124.02/120.30.01.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30 հունվարի 2001 թ. |
N 02/120 |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2000-2001 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Իրավաբանական անձանց շինությունների 2000-2001 թվականների գույքահարկի հաշվարկման և վճարման հարցերը կարգավորելու նպատակով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
Հաստատել «Իրավաբանական անձանց շինությունների 2000-2001 թվականների գույքահարկի հաշվարկման և վճարման կարգի վերաբերյալ» հրահանգչական նամակը:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարար | Ա. Մանուկյան |
ՀԱմաձայնեցվաԾ Է |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ Չ Ա Կ Ա Ն Ն Ա Մ Ա Կ
Իրավաբանական անձանց շինությունների 2000-2001 թվականների գույքահարկի հաշվարկման եվ վճարման կարգի վերաբերյալ
Սույն հրահանգչական նամակը մշակվել է «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 հոդվածի հիման վրա և կարգավորում է իրավաբանական անձանց շինությունների 2000-2001 թվականների գույքահարկի հաշվարկման և վճարման կարգի մի քանի հարցեր:
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1) 2000 թվականի համար իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները իրենց հաշվեկշիռներում (հաշվետվություններում) արտացոլված շինությունների համար գույքահարկը հաշվարկվում և վճարում են իրավաբանական անձանց համար սահմանված կարգով բացառությամբ գյուղացիական տնտեսությունների):
2) Օտարերկրյա իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետության տարածքում իրենց պատկանող գույքահարկով հարկվող օբյեկտ հանդիսացող շինությունների համար գույքահարկը հաշվարկում և վճարում են սույն հրահանգով սահմանված ընդհանուր կարգին համապատասխան:
3) Գույքահարկի հաշվարկման նպատակով շինությունների մնացորդային արժեքը յուրաքանչյուր ամսվա 1-ի դրությամբ որոշվում է որպես սկզբնական (ձեռքբերման) արժեքի և հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրությանը համապատասխան հաշվարկած մաշվածքի տարբերություն: Ընդ որում, եթե մնացորդային արժեքը փոքր է սկզբնական (ձեռքբերման) արժեքի 20%-ից, ապա գույքահարկի հաշվարկման համար հիմք է հանդիսանում սկզբնական (ձեռքբերման) արժեքի 20%-ը:
II. ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
1) Իրավաբանական անձանց հաշվեկշիռներում (հաշվետվություններում) արտացոլված հասարակական և արտադրական նշանակության և շինությունների գույքահարկի հաշվարկման համար կիրառվում է «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածի «ա» կետով սահմանված դրույքաչափը (06%):
2) Իրավաբանական անձանց հաշվեկշիռներում (հաշվետվություններում) արտացոլված բնակելի շինության գույքահարկի հաշվարկման համար կիրառվում է «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածի «գ» կետով սահմանված դրույքաչափերը:
III. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԿԱՆՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
1) Իրավաբանական անձանց պատկանող շինությունների համար գույքահարկի հաշվարկները ներկայացվում են շինությունների գտնվելու վայրի տարածքային հարկային մարմիններ: Նույն հարկային մարմնի սպասարկման տարածքի տարբեր համայնքներում գտնվող շինությունների համար ներկայացնում են առանձին հաշվարկներ:
2) Համայնքի վարչական տարածքից դուրս գտնվող շինությունների համար հաշվարկները ներկայացվում են իրավաբանական անձի գրանցման վայրի հարկային մարմնին:
3) Մինչև հարկային մարմինների կողմից իրականացվող ստուգումը, իրավաբանական անձանց կողմից նախորդ հաշվետու ժամանակաշրջանների գույքահարկի հաշվարկներում սխալները ինքնուրույն հայտնաբերելու դեպքում ներկայացվում է այդ ժամանակաշրջանի համար ճշտված հաշվարկ, կատարելով նշում «Ճշտված հաշվարկ»:
Հարկային մարմինների կողմից իրականացված ստուգման արդյունքներով արձանագրված գույքահարկի գումարները չեն արտացոլվում ներկայացվելիք գույքահարկի հաշվարկներում:
4) Իրավաբանական անձինք 2000 թվականի շինությունների գույքահարկի համար ներկայացնում են միայն տարեկան հաշվարկ` մինչև 2001 թվականի փետրվարի 25-ը ներառյալ:
IV. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Իրավաբանական անձինք շինությունների 2001 թվականի գույքահարկը հաշվարկում են և վճարում են «Իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների կողմից շինությունների գույքահարկը հաշվարկելու և վճարելու մի քանի հարցերի մասին» (գրանցված ՀՀ արդարադատության նախարարության կողմից 12.04.99 թ. պետական գրանցման թիվ 43990052) հրահանգչական նամակով սահմանված կարգով և ժամկետներում:
V. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1) Հասարակական և արտադրական նշանակության շինությունների 2000 թվականի գույքահարկի հաշվարկման կարգը
Իրավաբանական անձանց նույն համայնքի վարչական տարածքում գտնվող հասարակական և արտադրական նշանակության շինությունների 2000 թվականի գույքահարկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով
Հգ=Գմx0,6/100-Ա որտեղ`
Հգ-նույն համայնքի վարչական տարածքում գտնվող հասարակական և արտադրական նշանակության շինությունների 2000 թվականի գույքահարկի գումարն է,
Գմ-նույն համայնքի վարչական տարածքում գտնվող հասարակական և արտադրական նշանակության շինությունների միջին մնացորդային արժեքն է, որը որոշվում է 2000 թվականի հունվարի 1-ի և 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ նույն համայնքի վարչական տարածքում գտնվող հասարակական և արտադրական նշանակության շինությունների հաշվեկշռային մնացորդային արժեքների կեսի և 2000 թվականի մնացած ամիսների առաջին օրվա դրությամբ նույն համայնքի վարչական տարածքում գտնվող հասարակական և արտադրական նշանակության շինությունների հաշվեկշռային մնացորդային արժեքների գումարը բաժանելով 12-ի,
Ա-հասարակական և արտադրական նշանակության համապատասխան շինությունների գծով գործող օրենսդրությամբ վերապահված արտոնությունների 2000 թվականի գումարն է:
Իրավաբանական անձանց հասարակական և արտադրական նշանակության շինությունների 2000 թվականի գույքահարկի տարեկան հաշվարկի ձևը և դրա լրացման կարգի մասին ցուցումները բերված է հավելված 1-ում:
2) Բնակելի շինությունների 2000 թվականի գույքահարկի հաշվարկման կարգը
Բնակելի շինությունների համար իրավաբանական անձինք գույքահարկը հաշվարկում են «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4 հոդվածի 2-րդ կետի «գ»-«է» ենթակետերում թվարկված յուրաքանչյուր բնակելի շինության համար առանձին:
Բնակելի շինությունների 2000 թվականի գույքահարկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
Հգ=ԳմXԴ-Ա որտեղ`
Հգ - համապատասխան բնակելի շինության 2000 թ. գույքահարկի գումարն է.
Գմ - համապատասխան բնակելի շինության 2000 թ. միջին մնացորդային արժեքն է, որը որոշվում է 2000 թվականի հունվարի 1-ի և 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակելի շինության հաշվեկշռային մնացորդային արժեքների կեսի և 2000 թվականի մնացած ամիսների առաջին օրվա դրությամբ բնակելի շինության հաշվեկշռային մնացորդային արժեքների գումարը բաժանելով 12-ի,
Դ - համապատասխան բնակելի շինության համար սահմանված հարկի տարեկան դրույքաչափն է.
Ա - համապատասխան բնակելի շինության գծով գործող օրենսդրությամբ վերապահված արտոնությունների 2000 թվականի գումարն է:
Իրավաբանական անձանց բնակելի շինության 2000 թվականի գույքահարկի տարեկան հաշվարկի ձևը և դրա լրացման կարգի մասին ցուցումները բերված է հավելված 2-ում:
VI. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Իրավաբանական անձինք 2000 թ. շինությունների գույքահարկը պետք է վճարեն գույքահարկի հաշվարկի ներկայացման համար սույն հրահանգչական նամակի III բաժնի 4-րդ կետով սահմանված ժամկետին հաջորդող 5 օրյա ժամկետում:
ՀԱՎԵԼՎԱԾ 1 |
Իրավաբանական անձանց հասարակական և արտադրական նշանակության շինությունների 2000 թ. գույքահարկի տարեկան հաշվարկ |
Փաստաթղթի հերթական համարը N__ (լրացվում է հարկային մարմինների կողմից) | |||||||||
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
[1] | ||||||||
Իրավաբանական անձի անվանումը | [2] | ||||||||
Իրավաբանական անձի գտնվելու վայրը, հեռախոսը |
[3] | ||||||||
Շինության (շինությունների) գտնվելու վայրի համայնքը | [4] | ||||||||
Շինության (շինությունների) գտնվելու վայրի հասցեն, հեռախոսը | [5] ա) | ||||||||
բ) | |||||||||
գ) | |||||||||
Շինության (շինությունների) գտնվելու վայրը սպասարկող ՄՏՀՏ (ՏՀՏ)-ն | [6] |
(հազ. դրամ) |
Հարկվող |
Չհարկվող | |
Շինության (շինությունների) մնացորդային արժեքներն առ 01.01.00 թ. |
[7] | [20] |
01.02.00 թ. |
[8] | [21] |
01.03.00 թ. |
[9] | [22] |
01.04.00 թ. |
[10] | [23] |
01.05.00 թ. | [11] | [24] |
01.06.00 թ. | [12] | [25] |
01.07.00 թ. | [13] | [26] |
01.08.00 թ. | [14] | [27] |
01.09.00 թ. | [15] | [28] |
01.10.00 թ. | [16] | [29] |
01.11.00 թ. | [17] | [30] |
01.12.00 թ. | [18] | [31] |
01.01.01 թ. | [19] | [32] |
Շինության (շինությունների) 2000 թ. միջին մնացորդային արժեքը |
[33] | [34] |
Գույքահարկի դրույքաչափը |
[35] 0.6 |
X |
Հաշվարկած գույքահարկի գումարը |
[36] |
X |
Գույքահարկի գծով արտոնությունները |
[37] |
X |
2000 թ. համար բյուջե վճարման ենթակա |
[38] |
X |
տնօրեն ____________ հաշվապահ __________ 20____թ. ____ Կ.Տ. |
ՀԱՎԵԼՎԱԾ 2 |
Իրավաբանական անձանց բնակելի շինության 2000 թ. գույքահարկի տարեկան հաշվարկ |
Փաստաթղթի հերթական համարը N__ (լրացվում է հարկային մարմինների կողմից) | |||||||||
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
[1] | ||||||||
Իրավաբանական անձի անվանումը | [2] | ||||||||
Իրավաբանական անձի գտնվելու վայրը, հեռախոսը | [3] | ||||||||
Շինության գտնվելու վայրի համայնքը | [4] | ||||||||
Շինության գտնվելու վայրի հասցեն, հեռախոսը |
[5] | ||||||||
Շինության գտնվելու վայրը սպասարկող ՄՏՀՏ (ՏՀՏ)-ն |
[6] |
(հազ. դրամ) |
Բնակելի շինության մնացորդային արժեքն |
[7] |
01.02.00 թ. |
[8] |
01.03.00 թ. |
[9] |
01.04.00 թ. |
[10] |
01.05.00 թ. | [11] |
01.06.00 թ. | [12] |
01.07.00 թ. | [13] |
01.08.00 թ. | [14] |
01.09.00 թ. | [15] |
01.10.00 թ. | [16] |
01.11.00 թ. | [17] |
01.12.00 թ. | [18] |
01.01.01 թ. | [19] |
Շինության 2000 թ. միջին մնացորդային արժեքը |
[20] |
Գույքահարկի դրույքաչափը |
[21] |
Հաշվարկած գույքահարկի գումարը |
[22] |
Գույքահարկի գծով արտոնությունները |
[23] |
2000 թ. համար բյուջե վճարման ենթակա հարկի գումարը |
[24] |
տնօրեն ____________ հաշվապահ __________ 20____թ. ____ Կ.Տ. |
Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
«Իրավաբանական անձանց հասարակական եվ արտադրական նշանակության շինությունների 2000 թվականի գույքահարկի հաշվարկ»-ի (հավելված 1) լրացման կարգի մասին
Հաշվարկի ձևը լրացվում է իրավաբանական անձին սեփականության իրավունքով պատկանող յուրաքանչյուր համայնքում գտնվող և նույն ՄՏՀՏ (ՏՀՏ)-ի կողմից սպասարկվող տարածքի, ինչպես նաև համայնքների սահմանագծից դուրս գտնվող հասարակական և արտադրական շինությունների համար առանձին:
Հաշվարկի տողերում թվային տվյալները լրացվում են հազար դրամով` ստորակետից հետո մի նիշի ճշտությամբ:
Հաշվարկի վերևի աջ վանդակը լրացվում է հարկային մարմինների կողմից:
[1]-Նշվում է հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը:
[2]-Լրացվում է իրավաբանական անձի լրիվ անվանումը:
[3]-Նշվում է հասարակական և արտադրական նշանակության շինությունների համար գույքահարկ վճարողի գտնվելու վայրը (իրավաբանական հասցեն), հեռախոսը:
[4]-Նշվում է հասարակական և արտադրական նշանակության շինությունների գտնվելու համայնքը: Այն դեպքում երբ, ներկայացվում է հաշվարկ համայնքի վարչական տարածքից դուրս գտնվող շինությունների համար` այս տողում կատարվում է նշում «համայնքի վարչական տարածքից դուրս»:
[5]-«ա», «բ» և «գ» ենթակետերում լրացվում են նույն համայնքում գտնվող և նույն ՄՏՀՏ (ՏՀՏ)-ի կողմից սպասարկվող տարածքի, ինչպես նաև համայնքների սահմանագծից դուրս գտնվող հասարակական և արտադրական նշանակության շինությունների հասցեները, հեռախոսները:
[6]-Նշվում է [5]-րդ վանդակում լրացված շինությունների գտնվելու վայրը սպասարկող ՄՏՀՏ (ՏՀՏ)-ն: Այն դեպքում, երբ շինությունը գտնվում է համայնքի վարչական սահմանից դուրս` լրացվում է իրավաբանական անձի գրանցման վայրի ՄՏՀՏ (ՏՀՏ)-ն:
[7]-[19] վանդակներում արտացոլվում են [5]-րդ վանդակում լրացված «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 4 հոդվածի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված հարկվող շինությունների մնացորդային արժեքները համապատասխան օրերի դրությամբ, բայց ոչ պակաս դրանց սկզբնական (ձեռքբերման) արժեքի 20%-ը:
[20]-[32] վանդակներում արտացոլվում են [5]-րդ վանդակում լրացված «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածով սահմանված չհարկվող շինությունների մնացորդային արժեքները համապատասխան օրերի դրությամբ, բայց ոչ պակաս դրանց սկզբնական (ձեռքբերման) արժեքի 20%-ը:
[33]-Հաշվարկվում է հարկվող շինությունների 2000 թվականի միջին մնացորդային արժեքը ([7]/2+[8]+[9]+[10]+[11]+[12]+[13]+[14]+[15]+[16]+[17] +[18]+[19]/2/12):
[34]-Հաշվարկվում է չհարկվող շինությունների 2000 թվականի միջին մնացորդային արժեքը ([20]/2+[21]+[22]+[23]+[24]+[25]+[26]+[27]+[28]+[29] +[30]+[31]+[32]/2)/12):
[36]-Լրացվում է 2000 թվականի գույքահարկի հաշվարկած գումարը` առանց գույքահարկի գծով օրենսդրությամբ սահմանված կարգով վերապահված արտոնությունների ([33] X [35]:100):
[37]-Լրացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով (օրենքով կամ համայնքի ավագանու որոշմամբ) վերապահված արտոնությունների գումարը, իսկ ժամկետային արտոնություն սահմանված լինելու դեպքում` բյուջե վճարման ենթակա գույքահարկի գումարի վճարման սահմանային ժամկետը (օրինակ 15.11.2001 թ., 01.01.2002 թ. և այլն): Այս դեպքում հարկատուն հաշվարկի հետ հարկային մարմին է ներկայացնում հարկային արտոնության իր իրավունքը հաստատող փաստաթուղթը:
[38]-Լրացվում է [36] և [37] վանդակների տարբերությունը, իսկ ժամկետային արտոնություն վերապահված լինելու դեպքում` վճարման սահմանային ժամկետը ([36]=[38]):
Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
«Իրավաբանական անձանց բնակելի շինության 2000 թվականի գույքահարկի հաշվարկ»-ի (հավելված 2) լրացման կարգի մասին
Հաշվարկի տողերում թվային տվյալները լրացվում են հազար դրամով` ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ:
Յուրաքանչյուր շինության համար լրացվում է առանձին հաշվարկ:
Հաշվարկի վերևի աջ վանդակը լրացվում է հարկային մարմնի կողմից:
[1]-Նշվում է հարկային մարմնի կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը:
[2]-Լրացվում է իրավաբանական անձի լրիվ անվանումը:
[3]-Նշվում է բնակելի շինության գույքահարկ վճարողի գտնվելու վայրը (իրավաբանական հասցեն), հեռախոսը:
[4]-Նշվում է բնակելի շինության գտնվելու համայնքը: Այն դեպքում երբ, ներկայացվում է հաշվարկ համայնքի վարչական տարածքից դուրս գտնվող շինության համար` այս տողում կատարվում է նշում «համայնքի վարչական տարածքից դուրս»:
[5]-Լրացվում է բնակելի շինության գտնվելու վայրի հասցեն և հեռախոսը:
[6]-Նշվում է [5]-րդ վանդակում լրացված շինության գտնվելու վայրը սպասարկող ՄՏՀՏ (ՏՀՏ)-ն: Այն դեպքում, երբ շինությունը գտնվում է համայնքի վարչական սահմանից դուրս` լրացվում է իրավաբանական անձի գրանցման վայրի ՄՏՀՏ (ՏՀՏ)-ն:
[7]-[19] վանդակներում արտացոլվում է բնակելի շինության մնացորդային արժեքները համապատասխան օրերի դրությամբ, բայց ոչ պակաս սկզբնական (ձեռքբերման) արժեքի 20%-ը:
[20] -Հաշվարկվում է բնակելի շինության 2000 թվականի միջին մնացորդային արժեքը ([7]/2+[8]+[9]+[10]+[11]+[12]+[13]+[14]+[15] +[16]+[17]+[18]+[19]/2)12):
[21]-Նշվում է գույքահարկի տարեկան դրույքաչափը:
[22]-Լրացվում է 2000 թվականի գույքահարկի հաշվարկված գումարը` առանց գույքահարկի գծով օրենսդրությամբ սահմանված կարգով վերապահված արտոնությունների:
[23]-Լրացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով (օրենքով կամ համայնքի ավագանու որոշմամբ) վերապահված արտոնությունների գումարը, իսկ ժամկետային արտոնություն սահմանված լինելու դեպքում` բյուջե վճարման ենթակա գույքահարկի գումարի վճարման սահմանային ժամկետը (օրինակ 15.11.2001 թ., 01.01.2002 թ. և այլն): Այս դեպքում հարկատուն հաշվարկի հետ հարկային մարմին է ներկայացնում հարկային արտոնության իր իրավունքը հաստատող փաստաթուղթը:
[24]-Լրացվում է [22] և [23] վանդակների տարբերությունը, իսկ ժամկետային արտոնություն վերապահված լինելու դեպքում վճարման սահմանային ժամկետը ([22]=[24]):
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
12 փետրվարի 2001 թ.
պետական գրանցման թիվ 12401039