ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
ք. Երևան |
N 84-Հ |
13 հուլիսի 2000 թ. |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 1998-2000 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՑ ԲԽՈՂ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թ. հունվարի 29-ի «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 76 որոշման 7-րդ կետի ե) ենթակետի համաձայն և «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող առաջնահերթ միջոցառումների իրականացման կարգը (կցվում է):
2. Հաստատել մասնավորեցման սուբյեկտների հետ կնքած մասնավորեցման պայմանագրերի փոփոխությունների ձևը (կցվում է):
3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը դնել նախարարի առաջին տեղակալ Ա. Մարկոսյանի վրա:
Նախարար |
Դ. Վարդանյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ր Գ
«Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող առաջնահերթ միջոցառումների իրականացման
1. Սույնով սահմանվում են ՀՀ Ազգային ժողովի կողմից 2000 թ. մայիսի 17-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից (այսուհետև` օրենք) բխող առաջնահերթ միջոցառումները, տարաժամկետ վճարման իրավունք ունեցող մասնավորեցման սուբյեկտների և հերթական տարաժամկետ վճարման ժամկետները խախտած մասնավորեցման սուբյեկտների կողմից վճարումների իրականացման, օբյեկտի գնահատված արժեքի առաջին վճարը կատարելուց հետո վճարման ենթակա տարաժամկետ մնացած գումարները միանվագ մուծելու դեպքում զեղչերի հաշվարկման, օբյեկտի գնահատված արժեքի 50 և ավելի տոկոս վճարած մասնավորեցման սուբյեկտին վճարած մասով սեփականատեր ճանաչելու, հերթական տարաժամկետ վճարումը չկատարելու հետևանքով գույքի վրա բռնագանձում տարածելու մասին դատական վճիռների առկայության դեպքում պատասխանողի հետ պարտքերի մարման ժամկետների փոփոխման մասին հաշտության համաձայնագրի կնքման և մասնավորեցման սուբյեկտների կողմից վճարումների իրականացման կարգը:
2. ՀՀ պետական գույքի կառավարման նախարարությունը (այսուհետև` նախարարություն).
ա) սույն կարգը ուժի մեջ մտնելուց հետո, մինչև 2000 թ. նոյեմբերի 15-ը, մասնավորեցման (սեփականաշնորհման) նախորդ ծրագրերով սահմանված տարաժամկետ վճարումների սանդղակներին և մասնավորեցման պայմանագրին համապատասխան չվճարված գումարներ ունեցող, տարաժամկետ վճարումների ժամկետների խախտումներ ունեցող մասնավորեցման սուբյեկտներին և մասնավորեցման սուբյեկտներին` որոնց կողմից հերթական տարաժամկետ վճարումը չկատարելու հետևանքով կան գույքի վրա բռնագանձում տարածելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռներ, ուղարկում է ծանուցագրեր (Ձև 1-Ծ, Ձև 2-Ծ կցվում են, հավելված 1, 2).
բ) առաջին վճարումը կատարելու ժամանակ, սուբյեկտներին ծանուցում է վճարման ենթակա տարաժամկետ մնացած գումարները միանվագ մուծելու դեպքում կիրառվող զեղչի մասին:
3. Հիմք ընդունելով մասնավորեցման սուբյեկտների կողմից նախարարի անունով ներկայացված դիմումը, նախարարությունը օրենքով սահմանված կարգով իրականացնում է դիմումում նշված` սույն կարգից բխող, աշխատանքը (աշխատանքները):
4. Մինչև սույն կարգի ընդունումը նախարարություն ներկայացված դիմումների հետ կապված աշխատանքները իրականացվում են սույն կարգի 6-10 կետերով սահմանված կարգով` մասնավորեցման սուբյեկտի (կամ նրա լիազոր ներկայացուցչի) նախարարություն ներկայանալու օրվանից սկսած:
5. Օբյեկտի գնահատված արժեքի 50 և ավելի տոկոս վճարած մասնավորեցման սուբյեկտի կողմից վճարած մասով սեփականատեր ճանաչվելու համար ներկայացվող դիմումին (Ձև 1-Դ կցվում է, հավելված 3) պետք է կցվի չվճարված մասը գնելու պատրաստակամություն հայտնած գնորդի (այսուհետև` նոր գնորդ) համաձայնագիրը` (Ձև 1-Հ կցվում է, հավելված 4) պայմանագիր կնքելու և հետագա վճարումները կատարելու վերաբերյալ:
6. Մասնավորեցման նախորդ ծրագրերով սահմանված տարաժամկետ վճարումների սանդղակներին և մասնավորեցման պայմանագրին համապատասխան չվճարված գումարներ ունեցող մասնավորեցման սուբյեկտի կամ հերթական տարաժամկետ վճարման ժամկետները խախտած մասնավորեցման սուբյեկտի կողմից ներկայացված դիմումը նախարարություն մուտքագրվելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում նախարարությունը կատարում է վճարման ենթակա գումարների վերահաշվարկ, ապահովում է մասնավորեցման պայմանագրի փոփոխությունը և այն ներկայացնում է կնքման:
7. Օբյեկտի գնահատված արժեքի առաջին վճարը կատարելուց հետո, անկախ վճարված և վճարման ենթակա տարաժամկետ վճարումների քանակից, բացառությամբ այն դեպքերի, երբ մնացել է միայն վերջին վճարումը, վճարման ենթակա տարաժամկետ մնացած գումարները միանվագ վճարելու ցանկություն ունեցող մասնավորեցման սուբյեկտի դիմումը նախարարություն մուտքագրվելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում նախարարությունը հաշվարկում է վճարումը միանվագ կատարելու դեպքում օրենքով սահմանված զեղչը, ապահովում է մասնավորեցման պայմանագրային փոփոխությունը և այն ներկայացնում է կնքման:
8. Մասնավորեցման սուբյեկտի (որի կողմից տարաժամկետ վճարումների ժամկետների խախտման հետևանքով կա գույքի վրա բռնագանձում տարածելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ) կողմից ներկայացված դիմումը նախարարություն մուտքագրվելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում նախարարությունը տվյալ սուբյեկտի հետ կնքում է հաշտության համաձայնագիր, ապահովում է մասնավորեցման պայմանագրային փոփոխությունը և այն ներկայացնում է կնքման:
9. Սույն կարգի 6-8 կետերով նշված դեպքերում պայմանագրի փոփոխությունը կնքվում է մեկօրյա ժամկետում: Պայմանագրի փոփոխության կնքման օրը նախարարությունը տալիս է վճարման հանձնարարագիր: Մասնավորեցման սուբյեկտների կողմից վճարումը կատարվում է վճարման հանձնարարագրի տրման օրը: Վճարումը համարվում է կատարված վճարման անդորրագիրը նախարարություն ներկայացնելու պահից:
10. Օբյեկտի գնահատված արժեքի 50 և ավելի տոկոս վճարած մասնավորեցման սուբյեկտի կողմից վճարած մասով սեփականատեր ճանաչվելու նպատակով ներկայացրած դիմումը նախարարություն մուտքագրելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում նախարարությունը.
ա) 50 և ավելի տոկոս վճարած մասնավորեցման սուբյեկտի հետ կնքում է մասնավորեցման նոր պայմանագիր.
բ) տարաժամկետ վճարումների սանդղակով վերահաշվարկում է վճարման ենթակա գումարը և նոր գնորդի հետ կնքում է մասնավորեցման պայմանագիր: Ընդ որում այդ պայմանագրով վճարումների կատարման ժամկետը պետք է սահմանվի այն ժամկետներին համապատասխան` համաձայն որոնց 50 և ավելի տոկոս վճարած մասնավորեցման սուբյեկտի կողմից պետք է իրականացվեին հետագա վճարումները:
11. Եթե սույն կարգի 10-րդ կետի բ) ենթակետում սահմանված դեպքում նոր գնորդը հայտնում է իր համաձայնությունը պայմանագրի կնքման պահին վճարումները (հերթական վճարումը) կատարելու հարցում, ապա պայմանագրի կնքման օրը նրան տալիս է վճարումների (հերթական վճարի) վճարման հանձնարարագիր: Նոր գնորդը հանձնարարագրում նշված գումարը վճարում է հանձնարարագրի ստացման օրը և վճարման անդորրագիրը ներկայացնում է նախարարություն:
12. Բաց թողած ժամկետների համար (այդ թվում նաև հերթական տարաժամկետ վճարումը չկատարելու հետևանքով գույքի վրա բռնագանձում տարածելու մասին դատական վճիռների առկայության դեպքերում) վճարումները կատարելուց հետո հետագա վճարումների ժամկետները սահմանվում են փաստացի կատարված վճարման ամսաթվին համապատասխան:
13. Եթե սույն կարգում նշված դեպքերում վճարման հանձնարագրի ստացման օրը մասնավորեցման սուբյեկտի կողմից վճարում չի իրականացվում, ապա տվյալ մասնավորեցման սուբյեկտի հետ կնքված պայմանագրի փոփոխությունը համարվում է ուժը կորցրած:
14. Սույն կարգից բխող, անշարժ գույքի հետ կապված բոլոր պայմանագրերը (պայմանագրի փոփոխությունները) ենթակա են նոտարական վավերացման և պետական գրանցման:
15. Յուրաքանչյուր հերթական վճարման պահին վճարման ենթակա գումարը ինդեքսավորվում է:
16. Օրենքով սահմանված զեղչի կիրառման ժամանակ պայմանագրով վճարման ենթակա ամբողջ գումարից հանվում է այդ գումարին համապատասխան զեղչը, այնուհետև ստացված գումարը (միանվագ վճարման ենթակա գումարը) ինդեքսավորվում է:
17. Եթե մասնավորեցման (սեփականաշնորհման) նախորդ ծրագրերով սահմանված տարաժամկետ վճարումների սանդղակներին և մասնավորեցման պայմանագրին համապատասխան մինչև 2000 թ. դեկտեմբերի 31-ը հերթական տարաժամկետ վճարում ունեցող մասնավորեցման սուբյեկտները, տարաժամկետ վճարումների ժամկետների խախտումներ ունեցող մասնավորեցման սուբյեկտները և մասնավորեցման սուբյեկտները` որոնց կողմից հերթական տարաժամկետ վճարումը չկատարելու հետևանքով կան գույքի վրա բռնագանձում տարածելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռներ, մինչև 2000թ. դեկտեմբերի 31-ը չեն օգտվել օրենքով սահմանված արտոնությունից և/կամ չեն կատարել պայմանագրով սահմանված հերթական տարաժամկետ վճարումները, ապա այդ սուբյեկտների նկատմամբ 2000 թ. դեկտեմբերի 31-ից հետո հաշվարկվում է տույժ` յուրաքանչյուր բացթողնած օրվա համար 0,1 տոկոսի չափով, բայց ոչ ավելի 30 օրվա հաշվարկից:
18. Սույն կարգի 15-րդ կետում նշված 30-րդ օրվանից հետո նախարարությունը դիմում է դատարան տվյալ գույքի վրա բռնագանձում տարածելու հայցով:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Փ Ո Փ Ո Խ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
____ թ. _______ -ին կնքված N ___ մասնավորեցման պայմանագրում
Համաձայն «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, _____թ. __________ -ին կնքված N ____ մասնավորեցման պայմանագրի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Օբյեկտի գնահատված արժեքը`________________________ դրամ | |
Մասնավորեցման նախորդ ծրագրերով վճարվել է`_____________ դրամ | |
Մնացորդ`______________________________ դրամ | |
Միանվագ վճար`__________________________ դրամ | |
Զեղչ`_________________________________ դրամ | |
2-րդ վճարումը` __________________________ դրամ ____ ______________ թ. | |
3-րդ վճարումը` ___________________________ դրամ ____ ______________ թ. | |
4-րդ վճարումը` ___________________________ դրամ ____ ______________ թ. | |
5-րդ վճարումը` ___________________________ դրամ ____ ______________ թ. | |
6-րդ վճարումը` ___________________________ դրամ ____ ______________ թ. | |
7-րդ վճարումը` ___________________________ դրամ ____ ______________ թ. | |
8-րդ վճարումը` ___________________________ դրամ ____ ______________ թ. | |
9-րդ վճարումը` ___________________________ դրամ ____ ______________ թ. | |
10-րդ վճարումը` __________________________ դրամ ____ ______________ թ. | |
11-րդ վճարումը` __________________________ դրամ ____ ______________ թ. | |
12-րդ վճարումը` __________________________ դրամ ____ ______________ թ. | |
13-րդ վճարումը` __________________________ դրամ ____ ______________ թ. | |
14-րդ վճարումը` __________________________ դրամ ____ ______________ թ. | |
15-րդ վճարումը` __________________________ դրամ ____ ______________ թ. | |
16-րդ վճարումը` __________________________ դրամ ____ ______________ թ. | |
17-րդ վճարումը` __________________________ դրամ ____ ______________ թ. | |
18-րդ վճարումը` __________________________ դրամ ____ ______________ թ. | |
19-րդ վճարումը` __________________________ դրամ ____ ______________ թ. | |
20-րդ վճարումը` __________________________ դրամ ____ ______________ թ. | |
21-րդ վճարումը` __________________________ դրամ ____ ______________ թ. |
2000 թվականի դեկտեմբերի 31-ից հետո տարաժամկետ հերթական վճարումը չկատարելու դեպքում հաշվվում է տույժ` յուրաքանչյուր բացթողնած օրվա համար վճարման ենթակա գումարի 0,1 տոկոսի չափով:
ՎԱՃԱՌՈՂ _____________________________ |
ԳՆՈՐԴ |
ՀԱՎԵԼՎԱԾ 1 Ձև 1-Ծ _________________________ _________________________ -ին |
Տեղեկացնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն հաստատվել է տարաժամկետ վճարումների նոր սանդղակ:
Խնդրում ենք ներկայանալ ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն` ՀՀ սեփականաշնորհման նախարարության հետ կնքված պայմանագրով Ձեր կողմից վճարման ենթակա գումարները տարաժամկետ վճարումների նոր սանդղակին համապատասխան վերահաշվարկելու և վճարումներն իրականացնելու համար:
Հայտնում ենք նաև, որ նշված աշխատանքների իրականացման վերջին ժամկետ է սահմանվել 2000 թ. դեկտեմբերի 31-ը: Նշված ժամկետում չներկայանալու դեպքում կհաշվարկվի տույժ` բացթողնված յուրաքանչյուր օրվա համար վճարման ենթակա գումարի 0,1 տոկոսի չափով` մինչև 30 օր, որից հետո ՀՀ պետական գույքի կառավարման նախարարությունը կդիմի դատարան:
ՀԱՎԵԼՎԱԾ 2 Ձև 2-Ծ _________________________ _________________________ -ին |
Տեղեկացնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն հաստատվել է տարաժամկետ վճարումների նոր սանդղակ և չվճարված գումարները բռնագանձելու մասին կայացված դատական վճիռ ունեցող մասնավորեցման սուբյեկտներին հնարավորություն է ընձեռվել կնքել հաշտության համաձայնագիր և վճարման ենթակա գումարները վճարել օրենքով սահմանված սանդղակին համապատասխան` առանց տույժերի և տուգանքների:
Խնդրում ենք ներկայանալ պետական գույքի կառավարման նախարարություն` հաշտության համաձայնագիր կնքելու և ՀՀ սեփականաշնորհման նախարարության հետ կնքված պայմանագրով Ձեր կողմից վճարման ենթակա գումարը` առանց հաշվարկված տույժերի և տուգանքների, նոր սանդղակին համապատասխան վերահաշվարկելու և վճարումները կատարելու համար:
Հայտնում ենք, նաև, որ նշված աշխատանքների իրականացման վերջին ժամկետ է սահմանվել 2000 թ. դեկտեմբերի 31-ը: Նշված ժամկետում չներկայանալու դեպքում կհաշվարկվի տույժ` բացթողնված յուրաքանչյուր օրվա համար վճարման ենթակա գումարի 0,1 տոկոսի չափով` մինչև 30 օր, որից հետո ՀՀ պետական գույքի կառավարման նախարարությունը կդիմի դատարան:
ՀԱՎԵԼՎԱԾ 3 Ձև 1-Դ ՀՀ պետական գույքի կառավարման |
Դ Ի Մ ՈՒ Մ
Համաձայն ՀՀ սեփականաշնորհման նախարարության հետ կնքված N ________ մասնավորեցման պայմանագրի, մեր կողմից վճարվել է __________________________________________________ -ի (օբյեկտի անվանումը) արժեքից _________________ -ը, որը կազմում է օբյեկտի գնի _________ տոկոսը: Կից ներկայացնում ենք _________________________ -ի կողմից ստորագրված համաձայնագիրը` վճարումների մնացած մասը կատարելու վերաբերյալ և խնդրում ենք Ձեր թույլտվությունը «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, մեզ` մեր կողմից կատարված վճարումների համապատասխան մասով, սեփականատեր ճանաչելու հարցում:
______________________ (օբյեկտի անվանումը)
_______________________ (լիազորված անձի անունը, ազգանունը)
_____________________ 200 թ. |
ՀԱՎԵԼՎԱԾ 4 Ձև 1-Հ |
Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Ծանոթանալով «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքին, տեղեկանալով _____________________________ -ի բանավոր հայտարարությանը այն մասին, որ համաձայն ՀՀ սեփականաշնորհման նախարարության հետ կնքված մասնավորեցման պայմանագրի վճարվել է _________________________ դրամ (արժեքի _________ տոկոսը), հայտնում եմ իմ համաձայնությունը այն մասին, որ պատրաստ եմ ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքել պայմանագիր _____________ ___________ դրամ չվճարված գումարը վճարելու և ճանաչվել ____________ __________________________ օբյեկտի _______ տոկոսի սեփականատեր:
_____________________
_____________________
________________ 200 թ. |
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
09 օգոստոսի 2000 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 11400074