ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 օգոստոսի 2002 թվականի N 475-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 716 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հոկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» և «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր» պարբերականները պետական պատվերով ստացող պետական մարմիններին և հիմնարկներին բաշխելու մասին» N 716 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
որոշմամբ հաստատված ցանկը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՈՎ ՍՏԱՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ
1. | ՀՀ Նախագահի աշխատակազմ | 20 օրինակ |
2. | ՀՀ Ազգային ժողով | 50 օրինակ |
3. | ՀՀ սահմանադրական դատարան | 5 օրինակ |
4. | ՀՀ կառավարության աշխատակազմ | 50 օրինակ |
5. | ՀՀ ազգային անվտանգության նախարարություն | 20 օրինակ |
6. | ՀՀ առողջապահության նախարարություն | 4 օրինակ |
7. | ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն | 8 օրինակ |
8. | ՀՀ արդարադատության նախարարություն | 18 օրինակ |
9. | ՀՀ արտաքին գործերի նախարարություն | 10 օրինակ |
10. | ՀՀ բնապահպանության նախարարություն | 8 օրինակ |
11. | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | 2 օրինակ |
12. | ՀՀ էներգետիկայի նախարարություն | 2 օրինակ |
13. | ՀՀ կրթության և գիտության նախարարություն | 6 օրինակ |
14. | ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն | 8 օրինակ |
15. | ՀՀ ներքին գործերի նախարարություն | 40 օրինակ |
16. | ՀՀ պաշտպանության նախարարություն | 35 օրինակ |
17. | ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն | 2 օրինակ |
18. | ՀՀ պետական եկամուտների նախարարություն | 2 օրինակ |
19. | ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն | 2 օրինակ |
20. | ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն | 2 օրինակ |
21. | ՀՀ քաղաքաշինության նախարարություն | 2 օրինակ |
22. | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն | 14 օրինակ |
23. | ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե | 2 օրինակ |
24. | ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն | 4 օրինակ |
25. | ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե | 2 օրինակ |
26. | ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե | 1 օրինակ |
27. | ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն | 2 օրինակ |
28. | ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն | 2 օրինակ |
29. | ՀՀ կենտրոնական բանկ | 2 օրինակ |
30. | ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով | 1 օրինակ |
31. | ՀՀ էներգետիկայի հանձնաժողով | 2 օրինակ |
32. | ՀՀ արժեթղթերի հանձնաժողով | 2 օրինակ |
33. | ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն | 2 օրինակ |
34. | ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով | 1 օրինակ |
35. | Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով | 2 օրինակ |
36. | ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ | 2 օրինակ |
37. | Երևանի քաղաքապետարան | 2 օրինակ |
38. | ՀՀ Արագածոտնի մարզպետարան | 2 օրինակ |
39. | ՀՀ Արարատի մարզպետարան | 2 օրինակ |
40. | ՀՀ Արմավիրի մազպետարան | 2 օրինակ |
41. | ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան | 2 օրինակ |
42. | ՀՀ Լոռու մարզպետարան | 2 օրինակ |
43. | ՀՀ Կոտայքի մարզպետարան | 2 օրինակ |
44. | ՀՀ Շիրակի մարզպետարան | 2 օրինակ |
45. | ՀՀ Սյունիքի մարզպետարան | 2 օրինակ |
46. | ՀՀ Վայոց ձորի մարզպետարան | 2 օրինակ |
47. | ՀՀ Տավուշի մարզպետարան | 2 օրինակ |
48. | Հայաստանի ազգային գրապալատ | 2 օրինակ |
49. | ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ | 2 օրինակ |
50. | ՀՀ գլխավոր դատախազություն | 2 օրինակ |
51. | ՀՀ վճռաբեկ դատարան | 2 օրինակ |
52. | ՀՀ կառավարման ակադեմիա | 2 օրինակ |
53. | Հայաստանի ազգային գրադարան | 5 օրինակ |
54. | Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանություն | 1 օրինակ |
55. | Ազդօրինակ | 8 օրինակ |
56. | ՀՀ արդարադատության նախարարության պահուստ | 7 օրինակ |
57. | ԼՂՀ Նախագահի աշխատակազմ | 2 օրինակ |
58. | ԼՂՀ Ազգային ժողով | 2 օրինակ |
59. | ԼՂՀ կառավարություն | 2 օրինակ |
60. | ԼՂՀ Քաշաթաղի վարչակազմ | 2 օրինակ |
61. | ՀՀ պատերազմի, աշխատանքի, զինված ուժերի և իրավապահ մարմինների վետերանների խորհուրդ | 1 օրինակ |
62. | ՀՀ տնտեսական դատարան | 1 օրինակ |
Ընդամենը | 400 օրինակ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |