ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
15.09.1999 թ. |
թիվ 342 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ» 30.09.98 Թ. թիվ 01/45 ՀՐԱՀԱՆԳԻ ՀԱՎԵԼՎԱԾՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38 հոդվածին համապատասխան, Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված հարկային արտոնությունների կիրառումը կարգավորելու նպատակով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային Բանկի միջև կնքված միջազգային վարկային պայմանագրերով սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունների կիրառման» 30.09.98 թ. թիվ 01/45 հրահանգի հավելվածով սահմանված տեղեկանքի ներկայացման, հաստատման, տրամադրման և հաշվառման կարգը:
2. Վարկային ծրագրերի իրականացման գրասենյակների կողմից ներկայացված տեղեկանքների տվյալների ճշտության ստուգման և եզրակացության ներկայացման իրավասությունը վերապահել ՀՀ ֆինանսների նախարարության արտաքին վարկերի հաշվին իրականացվող ծախսերի ֆինանսական ծրագրավորման և դրանց կատարման ընթացքի մոնիտորինգի վարչությանը:
3. Տեղեկանքների հաստատման իրավասությունը վերապահել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ` Պավել Սաֆարյանին:
Նախարար |
Լ. Բարխուդարյան |
Կ Ա Ր Գ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ» 30.09.98 Թ. թիվ 01/45 ՀՐԱՀԱՆԳԻ ՀԱՎԵԼՎԱԾՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ
Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային Բանկի վարկային պայմանագրերով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունների վերապահման համար «Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային Բանկի միջև կնքված միջազգային վարկային պայմանագրերով սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունների կիրառման» 30.09.98թ. N 01/45 հրահանգի տեղեկանքի (այսուհետ` տեղեկանք) ներկայացման, հաստատման, տրամադրման և հաշվառման կարգը:
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Տեղեկանքը հանդիսանում է խիստ հաշվառման բլանկ, և նրա նկատմամբ կիրառվում են խիստ հաշվառման փաստաթղթերի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները: Տեղեկանքի ձևաթղթերը ձեռք են բերվում ՀՀ ֆինանսների նախարարությունից` փոխհատուցմամբ, որը սահմանվում է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից` կատարված փաստացի ծախսերի չափով: Այն լրացվում է ծրագիր իրականացնող գրասենյակի կողմից և ներկայացվում հաստատման ՀՀ ֆինանսների նախարարություն: Վերջինս 10 աշխատանքային օրվա ընթացքում այն հաստատում է և վերադարձնում ԾԻԳ-երին:
1. ՏԵՂԵԿԱՆՔԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳ
1.1. Տեղեկանքի հաստատման նպատակով ԾԻԳ-ը ՀՀ ֆինանսների նախարարություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
ա) հայտ, որում նշվում է, թե ապրանքները կամ ծառայությունները ծրագրի որ բաղադրիչի շրջանակներում և ինչ գումարով են ձեռք բերվում, ներկայացվող փաստաթղթերի ցանկը, էջերի թիվը,
բ) միջազգային կամ տեղական մրցույթի (մրցութային եղանակով գնումների) հանձնաժողովի որոշումը` հաստատված ծրագրի կառավարման խորհրդի կողմից.
գ) ծրագրի իրականացման գրասենյակի և մրցույթի (մրցութային եղանակով գնումների) հաղթողի միջև ապրանքների կամ ծառայությունների մատակարարման պայմանագրի պատճենը.
դ) սոցիալական ապահովության պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունների կիրառման համար տեղեկանքի հաստատման հայտ ներկայացնելու դեպքում` հաստիքացուցակ և աշխատավարձի վճարման ամփոփագիր.
ե) մատակարարի կողմից ԾԻԳ-ին ներկայացված վճարման փաստաթղթերը.
զ) ապրանքների ներմուծման դեպքում նախատեսված արտոնությունների կիրառման համար տեղեկանքի հաստատման հայտ ներկայացնելու դեպքում` հաշիվ-ապրանքագիր.
է) տեղեկանքի 4 օրինակ. առաջին օրինակը թողնվում է ՀՀ ֆինանսների նախարարությանը, երկրորդ օրինակը տրվում է ծրագիր իրականացնող գրասենյակին ի պահ, երրորդ օրինակը տրվում է ԾԻԳ-ին` գործարքի մյուս կողմին տրամադրելու և չորրորդ օրինակը` պետական կառավարման մարմիններ ըստ պահանջի ներկայացնելու համար:
1.2. Փաստաթղթերը ներկայացվում են ՀՀ ֆինանսների նախարարության համապատասխան ստորաբաժանմանը:
2. ՏԵՂԵԿԱՆՔԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳ
2.1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում փաստաթղթերը ենթարկվում են ուսումնասիրության` հայտի հիմնավորվածությունը պարզելու նպատակով: Դրական եզրակացության դեպքում տեղեկանքը սույն կարգի դրույթներին համապատասխան հաստատվում է և տրամադրվում ԾԻԳ-ին: Հակառակ դեպքում ՀՀ ֆինանսների նախարարությունը մերժում է հայտը` հիմնավորելով մերժման պատճառները:
2.2. Տեղեկանքը հաստատելու վերաբերյալ հայտը մերժվում է մասնավորապես այն դեպքում, եթե`
ա) չեն ներկայացվել սույն կարգով սահմանված փաստաթղթերը.
բ) փաստաթղթերը սահմանված կարգով ձևակերպված չեն.
գ) փաստաթղթերում բերված տեղեկությունները չեն համապատասխանում նախարարության տրամադրության տակ եղած և/կամ ներկայացված մնացած տեղեկություններին.
դ) տեղեկանքում նշված ապրանքների և ծառայությունների ձեռքբերումը վարկային համաձայնագրով և ծրագրի ֆինանսա-տեխնիկական հիմնավորումով նախատեսված չէ:
2.3. Տեղեկանքի օրինակները հաստատվում են ՀՀ ֆինանսների նախարարության կնիքով և լիազորված պաշտոնատար անձի ստորագրությամբ:
3. ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳ
3.1. Տեղեկանքների ձևաթղթերը պատրաստվում են տպարանում կենտրոնացված կարգով ՀՀ ֆինանսների նախարարության պատվերով: 3.2. Տեղեկանքները տպագրվում են համարներով և տառային սերիաներով, որոնք կազմվում են գրքի ձևով` յուրաքանչյուրում 25 տեղեկանք 4 օրինակից: Բոլոր 4 օրինակները համարվում են իսկական, տպագրվում են գունավոր ֆոնով և նշվում նույն համարներով և տառային սերիաներով:
3.3. ԾԻԳ-երի ապահովումը տեղեկանքներով իրականացվում է ՀՀ ֆինանսների նախարարության գործերի կառավարչության կողմից` ինքնարժեքի չափով փոխհատուցմամբ:
3.4. Տեղեկանքի ձևաթղթերը ստանալու համար լրացվում է հաշվետվա-պահանջագրային տեղեկագրի հայտ (Ձև 1, հավելված 1): Այն կնքվում է և ստորագրվում ԾԻԳ-ի տնօրենի կողմից: Տեղեկանքի ձևաթղթերը ստանալու համար հայտերը կազմվում են 2 օրինակից, որից մեկը մնում է գործերում, իսկ մյուսը ուղարկվում է ՀՀ ֆինանսների նախարարություն:
3.5. Տեղեկանքի ձևաթղթերը հաշվառվում են ՀՀ ֆինանսների նախարարության գործերի կառավարչության կողմից (Ձև 2, հավելված 2):
3.6. Փչացած ձևաթղթերը վերացվում են տարեկան մեկ անգամ ՀՀ ֆինանսների նախարարության գործերի կառավարչության կազմած արձանագրության համաձայն:
3.7. Ձևաթղթերի կորստի դեպքում ՀՀ ֆինանսների նախարարության գործերի կառավարչության կողմից կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում է կորած ձևաթղթերի քանակը (սերիաները և համարները): Եթե չօգտագործված ձևաթղթերի և այդ ձևաթղթերի առկա մնացորդների միջև ստուգման արդյունքներով շեղումներ չեն հայտնաբերվում, ապա այդ ստուգումը արձանագրությամբ ձևակերպելու անհրաժեշտություն չի առաջանում, միայն գրանցում է արվում անցկացված ստուգման վերաբերյալ:
3.8. Տեղեկանքի ձևաթղթերի հաշվառման մատյանները պետք է լինեն համարակալված, ժապավենված և ստորագրված ՀՀ ֆինանսների նախարարության գործերի կառավարչության պետի կողմից և կնքված լինեն ՀՀ ֆինանսների նախարարության կնիքով:
3.9. ԾԻԳ-երը կատարում են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հաստատված տեղեկանքների հաշվառում:
3.10. ՀՀ ֆինանսների նախարարության համապատասխան վարչության կողմից վարվում են հաշվառման մատյաններ: Վարչությունը պատասխանատու է հաշվառման ճշտության և փաստաթղթերի պահպանման համար:
3.11. ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հաստատված տեղեկանքը ստանալուց հետո ԾԻԳ-ը պարտավոր է վճարման փաստաթղթերի պաճենները ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարության համապատասխան ստորաբաժանում:
Հավելված 1 |
Ձև 1
ՀՀ ֆինանսների նախարարություն
Հ Ա Շ Վ Ե Տ Վ Ա - Պ Ա Հ Ա Ն Ջ Ա Գ Ր Ա Յ Ի Ն Տ Ե Ղ Ե Կ Ա Գ Ի Ր
հարկային եվ մաքսային արտոնությունների տրամադրման համար տեղեկանքի ձեվաթղթերի համար
Մնացորդը նախորդ |
Ծախսը նախորդ |
Մնացորդը առ |
Պահանջվում է |
1 |
2 |
3 |
4 |
--- գրք. |
--- գրք. |
--- գրք. |
--- գրք. |
ԸՆԴԱՄԵՆԸ |
__________________ |
գրքույկ |
տառային արտահայտությամբ |
___ ___________ 1999թ. |
Հայտ ներկայացնող կազմակերպություն __________________
Տնօրեն | (ստորագրություն) |
Ֆինանսական ղեկավար | (ստորագրություն) |
Կնիքի տեղը |
Հավելված 2 |
Ձև 2
ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳԻՐՔ
ՀՀ ֆինանսների նախարարություն
Ամսա- |
Ինչ փաստա- |
Ինչ փաստա- |
Ստացվել |
Տրվել է |
Վերադարձվել է (հատ) |
Չօգտա- |
Սերի- |
Ձևաթղթերը | ||
Չօգտա- |
Փչացած |
Կորած | ||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ծանոթություն. 1. Յուրաքանչյուր ԾԻԳ-ի համար հատկացվում է առանձին էջ կամ էջեր:
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
02 նոյեմբերի 1999 թ.
Պետական գրանցման թիվ 11899159