«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 սեպտեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 11803292
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
8 սեպտեմբերի 2003 թ. |
N 714-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ` ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ ՀԱՎԱՍՏՈՂ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի «Մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը, գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգը, գնումների ընթացակարգերի արձանագրությունների ստուգման կարգը, Պետական գնումների գործակալության գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ 572 որոշման մեջ լրացում կատարելու մասին» թիվ 1267 որոշմամբ հաստատված «Գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման» կարգի 20-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով
Հրամայում եմ`
Հաստատել գնման ընթացակարգը և պայմանագիրը` գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխանելու հանգամանքը հավաստող եզրակացության ձևը` համաձայն հավելվածի:
Նախարար` |
Վ. Խաչատրյան |
Հավելված ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2003 թվականի սեպտեմբերի 8-ի N 714-Ն հրամանի |
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն N...
Գնման ընթացակարգը ԵՎ պայմանագիրը` գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխանելու հանգամանքը հավաստող
«__» «_________» 200_ թ.
Պայմանագրի անվանումը՝ __________________________________________ __________________________________________6________________
Պայմանագրի կնքման ամսաթիվը՝ «__» «_________» 200__թ. Պայմանագրի համարը՝ __
Պատվիրատուի անվանումը__________________________________________
Կատարողի անվանումը_________________________________________
Սույն եզրակացությունը տրվում է այն մասին, որ լիազոր մարմնին ներկայացված գնման ընթացակարգի արձանագրությունը և դրա շրջանակներում կնքված վերոհիշյալ գնման պայմանագիրը համապատասխանում են գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջներին:
Գնման ընթացակարգի արձանագրությունը ստուգած`
|