Գլխավոր տեղեկություն
Номер
N 855-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (13.03.2003-13.05.2004)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2003.03.03/5(123) Հոդ.118
Принят
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Дата принятия
17.12.2002
Подписан
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Дата подписания
17.12.2002
Дата вступления в силу
13.03.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 փետրվարի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 11803057

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

17 դեկտեմբերի 2002 թ.
ք. Երևան

N 855-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ, ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ ՔԱՂՎԱԾՔԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշման 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգի 31 և 35-րդ կետի կիրարկումն ապահովելու նպատակով`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել.

ա) «ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցի օրինակելի ձևը»` համաձայն հավելված N 1-ի և «հավելված N 1-ով սահմանված ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցի օրինակելի ձևի լրացման պահանջները»` համաձայն հավելված N 2-ի.

բ) «պայմանագրից քաղվածքի օրինակելի ձևը»` համաձայն հավելված N 3-ի և «հավելված N 3-ով սահմանված պայմանագրից քաղվածքի օրինակելի ձևի լրացման պահանջները»` համաձայն հավելված N 4-ի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2000 թվականի դեկտեմբերի 4-ի ««Պայմանագրից քաղվածքի» ձևը հաստատելու մասին» N 293 և 2000 թվականի դեկտեմբերի 4-ի ««Վճարման ժամանակացույցի» ձևը հաստատելու մասին» N 296 հրամանները:

 

Նախարար՝  

Վ. Խաչատրյան

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության ֆինանսների

և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի

դեկտեմբերի 17-ի N 855-Ն հրամանի

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

1. Հիմնարկի անվանումը՝____________________  

3. Հիմնարկին սպասարկող տեղական գանձապետական բաժանմունքի անվանումը___________

2. Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման՝  

4. Գանձապետական բյուջետային հաշվի համարը`_______________________

    

Խումբ

Ենթախումբ

Ծրագիր

Նախարարություն

 

5. Գանձապետական արտաբյուջետային հաշվի համարը`___________________

       

Ծրագրի անվանումը----------------------------------------
 

Ձեռք բերվող ապրանքի, աշխատանքի, ծառայության անվանումը*

Բյուջետային ծախսերի տնտ. դասակարգման հոդվածը

Ընդամենը տարեկան

Նախատեսվում է ֆինանսավորել Հայաստանի Հանրապետության ----------թվականի պետական բյուջեից, ընդ որում՝

Նախատեսվում է ֆինանսավորել «---»«------------» «------» թվականի հաստատված արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման նախահաշվով նախատեսված միջոցների հաշվին, ընդ որում՝

I եռամսյակ

,,,,,,

Ընդամենը

I եռամսյակ

,,,,,,

Ընդամենը

հունվար

փետրվար

մարտ

,,,,,,

հունվար

փետրվար

մարտ

,,,,,,

 

1

2

3=7+11

4

5

6

,,,,,,

7

8

9

10

,,,,,,

11

           

,,,,,,

       

,,,,,,

 
           

,,,,,,

       

,,,,,,

 
           

,,,,,,

       

,,,,,,

 
           

,,,,,,

       

,,,,,,

 

Հիմնարկի՝   
Պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի
ստորագրությունը

_________

Տեղական գանձապետական բաժանմունքի

պաշտոնատար անձի ստորագրությունը

_________
Գլխավոր ֆինանսիստի ստորագրությունը` 
_________

 

Կնիքի տեղը

«------» «----------------» «200---» թվական

Կնիքի տեղը «------» «----------------» «200---» թվական

 

 

 

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության ֆինանսների

և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի

դեկտեմբերի 17-ի N 855-Ն հրամանի

Լ Ր Ա Ց Մ Ա Ն  Պ Ա Հ Ա Ն Ջ Ն Ե Ր

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1-ՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻ»

 

Հավելված N 1-ով սահմանված` «Ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցի օրինակելի ձևը» լրացվում է հետևյալ կերպ.

1. աղյուսակի 1-ին սյունակում` ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերմանը չառնչվող հոդվածների գծով պարտավորություններ ստանձնելիս լրացվում է համապատասխան հոդվածի անվանումը,

2. աղյուսակում նշված` վճարման ենթակա գումարները ներկայացվում են տարեսկզբից աճողական կարգով,

3. վեցամսյա, իննամսյա և տարեկան կտրվածքներով ներկայացվող տեղեկատվության համար աղյուսակի 6-րդ և 10-րդ սյունակներին անմիջապես հաջորդող սյունակների փոխարեն ավելացվում են համապատասխան քանակությամբ սյունակներ,

4. պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի ստորագրությունը դրվում է միայն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերմանն առնչվող հոդվածների գծով պայմանագրեր կնքելիս:

5. Եթե գնումների գծով ծախսերի ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել.

ա) միայն բյուջետային միջոցների հաշվին, ապա նշվում է միայն տվյալ հիմնարկի գանձապետական բյուջետային հաշվի համարը (տիտղոսային մասի կետ 4), և աղյուսակում լրացվում են 1-ից 7-րդ սյունակները,

բ) արտաբյուջետային միջոցների հաշվին, ապա նշվում է միայն տվյալ հիմնարկի գանձապետական արտաբյուջետային հաշվի համարը (տիտղոսային մասի կետ 5), և աղյուսակում լրացվում են 1-ից 3-րդ և 8-ից 11-րդ սյունակները,

գ) միաժամանակ և բյուջետային և արտաբյուջետային միջոցների հաշվին, ապա նշվում է երկու հաշվեհամարները միաժամանակ (համապատասխանաբար տիտղոսային մասի կետ 4 և կետ 5) և աղյուսակում լրացվում են 1-ից 11-րդ սյունակները:

 

Հավելված N 3

Հայաստանի Հանրապետության ֆինանսների

և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի

դեկտեմբերի 17-ի N 855-Ն հրամանի

ՔԱՂՎԱԾՔ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ

 

1. Հիմնարկի անվանումը՝_________________   6. Պայմանագրի կնքման տարին, ամիսը, ամսաթիվը և հերթական համարը՝ ______  N _____
2. Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման՝  

7. նման ձևը՝   O  Մեկ աղբյուր,   O  Գնանշման հարցում,   O  Նպատակային մրցույթ,  

O Պարբերական մրցույթ, Օ Փակ մրցույթ

    

Խումբ

Ենթախումբ

Ծրագիր

Նախարարություն

  8. Պայմանագրի կողմ հանդիսացող մատակարարի (կապալառուի կամ ծառայություն մատուցողի)՝ լրիվ անվանումը`________________________________
       
  գրանցման   վայրը՝___________________________

Ծրագրի անվանումը`_____________________

  հարկային հաշվառման կոդը՝_____________________
3. Հիմնարկին սպասարկող տեղական գանձապետական բաժանմունքի անվանումը`__________________  
4. Գանձապետական բյուջետային հաշվի համարը`_______________________   սպասարկող  բանկի (մասնաճյուղի) անվանումը՝_________
 5. Գանձապետական արտաբյուջետային հաշվի համարը`___________________   հաշվեհամարը`_______________________________

 

Ձեռք բերվող ապրանքի, աշխատանքի, ծառայության անվանումը*

Բյուջետային ծախսերի տնտ. դասակարգման հոդվածը

Գնման առարկայի ընդհանուր գինը

Նախատեսվում է ֆինանսավորել Հայաստանի Հանրապետության ----------թվականի պետական բյուջեից, ընդ որում՝

Նախատեսվում է ֆինանսավորել «- -»«---------
» «------»թվականին հաստատված արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման նախահաշվով նախատեսված միջոցների հաշվին, ընդ որում՝

 

 

 

I եռամսյակ

6 ամիս

9 ամիս

տարի

I եռամսյակ

6 ամիս

9 ամիս

տարի

1

2

3=7+11

4

5

6

7

8

9

10

11

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Պայմանագրով նախատեսված կանխավճարի

Ընդհանուր գումարը

Հատկացման վերջին ժամկետը

Մարման ժամկետը (Բյուջեից հատկացված կանխավճարի գծով)

Մարման ժամկետը (Արտաբյուջեից հատկացված կանխավճարի գծով)

I եռամսյակ

II եռամսյակ

III եռամսյակ

IV եռամսյակ

I եռամսյակ

II եռամսյակ

III եռամսյակ

IV եռամսյակ

1=6+10

2

3

4

5

6

7

8

9

10

 

 

 

 

 

 

 

 

 

 

 
Հիմնարկի՝   
Պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի
ստորագրությունը

_________

Տեղական գանձապետական բաժանմունքի

պաշտոնատար անձի ստորագրությունը

_________
Գլխավոր ֆինանսիստի ստորագրությունը` 
_________

 

Կնիքի տեղը

«------» «----------------» «200---» թվական

Կնիքի տեղը «------» «----------------» «200---» թվական

 

 

 

 

Հավելված N 4

Հայաստանի Հանրապետության ֆինանսների

և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի

դեկտեմբերի 17-ի N 855-Ն հրամանի

Լ Ր Ա Ց Մ Ա Ն  Պ Ա Հ Ա Ն Ջ Ն Ե Ր

 

ՀԱՎԵԼՎԱԾ 3-ՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ «ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ ՔԱՂՎԱԾՔԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻ»

 

Հավելված N 3-ով սահմանված` «Պայմանագրից քաղվածքի օրինակելի ձևը» լրացվում է հետևյալ կերպ.

1. քաղվածքի տիտղոսային մասի 7-րդ կետը և առաջին աղյուսակի 1-ին սյունակը լրացվում է միայն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերմանն առնչվող հոդվածների գծով պայմանագրեր կնքելիս,

2. պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի ստորագրությունը դրվում է միայն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերմանն առնչվող հոդվածների գծով պայմանագրեր կնքելիս,

3. քաղվածքի 2-րդ աղյուսակը լրացվում է միայն այն դեպքում, եթե պայմանագրով նախատեսված է կանխավճարի տրամադրում,

4. քաղվածքի 1-ին և 2-րդ աղյուսակներում վճարման (մարման) ենթակա գումարները ներկայացվում են տարեսկզբից աճողական կարգով,

5. քաղվածքի 1-ին աղյուսակում ներկայացված հատկացումները ներառում են նաև համապատասխան ժամանակահատվածում (եռամսյակում, կիսամյակում կամ տարում) հատկացման (մարման) ենթակա ողջ գումարը` ներառյալ նաև 2-րդ աղյուսակում նշված կանխավճարի գումարները,

6. եթե պայմանագրով նախատեսվող գնումների ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել`

ա) միայն բյուջետային միջոցների հաշվին, ապա նշվում է միայն տվյալ հիմնարկի գանձապետական բյուջետային հաշվի համարը (տիտղոսային մասի կետ 4), և լրացվում են 1-ին աղյուսակում` 1-ից 7-րդ, իսկ կանխավճարի նախատեսված լինելու դեպքում նաև 2-րդ աղյուսակի 1-ից 6-րդ սյունակները,

բ) արտաբյուջետային միջոցների հաշվին, ապա նշվում է միայն տվյալ հիմնարկի գանձապետական արտաբյուջետային հաշվի համարը (տիտղոսային մասի կետ 5), և լրացվում են 1-ին աղյուսակում` 1-ից 3-րդ և 8-ից 11-րդ, իսկ կանխավճարի նախատեսված լինելու դեպքում նաև 2-րդ աղյուսակի 1-ից 2-րդ և 7-ից 10-րդ սյունակները,

գ) միաժամանակ և բյուջետային և արտաբյուջետային միջոցների հաշվին, ապա նշվում է երկու հաշվեհամարները միաժամանակ (համապատասխանաբար տիտղոսային մասի կետ 4 և կետ 5), և 1-ին և 2-րդ աղյուսակներում լրացվում են բոլոր սյունակները:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.12.2007, N 899-Ն 11.02.2008, N 855-Ն
03.06.2004, N 521-Ն 11.07.2004, N 855-Ն
17.03.2004, N 246-Ն 13.05.2004, N 855-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան