Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 մարտի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 10604045
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
17 փետրվարի 2004 թ. ք. Երևան |
N 27-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 198-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. հունվարի 8-ի «Բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման կարգը հաստատելու մասին» թիվ 12 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով բույսերի պաշտպանության քիմիական, կենսաբանական միջոցների և կենսաբանական ակտիվ նյութերի գրանցման միջգերատեսչական հանձնաժողովի 2004թ. հունվարի 29-ի նիստում ընդունված եզրակացությունը
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2003թ. նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 198-Ն հրամանի հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկի» «Մկնասպան պատրաստուկներ /ռոդենտիցիդներ/» բաժնում լրացնել «Ցինկի ֆոսֆիդ ցինկի ֆոսֆիդ» տողը:
2. Բուսաբուծության վարչության պետ Գ. Պետրոսյանին` 5-օրյա ժամկետում «Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկ»-ում կատարված լրացումը, համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Ս. Գալստյանին:
Նախարար` |
Դ. Լոքյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|