«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 հունվարի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 12404002
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
8 հունվարի 2004 թ. ք. Երևան |
N 1-05/1-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 01/42 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի կողմից 2004 թվականի դեկտեմբերի 25-ին ընդունված «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը և ի կատարումն «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի`
Հրամայում եմ`
Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1998թ. հուլիսի 28-ի «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի 1-ին կետով, 11 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված ձևերը հաստատելու մասին» N 01/42 հրամանում (Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2001թ. փետրվարի 28-ի N 02/216 հրամանի խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
Հրամանի առաջին մասի 8-րդ կետով հաստատված հայտարարության ձևը շարադրել սույն հրամանի հավելված 1-ի տեսքով:
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ` |
Ֆ. Ցոլակյան |
________________ տարածքային հարկային տեսչության պետ ____________________ |
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԲԵՆԶԻՆԻ ԵՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Վճարողի լրիվ անվանումը __________________________________
2. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)
3. Վճարողի գտնվելու վայրը ___________________________________ 4. Գործունեության իրականացման վայրը ___________________________ 5. Բենզինի և/կամ դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի կետում տեղակայված բենզալցման (կամ դիզելային վառելիքի լցման) խողովակների քանակը __________ (թվով և տառերով)
6. Բենզինի և/կամ դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի կետի գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցը ______________ |
Վճարողի (պաշտոնատար անձի) ստորագրությունը |
գրանցված է _______ տհտ կողմից թիվ ___ ___ ________200 թ. |
|
Կ. Տ. |
____ _____________ 200 թ.