«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 մայիսի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 11804119
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
10 մայիսի 2004 թ. |
N 429-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 292 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված Հայաստանի Հանրապետության բյուջետային դասակարգման մանրամասները և կիրառման կարգը սահմանելու իրավասությունը
Հրամայում եմ`
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 1999 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային դասակարգման մանրամասները և կիրառման կարգը հաստատելու մասին» N 292 հրամանի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի դեֆիցիտի, համայնքների բյուջեների ծախսերի ֆինանսավորման համար ներգրաված փոխառու միջոցների մարման գծով ծախսերի դասակարգումը» N 3 հավելվածում (այսուհետև` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) Հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման համար ներգրաված փոխառու միջոցների մարման գծով ծախսերի դասակարգումը».
2) Հավելվածում «1.3. Պետական արժեթղթերի թողարկումից ստացված միջոցների մարում այդ թվում`» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «1.3. Պետական և համայնքային արժեթղթերի թողարկումից ստացված միջոցների մարում, այդ թվում`».
3) Հավելվածի` «1.4.1. Պետական բյուջեից ստացված միջոցների մարում 15 01 2 1 4 1 0 0 0 9830» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «1.4.1. Պետական բյուջեից ստացված միջոցների մարում 15 01 2 1 4 1 0 0 0 0000» տողով.
4) Հավելվածը լրացնել հետևյալ նոր տողերով`
ա) «1.4.1.1. Պետական բյուջեից ստացված վարկերի 15 01 2 1 4 1 1 0 0 9830»,
բ) «1.4.1.2. Պետական բյուջեից ստացված փոխատվությունների 15 01 2 1 4 1 2 0 0 9835».
5) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի դեֆիցիտի, համայնքների բյուջեների ծախսերի ֆինանսավորման համար ներգրաված փոխառու միջոցների մարման գծով ծախսերի դասակարգումը կիրառելու մասին ցուցումների`
ա) վերնագրում և ցուցումների նախաբանի 1-ին և 2-րդ պարբերություններում «պետական բյուջեի դեֆիցիտի, համայնքների բյուջեների ծախսերի» բառերը փոխարինել «պետական և համայնքների բյուջեների դեֆիցիտի (պակասուրդի)» բառերով,
բ) «Ենթահատված 1» Գլուխ 3-ի վերնագրում «Պետական» բառից հետո լրացնել «և համայնքների» բառերը:
Նախարար` |
Վ. Խաչատրյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|