«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
20 հոկտեմբերի 2004 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10604277
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
23 սեպտեմբերի 2004 թ. |
N 201-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՄԱՆ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՏԱԼՈՒ (ԱՐՏՈՆԱԳԻՐ ՏԱԼԸ ՄԵՐԺԵԼՈՒ) ՄԱՍԻՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004թ. մարտի 25-ի «Սելեկցիոն նվաճման արտոնագրի խնդրարկման հայտի կրկնական նախնական փորձաքննության անցկացման կարգը հաստատելու մասին» N 372-Ն որոշման դրույթներով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել սելեկցիոն նվաճման արտոնագիր տալու (արտոնագիր տալը մերժելու) վերաբերյալ փորձագիտական եզրակացության ձևը` համաձայն հավելվածի:
2. Բուսաբուծության վարչության պետ Գ. Պետրոսյանին` տասնօրյա ժամկետում, համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, սույն հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Ս. Գալստյանին:
Նախարար` | Դ. Լոքյան |
Հավելված |
Փ Ո Ր Ձ Ա Գ Ի Տ Ա Կ Ա Ն Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՄԱՆ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՏԱԼՈՒ (ԱՐՏՈՆԱԳԻՐ ՏԱԼԸ ՄԵՐԺԵԼՈՒ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայտի N _______ |
Հայտի ներկայացման (առաջնայնության) ժամկետը ___ ____________ 200_ թ.
____________________________________________________
(բույսի սորտի կամ կենդանու ցեղի անվանումը)
Արտոնագրի խնդրարկման հայտը հրապարակվել է`
սելեկցիոն նվաճման պաշտոնական տեղեկագիր N ________________
ժամկետը ___ ____________ 200__ թ.
1. Սելեկցիոն նվաճման նորության փորձաքննության արդյունքները համապատասխանում են նորության
պահանջներին |
|
2. Սելեկցիոն նվաճման տարբերիչ առանձնահատկության, միատարրության և կայունության փորձարկումների արդյունքները և այլ նշումներ
____________________________________________________________
____________________________________________________________
____________________________________________________________
3. Սելեկցիոն նվաճումը գրանցված է եղել այլ պետության (պետությունների) սելեկցիոն նվաճումների պետական գրանցամատյանում
____________________________________________________________
(պետությունը)
Գրանցման N _______ |
ժամկետը` ____ _____________ ____ թ. |
Առկա տվյալների հիման վրա առաջարկվում է`
ա) հաստատել սելեկցիոն նվաճման նկարագրությունը և սելեկցիոն նվաճմանը տալ արտոնագիր
բ) մերժել սելեկցիոն նվաճման արտոնագիր տալը:
Փորձագետ` _______________________ _______________________
(ստորագրություն) |
(ազգանուն, անուն) |
___ ____________ 200 թ.
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|