Գլխավոր տեղեկություն
Номер
N 56
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (07.04.2001-11.02.2006)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2001.04.02/8(71) Հոդ.24
Принят
Առողջապահության նախարարություն
Дата принятия
06.02.2001
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
06.02.2001
Дата вступления в силу
07.04.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.12.2006

100.0056.06.02.01

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

6 փետրվարի 2001 թ.
ք. Երևան

N 56

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՏՆԱՅԻՆ ՄԱՀԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ՓԱՍՏԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թ. նոյեմբերի 6-ի «Ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը հաստատելու մասին» N 715 որոշման երկրորդ կետի

 

Հաստատում եմ`

 

Տնային մահերի դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների կողմից քաղաքացիների մահվան փաստը հավաստող վկայական տալու կարգը (կցվում է):

Նախարար`

Ա. Մկրտչան

Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարության
2001 թվականի փետրվարի 6-ի
թիվ 56 հրամանով

 

Կ Ա Ր Գ

 

ՏՆԱՅԻՆ ՄԱՀԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ՓԱՍՏԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ

 

1. Սույնով սահմանվում է տնային մահերի դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների կողմից քաղաքացիների մահվան փաստը հավաստող վկայական տալու կարգը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թ. նոյեմբերի 6-ի «Ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը հաստատելու մասին» թիվ 715 որոշման երկրորդ կետի:

2. Ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատության կողմից տնային մահերի դեպքում քաղաքացիների մահը հավաստող վկայականը տրվում է մահացածի հարազատներին կամ օրինական ներկայացուցչին` մահվան պահից ոչ ուշ, քան 36 ժամ անց, նրանց դիմելու և մահացողի անձնագիրը ներկայացնելու դեպքում:

3. Մահը հավաստող տեղեկանք կարող է տալ մահացածի տարածքային պոլիկլինիկայի տեղամասային թերապևտը, մանկաբույժը, ընտանեկան բժիշկը կամ ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատության այն մասնագետը, ում մոտ հաշվառման է եղել և բուժվել մահացողը:

3.1. Միջին բուժանձնակազմին (այդ թվում բուժակ-մանկաբարձական կետերում աշխատող բուժակներին) արգելվում է մահը հավաստող բժշկական վկայական (ձև թիվ 106) տալը: Միայն թույլատրվում է լրացնել բուժակների համար նախատեսված ձևը (թիվ 106-1):

4. Ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատության կողմից արգելվում է տալ մահը հավաստող վկայական առանց ախտաբանաանատոմիական հերձման (պոլիկլինիկայի կողմից տրված ուղեգրով) կամ դատաբժշկական փորձաքննության (տվյալ տարածքի դատախազության որոշմամբ), Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թ. նոյեմբերի 6-ի «Ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը հաստատելու մասին» թիվ 715 որոշման 5-րդ կետով սահմանված դեպքերում:

5. Արգելվում է մահը հավաստող տեղեկանք տալ հեռակա կարգով, առանց բժշկի կողմից մահվան փաստը հավաստելու:

6. Ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատությունների կողմից թույլատրվում է տալ քաղաքացիների մահը հավաստող փաստաթուղթ հետևյալ դեպքերում`

վաղօրոք ախտորոշված և բուժող բժշկին հայտնի այն հիվանդությունների առկայության դեպքում, որոնք անխուսափելիորեն բերում են մահվան.

շտապ օգնության ծառայության կողմից տրված համապատասխան տեղեկանքի հիման վրա, որտեղ արձանագրված է մահվան պատճառը:

7. Բուժհաստատության տնօրենը պատասխանատվություն է կրում մահը հավաստող վկայականը լրացնելու հարցում:

8. Մահը հավաստող տեղեկանքների ձևաթերթիկները (ձև թիվ 106) համարակալվում են, կարվում, կնքվում և պահվում բուժհաստատության համապատասխան ստորաբաժանումում: Մահը հավաստող տեղեկանքների ձևաթերթիկների կցորդները պահպանվում են բուժհաստատությունում մեկ օրացուցային տարի և հիմք են հանդիսանում բուժհաստատության կողմից ներկայացվող համապատասխան հաշվետվությունների համար:

8.1. Մահը հավաստող բժշկական ոչ ճիշտ լրացված տեղեկանքների օրինակները և դրանց համապատասխանող կցորդները գրանցվում են որպես «անվավեր» և մնում են ձևաթերթիկների թղթապանակում:

9. Մահը հավաստող վկայականը լրացվում է հետևյալ կարգով`

գրանցումները կատարվում են գրիչով, ընթեռնելի ձեռագրով, հայերեն լեզվով.

լրացման ենթակա են վկայականի բոլոր կետերը, իսկ այս կամ այն տեղեկությունների բացակայության դեպքում գրվում է «հայտնի չէ».

նախքան մահը հավաստող բժշկական վկայական լրացնելը, դրա և կցորդի վրա դրվում է բուժհաստատության դրոշմակնիքը, տեղեկանքի հերթական համարը և կատարվում է նշում լրացվող տեղեկանքի բնույթի մասին («վերջնական»).

վկայականի համապատասխան կետում նշվում է`

ա) մահացածի բնակության վայրը.

բ) ինչի հետևանքով է մահացել.

մահը հավաստող բժշկական վկայական լրացնող բժիշկը նշում է իր անունը, ազգանունը, պաշտոնը, հիմքերը, որոնք թույլ են տալիս որոշել մահվան բերող ախտաբանական պրոցեսների հաջորդականությունը և մահվան պատճառը: Մահվան սկզբնական (հիմնական) պատճառը համարվում է այն նախնական հիվանդությունը կամ վնասվածքը, որն անմիջականորեն կամ մի շարք հաջորդող հիվանդագին գործընթացների արդյունքում հանգեցրել է մահվան:

Վկայականի` մահվան պատճառը արձանագրող կետը կազմված է 2 մասից: Առաջին մասը բաժանվում է 3 տողի (ա, բ, գ): Այդ մասում նշվում են ծագումնաբանորեն և ախտանշաբանորեն շաղկապված հիվանդությունները. «ա» տողում` մահվան անմիջական պատճառը, այսինքն` այն հիվանդությունը, որը բերել է մահվան կամ հիմնական հիվանդության բարդությունը, «բ» և «գ» տողերում հիմնական (սկզբնական) հիվանդությունը, այսինքն, այն հիվանդությունը, որից ծագել, կամ որով պայմանավորված է մահվան անմիջական պատճառը: Վերջին գրանցումը պետք է համապատասխանի մահվան սկզբնական (հիմնական) պատճառին: Մահվան պատճառի գրանցումը կարող է սահմանափակվել «ա» տողով, եթե հիմնական հիվանդությունը ինքը` անմիջականորեն բերել է մահվան, կամ «բ« տողով, եթե մահվան անմիջական պատճառը պայմանավորված է մեկ հիվանդությամբ.

յուրաքանչյուր տողում գրանցվում է միայն մեկ հիվանդություն.

նույն կետի երկրորդ մասում բժիշկը նշում է մահվան պահին գոյություն ունեցող և մահվան բերող հիմնական հիվանդության վրա անբարենպաստ ազդեցություն ունեցող մյուս կարևոր հիվանդությունները, որոնք, սակայն պատճառապես կապ չունեն մահվան անմիջական պատճառ հանդիսացող հիվանդության կամ բարդության հետ.

ախտորոշման գրանցման դեպքում չի թույլատրվում անորոշություն, ընդհանուր ցուցումների և ախտանիշների գրանցում, նշվում է հիվանդության տեղակայումը, ձևը և փուլը.

վկայականի համապատասխան կետում նշվում է, թե ում կողմից է արձանագրված մահվան փաստը, բուժհաստատության անվանումը, տրման ամսաթիվը.

վկայականը վավերացվում է այն լրացնող բժշկի ստորագրությամբ և բուժհաստատության կնիքով.

մահվան վկայականի տրման մասին գրանցում է կատարվում ամբուլատոր հիվանդի բժշկական քարտում:


Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
13 մարտի 2001 թ.

պետական գրանցման թիվ 10001057

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.11.2006, N 1278-Ն 25.12.2006, N 56
07.04.2006, N 365-Ն 25.05.2006, N 56
16.12.2005, N 1207-Ն 11.02.2006, N 56
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան