճշգրտված ժամանակաշրջանի համար նախկինում ներկայացվել է ԱԱՀ-ի հաշվարկ |
Սխալի արդյունքը
|
Ա. Ենթակա է բյուջե վճարման(կրեդիտ) |
Բ. Ենթակա է հաշվանցման(դեբետ) |
21. (19Ա+20Ա-19Բ-20Բ)-ը եթե մեծ է 0-ից` լրացնել «Ա» վանդակը, եթե փոքր է 0-ից լրացնել «Բ» վանդակը |
Հարկ վճարողի / տնօրենի ստորագրություն | Ամսաթիվ | Կնիք |
Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
Ավելացված արժեքի հարկի ճշգրտված հաշվարկի լրացման կարգի վերաբերյալ
(լրացվում է հազար դրամով` ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ)
ԱԱՀ-ի հաշվարկի վերևի աջ վանդակը լրացվում է ՀՀ հարկային մարմնի կողմից
(1). Նշվում է ՀՀ հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) կազմված ութանիշ թվից:
(2). Նշվում է այն ժամանակաշրջանը, որի համար ներկայացվում է ԱԱՀ-ի ճշգրտված հաշվարկը:
(3). Նշվում է ԱԱՀ վճարող ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անուն, ազգանունը:
(4). Լրացվում է իրավաբանական անձի անվանումը:
(5). Լրացվում է ԱԱՀ վճարող իրավաբանական կամ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեն (բնակության վայրը):
(6). Նշվում է իրավաբանական անձի աշխատանքային կամ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) տան հեռախոսի համարը:
(7). Եթե տվյալ ժամանակաշրջանի համար նախկինում ճշգրտված հաշվարկներ չեն ներկայացվել, աջ մասի վանդակում նշվում է «X»:
(8). Լրացվում է ճշգրտման ժամանակաշրջանում «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածի համաձայն մինչև ԱԱՀ վճարող համարվելու պահը իրացման շրջանառության, 7 հոդվածով սահմանված հարկման օբյեկտ չհամարվող գործարքների, հարկից ազատված (օրենքի 15 հոդվածի համաձայն) գործարքների իրացման շրջանառության և շրջանառելի (բազմակի օգտագործման) տարայի (8 հոդվածի 1 կետի համաձայն) ընդհանուր արժեքը` առանց ԱԱՀ-ի:
(9). Լրացվում է ճշգրտման ժամանակաշրջանում «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածով սահմանված գործարքների (գործառնությունների, իրացման շրջանառությունը:
(10). Լրացվում է ճշգրտման ժամանակաշրջանում հաստատագրված վճարներով հարկվող գործունեությունից ստացված հասույթի գումարը` եթե ԱԱՀ վճարողը բացի հաստատագրված վճարներով հարկվող գործունեությունից իրականացնում է այլ գործունեություն:
(11). (11Ա) վանդակում լրացվում է «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 6 հոդվածի 1-3 կետերով սահմանված գործարքների (գործառնությունների) շրջանառությունը (արժեքը)` առանց ԱԱՀ-ի, (11Բ)-ում` այդ շրջանառության նկատմամբ 20 % դրույքաչափով հաշվարկված ԱԱՀ-ի գումարը:
(12). (12Ա) վանդակում լրացվում է «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 6 հոդվածի 1-3 կետերով սահմանված գործարքների (գործառնությունների) լրիվ արժեքով հատուցվող (ներառյալ ԱԱՀ-ը) շրջանառությունը, (12Բ)-ում` այդ շրջանառությունից 16.67 % հաշվարկային դրույքաչափով հաշվարկված ԱԱՀ-ի գումարը:
(13). Լրացվում է (8), (9), (10) և (12) տողերում չընդգրկված գործարքներից (գործառնություններից) կամ այլ կերպ առաջացած ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորության գումարը (այդ թվում` «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածի 4 կետով, 26 հոդվածով):
(14). (Ա) վանդակում լրացվում է (8Ա)-ից (12Ա) վանդակներում նշված թվերի հանրագումարը, (Բ) վանդակում (11Բ)-ից (13Բ) վանդակներում նշված թվերի հանրագումարը:
(15). Համապատասխանաբար (Ա) վանդակում լրացվում է ճշգրտման ժամանակաշրջանում ապրանքների ներմուծման ծավալը` մաքսային արժեքով, (Բ) վանդակում` ՀՀ մաքսային մարմինների կողմից ներմուծման ժամանակ 20 % դրույքաչափով գանձված ԱԱՀ-ի գումարը:
(16). Համապատասխանաբար (Ա) վանդակում լրացվում է ճշգրտման ժամանակաշրջանում ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների արժեքը («ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 24 հոդվածի կիրառման դեպքում` որոնց համար վճարվել է), (Բ) վանդակում` ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների համար մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված հարկի ընդհանուր գումարը («ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 24 հոդվածի կիրառման դեպքում` որոնց համար վճարվել է):
(17). (Ա) վանդակում լրացվում է (15Ա) և (16Ա) վանդակներում նշված թվերի հանրագումարը, (Բ) վանդակում` (15Բ) և (16Բ) վանդակներում նշված թվերի հանրագումարը:
(18). Լրացվում է, եթե ԱԱՀ-ի հաշվարկը ներկայացվում է եռամսյակի համար և եթե միաժամանակ ԱԱՀ վճարող անձը իրականացնում է հարկվող և ԱԱՀ-ից ազատված (ինչպես նաև հարկման օբյեկտ չհանդիսացող) գործունեություն և դրանց գծով անհնար է վարել առանձնացված հաշվառում: (18Ա) վանդակը լրացվում է, եթե «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 27 հոդվածի համաձայն ճշգրտման ժամանակաշրջանում վերահաշվարկի արդյունքով հաշվանցման (պակասեցման) ենթակա հարկի գումարի և նախորդ ժամանակաշրջանների ԱԱՀ-ի ներկայացված հաշվարկներով հաշվանցման (պակասեցման) ենթակա հարկի ընդհանուր գումարի միջև առաջանում է դրական տարբերություն, հակառակ դեպքում` լրացվում է «0»: (18Բ) վանդակը լրացվում է, եթե նախորդ ժամանակաշրջանների ԱԱՀ-ի ներկայացված հաշվարկներով հաշվանցման (պակասեցման) ենթակա հարկի ընդհանուր գումարի և «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 27 հոդվածի համաձայն վերահաշվարկի արդյունքով ճշգրտման ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա հարկի գումարի միջև առաջանում է դրական տարբերություն, հակառակ դեպքում` լրացվում է «0»:
(19). Լրացվում է ճշգրտման ժամանակաշրջանի համար հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարը: Ընդ որում, եթե (14Բ+18 -17Բ-18Ա) մեծ է 0-ից` լրացվում է (19Ա) վանդակը, եթե փոքր է 0-ից` լրացվում է (19Բ) վանդակը:
(20). Լրացվում է նախկինում ճշգրտման ժամանակաշրջանի համար ներկայացված հաշվարկով ԱԱՀ-ի պարտավորությունը: Ընդ որում (Ա) վանդակում լրացվում է ըստ հաշվարկի հաշվանցման (պակասեցման) ենթակա հարկի գումարը, (Բ)-ում` բյուջե վճարման ենթակա հարկի գումարը: Եթե նախկինում այդ ժամանակաշրջանի համար ներկայացվել է ճշգրտված հաշվարկներ, ապա տողում լրացվում է ԱԱՀ-ի պարտավորությունը ըստ ճշգրտված հաշվարկի:
(21). (Ա) վանդակում լրացվում է ճշգրտման արդյունքում բյուջե վճարման ենթակա հարկի գումարը, որը առաջանում է, եթե (19Ա+20Ա-19Բ -20Բ)>0-ից: (Բ) վանդակում լրացվում է հաշվանցման (պակասեցման) ենթակա հարկի գումարը, որը առաջանում է, եթե (19Ա+20Ա-19Բ-20Բ)>0-ից:
Հավելված N 3
«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգի
__________________________________________
տարածքային հարկային տեսչության
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
______________________________ -ը
Հարկ վճարողի լրիվ անվանումը (անունը, ազգանունը)
_____ թվականի ________-ի __ -ից
իրեն ճանաչում է ավելացված հարկը ամսական կտրվածքով վճարող և ԱԱՀ-ի հաշվարկները __________ թ. ____________ եռամսյակին հաջորդող մեկ տարվա ընթացքում կներկայացնի յուրաքանչյուր ամիս:
Հարկ վճարողի հաշվառման համարը _________________________
Հասցեն __________________________________________
Հեռախոսահամարը ___________________________________
Հարկ վճարողի (տնօրենի) ստորագրությունը
Հաշվապահի ստորագրությունը
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
12 ապրիլի 1999 թ.
պետական գրանցման թիվ 43990051