120.0061.05.04.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
5.04.1999 թ. |
N 61 |
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի «ժ» ենթակետը և Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության կանոնադրության 12 կետի «թ» ենթակետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել պետական վիճակագրական հետևյալ հաշվետվությունները և դրանց լրացման հրահանգը.
«Արդյունաբերության ոլորտի կազմակերպությունների արտադրանքի մեծածախ գների հաշվառման մասին»` ձև թիվ 1-ՄԳ:
«Արդյունաբերության ոլորտի կազմակերպությունների արտադրանքի իրացման գների հաշվառման մասին»` ձև թիվ 1-ԻԳ:
Նախարար |
Ս. Մնացականյան |
Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«Արդյունաբերության ոլորտի կազմակերպությունների արտադրանքի մեծածախ գների հաշվառման մասին» ձեվ թիվ-1 ՄԳ (ամսական), «Արդյունաբերության ոլորտի կազմակերպությունների արտադրանքի իրացման գների հաշվառման մասին» ձեվ թիվ 1-ԻԳ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվությունների լրացման
Սույն հրահանգը մշակված է ՀՀ Ազգային ժողովի կողմից 25.05.96 թ. ընդունված «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի «ժ» կետի համաձայն:
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հրահանգը սահմանում է արդյունաբերության ոլորտի կազմակերպությունների արտադրանքի մեծածախ և իրացման գների հաշվառման գծով (ձև 1-ՄԳ, ձև 1-ԻԳ) հաշվետվությունների (այսուհետ հաշվետվություններ) լրացման կարգը:
Հաշվետվությունները ներկայացնում են արդյունաբերական արտադրանքի մեծածախ և իրացման գների դիտարկման համար ՀՀ վիճնախարարության կողմից ընտրանքային կարգով ընտրված առևտրային կազմակերպությունները, պետական հիմնարկները (այսուհետ` կազմակերպություններ), որոնք նախապես գրավոր տեղեկացվում են վիճակագրական մարմինների կողմից:
«Արդյունաբերության ոլորտի կազմակերպությունների արտադրանքի մեծածախ գների հաշվառման մասին» (ձև թիվ 1-ՄԳ), «Արդյունաբերության ոլորտի կազմակերպությունների արտադրանքի իրացման գների հաշվառման մասին» (ձև թիվ 1-ԻԳ) հաշվետվությունները ներկայացվում են ըստ վիճակագրական ձևերում նշված ժամկետի և հասցեատերերի ամսական պարբերականությամբ:
Հաշվետվությունները կազմվում են յուրաքանչյուր ամիս հաշվետու և նախորդ ժամանակաշրջանի համար:
Սույն հրահանգի իմաստով հաշվետու ժամանակաշրջան է համարվում ամիսը:
Փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ*:
_____
* Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող չափանիշներով:
Փաստացի գործունեության հիմնական տեսակի ծածկագիրը լրացվում է ձեռնարկությունների պետական ռեգիստրի կողմից տրված վկայականից կամ (եթե վկայականում տվյալ գործունեության տեսակը նշված չէ) տնտեսական գործունեության ընդհանուր դասակարգչի հիման վրա` անհրաժեշտության դեպքում ստանալով դրա համար խորհրդատվություն վիճակագրական մարմիններից:
Վիճակագրական հաշվետվությունները ստորագրում է կազմակերպության ղեկավարը, ինչպես նաև նշվում է կատարողի (գլխավոր հաշվապահ կամ դրա համար լիազորված այլ աշխատակից) ազգանունն ու հեռախոսի համարը:
Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով (տես նաև` «Պետական վիճակագրական աշխատանքների իրականացման համար վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը» հաստատված ՀՀ կառավարության 15.01.99 թ. թիվ 23 որոշմամբ):
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱԶԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Արդյունաբերական արտադրանքի գների ուսումնասիրությունը կատարվում է արդյունաբերողների արտադրանքի գների ինդեքսի հաշվարկման համար:
Արդյունաբերական արտադրանքի գների փոփոխության դիտարկումն իրականացվում է ընտրանքային կարգով ընտրված արդյունաբերության ոլորտի բազային կազմակերպությունների (իրավաբանական անձանց, հիմնարկների) տվյալների հիման վրա:
Բազային կազմակերպությունների ընտրությունը կատարվում է վիճակագրական մարմինների կողմից, խորհրդակցելով համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների, կազմակերպությունների հետ:
Հետազոտվող օբյեկտների կազմում ներգրավվում են արդյունաբերության այս կամ այն ճյուղի արտադրության ծավալում որոշակի կշիռ ունեցող կազմակերպությունները: Չեն ընտրվում այն կազմակերպությունները, որոնց արտադրանքը ունի ժամանակավոր բնույթ:
ԱՐՏԱԴՐԱՆՔ-ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Գների դիտարկման համար արտադրանք-ներկայացուցիչներն* ընտրվում են հետևյալ սկզբունքներից ելնելով.
- արտադրանքի արտադրությունը նախատեսված պետք է լինի երկարատև ժամանակով (առնվազն մեկ տարի).
- արտադրանքը պետք է ներկայացուցչական լինի տվյալ ապրանքախմբի արտադրության ընդհանուր ծավալում: Եթե կազմակերպությունում երկու տիպի արտադրանք կա, որոնք գերակշռում են ընդհանուր արտադրության ծավալում, ապա կարող են դիտարկվել երկուսն էլ.
- ապրանքային խմբի ապախոշորացման դեպքում միատիպ ապրանքային ենթախմբերում առանձին ապրանքատեսակների գների տատանումը պետք է լինի նվազագույնը.
- ճյուղերում, որտեղ արտադրությունը բավական արագ է նորացվում (օրինակ թեթև արդյունաբերություն` կոշիկ և այլն), կարելի է անվանացանկի մեջ ներգրավել ոչ թե առանձին արտադրատեսակներ, այլ ապրանքային խմբեր:
____
* Այն արտադրատեսակներն են, որոնք ընտրվում են նույնատիպ արտադրատեսակներից արդյունաբերական արտադրանքի մեծածախ և իրացման գների դիտարկման նպատակով:
«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԵԾԱԾԱԽ ԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» (ՁԵՎ ԹԻՎ 1-ՄԳ) ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Դիտարկման ժամանակ գրանցվում է արդյունաբերության ոլորտի կազմակերպությունների արտադրանքի մեծածախ գինն առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի: Հաշվետվության լրացման համար հիմք են հանդիսանում արտադրված արտադրանքի վերաբերյալ կամ արտադրանքի առաքման պայմանագրերով նախատեսված գների մասին տվյալները: Եթե գների գրանցման պահին արտադրություն չի եղել, ապա վիճակագրական ձևերում գրանցվում է այն գինը, որով գրանցմանն ամենամոտ ժամանակահատվածում (նախորդ գրանցումից հետո) իրականացվել է արտադրանքի թողարկումը:
Երկարատև ցիկլով ապրանքների արտադրության համար (որոնց բեռնառաքումը մի քանի ամսվա մեջ չի կատարվել) վիճակագրական ձևում գների մասին տեղեկատվությունը լրացվում է առաքման համար կնքված փաստաթղթերում նշված գների մասին տվյալների հիման վրա:
Վիճակագրական ձևում գրանցվում է յուրաքանչյուր ամսվա ընթացքում ձևավորված արտադրված (իրացված) արտադրանքի միջին կշռված ամսական գինը, որը հաշվարկվում է արտադրանքի գնի և քանակի արտադրյալների հանրագումարը հարաբերելով քանակների գումարին:
P | = |
n j = 1 |
____________ j = 1 |
որտեղ` - P - արտադրանքի ամսական միջին կշռված գինն է,
Pj - j-րդ արտադրանքի գինն է,
Qj - j-րդ արտադրանքի քանակն է:
Օրինակ - ենթադրենք, հաշվետու ամսվա ընթացքում արտադրվել (իրացվել) է արտադրանք` կաուստիկ սոդա երեք խմբաքանակով և ձևավորվել են հետևյալ գները`
կաուստիկ սոդա |
չափի |
արտադրանքի |
արտադրանքի |
I խմբաքանակ |
տ |
200.0 |
200.0 |
II խմբաքանակ |
տ |
225.0 |
250.0 |
III խմբաքանակ |
տ |
235.0 |
400.0 |
Ըստ վերը նշված բանաձևի, ձևավորված միջին կշռված ամսական գինը հաշվարկվում է հետևյալ կերպ.
_ P |
= |
200.0 * 200.0 + 225.0 * 250.0 + 235.0 * 400.0 |
= | 223.82 |
200.0 + 250.0 + 400.0 |
Ընտրված արտադրանք ներկայացուցիչների գների գրանցումը կատարվում է մշտապես, ամբողջ տարվա ընթացքում:
Դիտարկվող ապրանքատեսակի փոխարինումը համանման այլ ապրանքատեսակով իրականացվում է այդ ապրանքատեսակի արտադրության դադարեցման դեպքում: Ընդ որում դիտարկվող նոր ապրանքատեսակի համար գրանցվում է նաև բազիսային ժամանակաշրջանի (նախորդ ամսվա և նախորդ տարվա համապատասխան ամսվա) գինը:
Գների գրանցումն իրականացվում է ընտրված անվանացանկին համապատասխան, ընդ որում նախորդ ժամանակաշրջանի գների վերաբերյալ տվյալները փոխանցվում են հաշվետու ամսվա ձևի մեջ: Եթե արտադրանք-ներկայացուցիչը չի արտադրվել հաշվետու ամսում, ապա վերցվում է կազմակերպության կողմից տվյալ ամսվա համար հաշվարկված (հաշվարկային) գինը: Վերջինիս բացակայության դեպքում օգտագործվում է հարաբերական գինը, որի հաշվարկման համար տվյալ ապրանքախմբի մյուս ապրանքների գների միջին ինդեքսն օգտագործվում է բացակա ապրանքատեսակի գնի հաշվարկման համար: Երեք ամսից ավելի արտադրանք-ներկայացուցչի բացակայության դեպքում այն փոխարինվում է նորով, եթե այն կապված չէ հանրապետությունում էներգետիկ, տրանսպորտային և ժամանակավոր այլ սահմանափակումների հետ:
Եթե ընտրված արտադրանք-ներկայացուցիչը չի արտադրվել նախորդ (բազիսային) տարում, սակայն ընթացիկ տարում այն դիտարկվում է, ապա բազիսային ժամանակաշրջանի համար կիրառվում է հարաբերական գին, իսկ ծավալը հաշվարկվում է ընթացիկ ժամանակաշրջանում ապրանքախմբի (ենթաճյուղի) մեջ նրա տեսակարար կշռով:
Գների դիտարկում և գրանցում կարող են իրականացնել նաև վիճակագրական մարմինների աշխատողներին` բազային կազմակերպություն այցելելով:
«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՐԱՑՄԱՆ ԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» (ՁԵՎ ԹԻՎ 1-ԻԳ) ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
«Արդյունաբերության ոլորտի կազմակերպությունների արտադրանքի իրացման գների հաշվառման մասին» ձևում լրացվում է իրացված արտադրանքի քանակը բնաիրային արտահայտությամբ և արտադրանք-ներկայացուցչի համար ձևավորված իրացման միջին կշռված գինը: Հաշվետվությունը լրացվում է «Արդյունաբերության ոլորտի կազմակերպությունների արտադրանքի մեծածախ գների հաշվառման մասին» (ձև թիվ 1-ՄԳ) լրացման կարգին համաձայն:
Ծանոթություն._ Ապրանքափոխանակման կարգով (բարտեր), աշխատողներին բնաիրային ձևով վարձատրման (աշխատավարձի) դիմաց, կամ այլ վճարումներ (բնաիրային ձևով) կատարելու դեպքում վիճակագրական ձևում լրացվում է տվյալ արտադրանքի իրացման փաստացի ձևակերպման գին, իսկ քանակը` որպես իրացված արտադրանքի քանակ բնաիրային արտահայտությամբ:
ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ծածկագրերն ըստ |
Ներկայացվում է համաձայն | ||||||||||||||||||
ՁԿԴ-ի ** |
ՊԿՄՆՀ-Ի * |
ՏԳԸԴ-Ի ** | |||||||||||||||||
Ում է ներկայացվում _________________________ (անվանումը) Ով է ներկայացնում __________________________ (անվանումը) Հիմնադիրները (մասնակիցները)*** 1 □ 2 □ 3 □ 4 □ 1 պետություն 2 համայնք 3 իրավաբանական անձ 4 քաղաքացի Օտարերկրյա մասնակցի առկայության դեպքում անհրաժեշտ է կատարել նշում □
Կազմակերպական-իրավական ձևը __________ ծածկագիրը ** I_I_I
Փաստացի գործունեության հիմնական տեսակը __________________ծածկագիրը ** I_I_I_I_I_I
Ձեռնարկությունների պետռեգիստրում գրանցման համարը ** I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը ** I_I_I_I_I_I_I_I_I
Մարզը ______________ I_I_I
Հասցեն _________________
*) Ծածկագրերը լրացվում են վիճակագրական մարմինների կողմից **) Լրացվում է ձեռնարկությունների պետռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից (կամ ՏԳԸԴ-ի հիման վրա) ***) Մի քանի հիմնադրի (մասնակցի) դեպքերում □ նշումները կատարվում են միաժամանակ` համապատասխան վանդակներում |
Ձև N 1-ՄԳ Հաստատված է` ՀՀ Վիճնախարարի 1999 թ. ապրիլի 5-ի թիվ 61 հրամանով Ներկայացվում է`վիճակագրության տեղական բաժանմունք կամ մարզային (Երևանի քաղաքային) վարչություն
Ներկայացնում են` ՀՀ վիճնախարարության կողմից ընտրանքային կարգով ընտրված առևտրային կազմակերպությունները, պետական հիմնարկները:
Հաշվետվության ներկայացման ժամկետը` հաշվետու ժամանակաշրջանից հետո 2-րդ օրը: |
Հաշվետվությունում ներառված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է դրանք ստացող վիճակագրական մարմնի կողմից: Իրավաբանական անձանց, հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետներում և ամբողջ ծավալով չներկայացնելը, դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով և անստորագիր ներկայացնելն առաջացնում են պատասխանատվություն` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ
ՄԵԾԱԾԱԽ ԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
19 __ թվականի __________ ամսվա համար
(տվյալները լրացվում են առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի)
Ապրանքատեսակների |
Չափի |
Ընթացիկ ամսում |
Նախորդ տարվա |
նշումներ | ||
արտադրված |
արտադրված |
արտադրված |
արտադրված | |||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
__ _______ 19 _____ թ. _____________________ կատարողի ազգանունը և հեռախոսի համարը (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
Ղեկավար` __________ |
Ցուցում.
Հաշվետվության լրացման համար հիմք են հանդիսանում իրացված արտադրանք-ներկայացուցիչների վերաբերյալ
գնային տվյալները (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի):
«Ա», «Բ» - բաժիններում համապատասխանաբար լրացվում է թողարկված արտադրանքի անվանումը մակնիշը (մարկան)և չափի միավորը:
«1» - բաժնում գրանցվում է ընթացիկ ամսում իրացված արտադրանքի քանակը բնաիրային արտահայտությամբ:
«2» - բաժնում գրանցվում է ընթացիկ ամսում ձևավորված արտադրանք-ներկայացուցչի իրացման միջին կշռված գինը:
«3», «4» - բաժինները լրացվում են միայն նոր արտադրանք-ներկայացուցչի առկայության դեպքում:
«5» - բաժնում գների նկատելի փոփոխությունների (նախորդ ժամանակաշրջանի նկատմամբ) և այլ դեպքերում տրվում են լրացուցիչ
հիմնավորումներ:
Գների գրանցումը իրականացվում է ընտրված ցանկին խիստ համապատասխան: Եթե որևէ արտադրանք-ներկայացուցիչ չի
արտադրվել հաշվետու ամսում, ապա վերցվում է ձեռնարկության կողմից տվյալ ամսվա համար հաշվարկված (հաշվարկային)
գինը: Երեք ամսից ավել արտադրանք-ներկայացուցչի բացակայության դեպքում, այն փոխարինվում է նորով (եթե այն
կապված չէ էներգետիկ, տրանսպորտային և այլ ժամանակավոր սահմանափակումների հետ) նախօրոք տեղյակ պահելով
վիճակագրական մարմիններին:
ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ծածկագրերն ըստ |
Ներկայացվում է համաձայն | ||||||||||||||||||
ՁԿԴ-ի ** |
ՊԿՄՆՀ-Ի * |
ՏԳԸԴ-Ի ** | |||||||||||||||||
Ում է ներկայացվում _________________________ (անվանումը) Ով է ներկայացնում __________________________ (անվանումը) Հիմնադիրները (մասնակիցները)*** 1 □ 2 □ 3 □ 4 □ 1 պետություն 2 համայնք 3 իրավաբանական անձ 4 քաղաքացի Օտարերկրյա մասնակցի առկայության դեպքում անհրաժեշտ է կատարել նշում □
Կազմակերպական-իրավական ձևը __________ ծածկագիրը ** I_I_I
Փաստացի գործունեության հիմնական տեսակը __________________ծածկագիրը ** I_I_I_I_I_I
Ձեռնարկությունների պետռեգիստրում գրանցման համարը ** I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը ** I_I_I_I_I_I_I_I_I
Մարզը ______________ I_I_I
Հասցեն _________________
*) Ծածկագրերը լրացվում են վիճակագրական մարմինների կողմից **) Լրացվում է ձեռնարկությունների պետ-ռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից (կամ ՏԳԸԴ-ի հիման վրա) ***) Մի քանի հիմնադրի (մասնակցի) դեպքերում □ նշումները կատարվում են միաժամանակ` համապատասխաններում վանդակներում |
Ձև N 1-ՄԳ Հաստատված է` ՀՀ Վիճնախարարի 1999 թ. ապրիլի 5-ի թիվ 61 հրամանով Ներկայացվում է`վիճակագրության տեղական բաժանմունք կամ մարզային (Երևանի քաղաքային) վարչություն
Ներկայացնում են` ՀՀ վիճնախարարության կողմից ընտրանքային կարգով ընտրված առևտրային կազմակերպությունները, պետական հիմնարկները:
Հաշվետվության ներկայացման ժամկետը` հաշվետու ժամանակաշրջանից հետո 2-րդ օրը: |
Հաշվետվությունում ներառված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է դրանք ստացող վիճակագրական մարմնի կողմից: Իրավաբանական անձանց, հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետներում և ամբողջ ծավալով չներկայացնելը, դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով և անստորագիր ներկայացնելն առաջացնում են պատասխանատվություն` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՐԱՑՄԱՆ ԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
19 ___ թվականի ____________ ամսվա համար
(տվյալները լրացվում են առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի)
Ապրանքատեսակների |
Չափի |
Ընթացիկ ամսում |
Նախորդ տարվա |
նշումներ | ||
իրացված |
իրացված |
իրացված |
իրացված | |||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
__ _______ 19 _____ թ. _____________________ կատարողի ազգանունը և հեռախոսի համարը (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
Ղեկավար` __________ |
Ցուցում.
Հաշվետվության լրացման համար հիմք են հանդիսանում իրացված արտադրանք-ներկայացուցիչների վերաբերյալ
գնային տվյալները (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի):
«Ա», «Բ» - բաժիններում համապատասխանաբար լրացվում է թողարկված արտադրանքի անվանումը մակնիշը (մարկան)և չափի միավորը:
«1» - բաժնում գրանցվում է ընթացիկ ամսում իրացված արտադրանքի քանակը բնաիրային արտահայտությամբ:
«2» - բաժնում գրանցվում է ընթացիկ ամսում ձևավորված արտադրանք-ներկայացուցչի իրացման միջին կշռված գինը:
«3», «4» - բաժինները լրացվում են միայն նոր արտադրանք-ներկայացուցչի առկայության դեպքում:
«5» - բաժնում գների նկատելի փոփոխությունների (նախորդ ժամանակաշրջանի նկատմամբ) և այլ դեպքերում տրվում են լրացուցիչ
հիմնավորումներ:
Գների գրանցումը իրականացվում է ընտրված ցանկին խիստ համապատասխան: Եթե որևէ արտադրանք-ներկայացուցիչ չի
արտադրվել հաշվետու ամսում, ապա վերցվում է ձեռնարկության կողմից տվյալ ամսվա համար հաշվարկված (հաշվարկային)
գինը: Երեք ամսից ավել արտադրանք-ներկայացուցչի բացակայության դեպքում, այն փոխարինվում է նորով (եթե այն
կապված չէ էներգետիկ, տրանսպորտային և այլ ժամանակավոր սահմանափակումների հետ) նախօրոք տեղյակ պահելով
վիճակագրական մարմիններին:
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
29 հունիսի 1999 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 120990108