«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 մարտի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 11103088
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
13 մարտի 2003 թ. ք. Երևան |
N 138-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասի
Հրամայում եմ`
1. Հաստատել քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորումն անցկացնող ատեստավորման հանձնաժողովի աշխատակարգը (հավելված 1):
2. Հաստատել քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի աշխատակարգը (հավելված 2):
3. Ապահովել աշխատակարգերի պետական գրանցումը:
Նախարար` |
Ռ. Շառոյան |
Հավելված 1 |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՎ ԿՐՏՍԵՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույնով սահմանվում է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության (այսուհետ` Նախարարություն) աշխատակազմի (այսուհետ` Աշխատակազմ) առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների (այսուհետ` քաղաքացիական ծառայող) ատեստավորման հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) աշխատակարգը:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք), Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի (այսուհետ` Խորհուրդ) որոշումներով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:
3. Նախարարությունը, Խորհուրդը, տվյալ բնագավառի գիտական հաստատությունները և հասարակական միավորումները առաջադրում են Հանձնաժողովների անդամության թեկնածուներին, որոնց ցուցակները զետեղվում են համակարգչում:
4. Մինչև հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակները Նախարարին ներկայացնելը, ցուցակներում ընդգրկված անձինք, Աշխատակազմի, գիտական հաստատության և հասարակական միավորման միջոցով գրավոր տեղեկացվում են Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին:
5. Աշխատակազմը անդամության թեկնածուների ցուցակները կոդերով տարանջատում է ըստ բնագավառների և մասնագիտությունների և զետեղում համակարգչում:
6. Հանձնաժողովը կազմում է համակարգչում նախօրոք զետեղված և համակարգչի կողմից պատահական ընտրված 9 թեկնածուներից, ատեստավորումն անցկացնելուց ոչ շուտ, քան 18 ժամ առաջ` հետևյալ հարաբերակցությամբ.
ա) երեք թեկնածու` Խորհրդի ներկայացուցիչներ,
բ) երեք թեկնածու` Նախարարության ներկայացուցիչներ,
գ) երեք թեկնածու` տվյալ բնագավառի գիտական հաստատությունների և հասարակական միավորումների ներկայացուցիչներ:
7. Աշխատակազմը, ատեստավորումը սկսելուց առնվազն վեց ժամ առաջ, ընտրված թեկնածուներին տեղեկացնում է Հանձնաժողովի անդամ ընտրվելու, մրցույթի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին:
8. Եթե համակարգչի միջոցով ընտրված թեկնածուի (թեկնածուների) Հանձնաժողովի կազմում ընդգրկվելը (ժամանակավոր անաշխատունակության, բացակայության և այլ պատճառներով) անհնարին է, ապա համակարգչի միջոցով ընտրվում է այլ թեկնածու` պահպանելով սույն աշխատակարգի 6-րդ կետում նշված հարաբերակցությունը:
9. Հանձնաժողովի կազմը, Հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը հաստատվում են Նախարարի հրամանով:
Եթե ատեստավորման ընթացքում Հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա Հանձնաժողովի կազմը չի համալրվում:
Եթե ատեստավորման ընթացքում Հանձնաժողովի նախագահի և քարտուղարի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, Հանձնաժողովի մյուս անդամներից նշանակվում են համապատասխանաբար Հանձնաժողովի նախագահ և քարտուղար:
10. Հանձնաժողովն իր լիազորությունները իրականացնում է Նախարարի հրամանով` Հանձնաժողովի կազմը հաստատելու պահից և դադարեցնում գործունեությունը` համաձայն սույն աշխատակարգի:
2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
11. Հանձնաժողովի խնդիրներն են` ատեստավորման միջոցով որոշել քաղաքացիական ծառայողի համապատասխանությունը իր զբաղեցրած պաշտոնին, ինչպես նաև ավելի բարձր դասային աստիճանի շնորհման նպատակահարմարությունը:
12. Հանձնաժողովը`
ա) Աշխատակազմի ղեկավարից ստանում է ատեստավորման ենթակա քաղաքացիական ծառայողների ցանկը և այդ քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերի օրինակները, ծառայողական բնութագրերը և առարկությունները վերջիններիս վերաբերյալ (այդպիսիք լինելու դեպքում), ինչպես նաև Հանձնաժողովի կնիքը.
բ) իրականացնում է քննարկումներ առանձին հարցերի շուրջ.
գ) մինչև թեստավորում սկսելը ստուգում և կնքում է ամփոփաթերթերի և քվեարկության համար նախատեսված արկղը.
դ) անցկացնում է փաստաթղթային ատեստավորում.
ե) որոշում է կայացնում փաստաթղթային ատեստավորման արդյունքում իր ընդունած «ենթակա է ատեստավորման թեստավորման և հարցազրույցի միջոցով» որոշման հիման վրա քաղաքացիական ծառայողի թեստավորումը և հարցազրույցը նույն օրը կամ հաջորդ օրը անցկացնելու մասին.
զ) Խորհրդի սահմանած կարգով կազմում է թեստեր` թեստավորման փուլն անցկացնելու համար.
է) անցկացնում է քաղաքացիական ծառայողների թեստավորում.
ը) ստուգում և գնահատում է քաղաքացիական ծառայողների թեստավորման առաջադրանքները.
թ) ամփոփում և հրապարակում է թեստավորման արդյունքները.
ժ) քննարկում է թեստավորման արդյունքների հետ կապված քաղաքացիական ծառայողների բողոքները.
ժա) հաստատում և հրապարակում է ատեստավորման հաջորդ` հարցազրույցի փուլ անցած քաղաքացիական ծառայողների ցուցակը.
ժբ) որոշում է կայացնում հարցազրույցը թեստավորման ավարտից հետո նույն օրը կամ հաջորդ օրը անցկացնելու մասին.
ժգ) քաղաքացիական ծառայողների հետ անցկացնում է հարցազրույց.
ժդ) կազմում է քվեաթերթեր.
ժե) հարցազրույցից անմիջապես հետո անցկացնում է փակ գաղտնի քվեարկություն.
ժզ) քվեարկության արդյունքում յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի վերաբերյալ կայացնում է որոշում.
ժէ) ամփոփում է ատեստավորման արդյունքները.
ժը) յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար կազմում է ատեստավորման թերթ.
ժթ) ատեստավորման արդյունքները ներկայացնում է Աշխատակազմի ղեկավարին.
ի) Աշխատակազմին հանձնում է կնիքը, ինչպես նաև քաղաքացիական ծառայողների թեստավորում անցկացնելու համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը և մյուս փաստաթղթերը.
իա) իրականացնում է Օրենքով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
13. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:
14. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են Հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:
15. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով:
16. Հանձնաժողովի անդամի կողմից մրցույթի անցկացնելու կարգը խախտելու դեպքում մրցույթի տվյալ փուլի ավարտից հետո Հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ ընդունում է որոշում, որի պատճենը անմիջապես ներկայացնում է Նախարարին, և Նախարարը հրամանով կարող է ազատել Հանձնաժողովի անդամին տվյալ Հանձնաժողովի կազմից:
4. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
17. Հանձնաժողովի նախագահը`
ա) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.
բ) վարում է Հանձնաժողովի նիստերը.
գ) կազմակերպում է թեստերի կազմման աշխատանքները` համաձայն սահմանված կարգի.
դ) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողությունը.
ե) հարցազրույցի ժամանակ կարևոր է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը.
զ) որոշում է ատեստավորման հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը` այն համաձայնեցնելով Հանձնաժողովի անդամների հետ.
է) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
5. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
18. Հանձնաժողովի քարտուղարը`
ա) արձանագրում է Հանձնաժողովի նիստերը.
բ) բացատրում է քաղաքացիական ծառայողների թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը.
գ) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
6. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ
19. Հանձնաժողովի անդամը`
ա) վարում է նիստերը` Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ.
բ) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողություն.
գ) մասնակցում է քաղաքացիական ծառայողների հարցազրույցի անցկացմանն ու տալիս հարցեր մասնակիցներին.
դ) բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում` տալիս է ճիշտ պատասխանը.
ե) մասնակցում է հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար անցկացվող փակ գաղտնի քվեարկությանը` քվեարկելով կողմ կամ դեմ.
զ) ստորագրում է ատեստավորման թերթը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում ստորագրության կողքին գրառում է «հատուկ կարծիքը կցվում է» բառերը.
է) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.
ը) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
7. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
20. Հանձնաժողովն ատեստավորման արդյունքները Աշխատակազմի ղեկավարին ներկայացնելուց հետո դադարեցնում է իր գործունեությունը:
21. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հավելված 2 |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույնով սահմանվում է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության (այսուհետ` Նախարարություն) աշխատակազմի (այսուհետ` Աշխատակազմ) քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ (այսուհետ` մրցույթ) անցկացնող մրցութային հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) աշխատակարգը:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք), Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի (այսուհետ` Խորհուրդ) որոշումներով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:
3. Նախարարությունը, Խորհուրդը, տվյալ բնագավառի գիտական հաստատությունները և հասարակական միավորումները առաջադրում են Հանձնաժողովի անդամության թեկնածուներին, որոնց ցուցակները զետեղվում է համակարգչում:
4. Մինչև հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակը նախարարին ներկայացնելը, ցուցակներում ընդգրկված անձինք, Աշխատակազմի, գիտական հաստատության և հասարակական միավորման միջոցով գրավոր տեղեկացվում են Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին:
5. Աշխատակազմը Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակները կոդերով տարանջատում է ըստ բնագավառների ու մասնագիտությունների և զետեղում համակարգչում:
6. Հանձնաժողովը կազմում է համակարգչում նախօրոք զետեղված և համակարգչի կողմից պատահական ընտրված 9 թեկնածուներից` մրցույթն անցկացնելուց ոչ շուտ, քան 18 ժամ առաջ` հետևյալ հարաբերակցությամբ.
ա) երեք թեկնածու` Խորհրդի ներկայացուցիչներ,
բ) երեք թեկնածու` Նախարարության ներկայացուցիչներ,
գ) երեք թեկնածու` տվյալ բնագավառի գիտական հաստատությունների և հասարակական միավորումների ներկայացուցիչներ:
7. Աշխատակազմը, մրցույթն սկսելուց առնվազն վեց ժամ առաջ, ընտրված թեկնածուներին տեղեկացնում է Հանձնաժողովի անդամ ընտրվելու, մրցույթի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին:
8. Եթե համակարգչի միջոցով ընտրված թեկնածուի (թեկնածուների) Հանձնաժողովի կազմում ընդգրկվելը (ժամանակավոր անաշխատունակության, բացակայության և այլ պատճառներով) անհնարին է, ապա համակարգչի միջոցով ընտրվում է այլ թեկնածու` պահպանելով սույն աշխատակարգի 6-րդ կետում նշված հարաբերակցությունը:
9. Հանձնաժողովի կազմը, Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը հաստատվում են Նախարարի հրամանով:
Եթե մրցույթի ընթացքում Հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա Հանձնաժողովի կազմը չի համալրվում:
Եթե մրցույթի ընթացքում Հանձնաժողովի նախագահի և քարտուղարի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, Հանձնաժողովի մյուս անդամներից նշանակվում են համապատասխանաբար Հանձնաժողովի նախագահ և քարտուղար:
10. Հանձնաժողովն իր լիազորությունները իրականացնում է Նախարարի հրամանով` Հանձնաժողովի կազմը հաստատելու պահից և դադարեցնում գործունեությունը` համաձայն սույն աշխատակարգի:
2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
11. Հանձնաժողովի խնդիրներն են`
ա) ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու հավասար մատչելիությունը` իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից.
բ) համաձայն քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգի` ապահովել անցկացվող մրցույթի թափանցիկությունն ու հրապարակայնությունը:
12. Հանձնաժողովի լիազորություններն են`
ա) Աշխատակազմի ղեկավարից ստանալ մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների փաստաթղթերը, ինչպես նաև թեստավորման անցկացման համար անհրաժեշտ ամփոփաթերթերը, Հանձնաժողովի կնիքը և տվյալ թափուր պաշտոնի անձնագրի օրինակը.
բ) քննության առնել դիմած քաղաքացիների փաստաթղթերի ճշտությունը, ամբողջականությունը և կայացնել որոշում մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին.
գ) մինչև թեստավորում սկսելը ստուգել և կնքել ամփոփաթերթերը և քվեարկության համար նախատեսված արկղը.
դ) Խորհրդի սահմանած կարգով կազմել թեստեր` թեստավորման փուլն անցկացնելու համար.
ե) անցկացնել մրցույթի մասնակիցների (այսուհետ` մասնակիցներ) թեստավորում.
զ) ստուգել և գնահատել մասնակիցների թեստավորման առաջադրանքները.
է) ամփոփել և հրապարակել թեստավորման արդյունքները.
ը) քննարկել թեստավորման արդյունքների հետ կապված մասնակիցների բողոքները.
թ) հաստատել և հրապարակել մրցույթի հաջորդ` հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը.
ժ) որոշում կայացնել հարցազրույցը անցկացնելու մասին թեստավորման ավարտից հետո նույն օրը կամ հաջորդ օրը.
ժա) անցկացնել մասնակիցների հետ հարցազրույց.
ժբ) կազմել քվեաթերթեր.
ժգ) անցկացնել փակ գաղտնի քվեարկություն` հարցազրույցից անմիջապես հետո.
ժդ) կայացնել որոշում քվեարկության արդյունքում յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ.
ժե) ամփոփել մրցույթի արդյունքները.
ժը) տալ եզրակացություն հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ Աշխատակազմի ղեկավարին.
ժթ) Աշխատակազմի ղեկավարին հանձնել կնիքը, թեստավորում անցկացնելու համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը և մյուս փաստաթղթերը.
ի) իրականացնել Օրենքով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
13. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:
14. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են Հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:
15. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով:
16. Հանձնաժողովի անդամի կողմից մրցույթի անցկացնելու կարգը խախտելու դեպքում, մրցույթի տվյալ փուլի ավարտից հետո Հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ ընդունում է որոշում, որի պատճենն անմիջապես ներկայացնում է Նախարարին, և Նախարարը հրամանով կարող է ազատել Հանձնաժողովի անդամին տվյալ Հանձնաժողովի կազմից:
4. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
17. Հանձնաժողովի նախագահը`
ա) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.
բ) վարում է Հանձնաժողովի նիստերը.
գ) կազմակերպում է թեստերի կազմման աշխատանքները` համաձայն սահմանված կարգի.
դ) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողությունը.
ե) հարցազրույցի ժամանակ կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը.
զ) որոշում է մրցույթի հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը` այն համաձայնեցնելով Հանձնաժողովի անդամների հետ.
է) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
5. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
18. Հանձնաժողովի քարտուղարը`
ա) արձանագրում է Հանձնաժողովի նիստերը.
բ) բացատրում է մասնակիցներին թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը.
գ) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
6. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ
19. Հանձնաժողովի անդամը`
ա) վարում է նիստերը` Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ.
բ) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողություն.
գ) մասնակցում է հարցազրույցի անցկացմանը և տալիս հարցեր մասնակիցներին.
դ) բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում` տալիս է ճիշտ պատասխանը.
ե) մասնակցում է հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր մասնակցի համար անցկացվող փակ գաղտնի քվեարկությանը` քվեարկելով կողմ կամ դեմ.
զ) ստորագրում է մրցույթի եզրակացությունը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում ստորագրության կողքին գրառում է «հատուկ կարծիքը կցվում է» բառերը.
է) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.
ը) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
7. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
20. Հանձնաժողովը, մրցույթի արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` եռօրյա ժամկետում, մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացություն է տալիս Աշխատակազմի ղեկավարին, ինչպես նաև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգով նախատեսված դեպքերում, դադարեցնում է իր գործունեությունը:
21. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: