«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 11802443
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
16 դեկտեմբերի 2002 թ. |
N 848-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 Թ. ՄԱՅԻՍԻ 29-Ի ԹԻՎ 430 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով և հաշվի առնելով ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում իրականացված կադրային փոփոխությունները՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.
«Ապահովագրական և ապահովագրական բրոքերային (միջնորդային) գործունեության լիցենզավորման հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 2002 թվականի մայիսի 29-ի թիվ 430 հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները`
1. «ապահովագրական տեսչության-գլխավոր վարչություն», «լիցենզավորման և վերահսկողության վարչություն» և «իրավաբանական գլխավոր վարչություն» բառերը փոխարինել համապատասխանաբար «ապահովագրական վարչություն», «լիցենզավորման և վերահսկողության բաժին» և «իրավաբանական վարչություն» բառերով,
2. «Ապահովագրական և ապահովագրական բրոքերային (միջնորդային) գործունեության լիցենզավորման հանձնաժողովի» կանոնադրության 1.2 կետի «հինգ հոգուց» բառերը փոխարինել «յոթ հոգուց» բառերով:
3. «Ապահովագրական և ապահովագրական բրոքերային (միջնորդային) գործունեության լիցենզավորման հանձնաժողովի» կանոնադրության 1.4 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1.4 Հանձնաժողովի քարտուղարը ի պաշտոնե ապահովագրական վարչության լիցենզավորման և վերահսկողության բաժնի պետն է:»:
Նախարար` |
Վ. Խաչատրյան |